Մամուլի տեսություն 20-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43405-Մամուլի_տեսություն_20_11_2016
Նյու Յորքի գլխավոր դատախազը Թրամփի կողմից 25 միլիոն դոլարի փոխհատուցումը  որակել է «հետընթաց քայլ» նորընտիր նախագահի  և «մեծ հաղթանակ» զոհերի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 09:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-11-2016

Նյու Յորքի գլխավոր դատախազը Թրամփի կողմից 25 միլիոն դոլարի փոխհատուցումը  որակել է «հետընթաց քայլ» նորընտիր նախագահի  և «մեծ հաղթանակ» զոհերի համար։

Համշահրի

Թրամփը համաձայնել է 25 միլիոն դոլարի փոխհատուցում  վճարելՆա մեղադրվում է խարդախության մեջ

«Համշահրի» թերթը գրում է,Նյու Յորքի գլխավոր դատախազը հայտարարել է․-«ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփը համաձայնել է 25 մլն դոլարի փոխհատուցում վճարել  համալսարանի գործունեության հետ կապված դատական վեճերը լուծելու համար»։

«Թրամփի համալսարան»-ի երեք ուսանողներ դատական հայց էին ներկայացրել Թրամփի դեմ՝ նրան  մեղադրելով խարդախության մեջ։ Նրանց խոսքով՝ իրենք 35 հազար դոլար էին վճարել «անշարժ գույքի ոլորտում բարձրակարգ դասախոսների գաղտնիքները» թեմայով դասընթացի համար։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Գործերից մեկով դատավարությունը պետք է սկսվեր նոյեմբերի 28-ին Սան Դիեգոյում։ Իհարկե Թրամփը միշտ հերքել է այդ մեղադրանքները։

Նյու Յորքի գլխավոր դատախազը Թրամփի կողմից 25 միլիոն դոլարի փոխհատուցումը  որակել է «հետընթաց քայլ» նորընտիր նախագահի  և «մեծ հաղթանակ» զոհերի համար։

«Թրամփի համալսարանի 6 հազար զոհերն այսօրվա արդյունքին տարիներով սպասում էին, և ես ուրախ եմ, որ նրանց համբերությունն ու հետևողականությունը կպարգևատրվի 25 մլն դոլարով»,- ասել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը,-գրում է Համշահրի թերթը։

 

 

Իրան

Քրդերը  բողոքի ակցիա են անցկացրել Բրյուսելում Էրդողանի դեմ

«Իրան» թերթը գրում ,-Բրյուսելում հազարավոր քուրդեր բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի։ Ցույցը տեղի է ունեցել Թուրքիայում իրականացվող ձերբակալությունների և ստեղծված լարվածության ֆոնին։

Նշենք,որ Վանի դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում նոյեմբերի 17-ին  ձերբակալված Վանի քաղաքապետ ,ազգությամբ քուրդ Բեկիր Քայան կալանավորվել է: Կալանավորվել է նաև Քայայի հետ ձերբակալված քաղաքապետարանի 4 աշխատակիցներից մեկը` Զելալ Թանլըն: Քայան և Թանլըն մեղադրվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն՝ «PKK»-ին  աջակցելու մեջ: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարների պաշտոնանկության մասին: Որոշումն ընդունվել էր երկրում հեղաշրջման փորձից հետո գործող արտակարգ դրության շրջանակում,-գրում է Իրան թերթը:

 

Ջամե Ջամ

Շրջափակումներ և մարդու իրավունքների խախտումներ

«Ջամե Ջամ» թերթը գրում է․-Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, միշտ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական շրջափակումների ականատես ենք եղել,ինչը վկայում է այդ երկրի թշնամական բնույթի մասին։Այդ շրջափակումները մասնավորապես քաղաքացիներին թիրախ դարձնելով բացահայտորեն խախտում են նրանց բազմաթիվ իրավունքները, այդ թվում ապրելու, առողջության  ու զարգացման իրավունքները։ Շատ երկրներ, ներառյալ  ԱՄՆ-ն ստորագրել են մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ պարտավորեցնող փաստաթղթեր,որոնց շրջանակում պետք է հարգեն բոլոր մարդկանց իրավունքները։ Սննդի և դեղորայքի նման կենսական նշանակություն ունեցող ոլորտներում շրփափակումներն ապացուցում են ,որ պետությունները չեն հարգում իրենց միջազգային պարտավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանության ջատագովների դերում հանդես եկող երկրների կողմից նման միջոցների կիրառումը վկայում է   նրանց միջազգային գործունեության հակասությունների մասին, եզրափակում է թերթը։

 

 

«Ժամանակ»

Ղրիմի հարցով քվեարկությունը սրել է Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները

 

«Ժամանակ» թերթը գրում է.«Նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական և մշակույթի հարցերի հանձնաժողովի նիստում Ղրիմի հարցով քվեարկությունը հերթական անգամ սրել է Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները: Հայաստանի ներկայացուցիչը, 22 այլ երկրների հետ միասին, դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով առաջարկվում է մարդու իրավունքների վիճակի մոնիթորինգ անցկացնել թերակղզում»,–գրում է թերթը։

 

 

News.am

Time. Դոնալդ Թրամփն կօգտվի իր գործնական ջիղից

 

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը Time պարբերականում տպագրված իր հոդվածում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը դառնալով նախագահ, կօգտվի իր գործնական ջիղից, ճիշտ կդասակարգի խնդիրները ու կսկսի ամենահրատապ խնդիրներից։

Ստավրիդիսի ենթադրությամբ՝ Թրամփի արտաքին քաղաքականության շարժիչ ուժը կդառնան իրատեսությունը ու թեթեւակիորեն իզոլյացիոնիստական մոտեցումը։ Հեղինակը թվարկում է այն խնդիրները, որոնցով Թրամփը ստիպված կլինի զբաղվել երդմնակալությունից հետո։

«Առաջին տեղում Ռուսաստանն է։ Միայն թե Ռուսաստանն  ունի միջուկային զինանոց, որի հզորությունները բավական են  ԱՄՆ մեծ մասը մեկ հարվածով ոչնչացնելու համար ։ Ի լրումն դրան՝ Պուտինի օրոք Ռուսաստանն առաջվա պես կդիմադրի ԱՄՆ-ին Ուկրաինայում ու Ղրիմում ու Սիրիայում, եւ կիբերտարածքում՝  չնայած ՌԴ նախագահը համակրանք է արտահայտել Թրամփի հանդեպ։ Համագործակցությունը դժվար է տրվելու, իսկ առջեւում բազմաթիվ առճակատումներ են։ Նախագահ Թրամփը պետք է և՛ դիմադրի,  և՛ հնարավորության սահմաններում համագործակցի՝ մշտապես ձգտելով Ռուսաստանի հետ իրատեսական հարաբերությունների՝ «գործարքների» սկզբունքով, գրում է հեղինակը։

Երկրորդ կարևոր խնդիրն է լինելու ծրագրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկատմամբ դիրքորոշումը։ Ստավրիդիսի կարծիքով, Թրամփին  անհրաժեշտ կլինի Չինաստանի աջակցությունը, ագրեսիվ կիբերզորքեր, բարձր տեխնոլոգիական ՀՕՊ ու Հարավային Կորեայի հետ մանրակրկիտ համակարգված ծրագիր։

Երրորդ խնդիրն է «Չինաստանի հետ հարաբերությունները, թե մարտավարական, թե ռազմավարական»։ Ստավրիդիսը Թրամփին խորհուրդ է տալիս պահպանել կապը Չինաստանի հետ՝ միաժամանակ ամրապնդելով ԱՄՆ դաշինքը Ճապոնիայի, Ֆիլիպինների ու Հարավային Կորեայի հետ։ Չինաստանի համար առանցքային հակակշիռը ամերիկա-հնդկական հարաբերություններն են։

Իսկ ինչպե՞ս պետք է վարվի ԱՄՆ Սիրիայի հարցում։ «Փնտրի համագործակցության ուղիներ Ռուսաստանի հետ»,- խորհուրդ է տալիս Ստավրիդիսը։