ԱՄՆ-ում ավելացել են դժգոհությունները
«Գելափ»-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ավելացել են դժգոհությունները:
«Գալոփ»-ի ուսումնասիրությունների համաձայն, ամերիկացիների 73 տոկոսը դժգոհ է երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Հոկտեմբերի համեմատությամբ դժգոհությունները 10 տոկոսով ավելացել են:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումից առաջ, այդ երկրում ընդհանուր գոհունակության մակարդակը 37 տոկոս է կազմել: Սակայն նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, այդ ցուցանիշը խիստ նվազել է:
Իհարկե ԱՄՆ-ում դժգոհությունները չեն վերաբերում միայն վերջերս անցկացված նախագահական ընտրություններին: Տնտեսական վատ պայմանները, հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման ոլորտում և աշխատանքը կորցնելու մտավախությունը, դժգոհություն են առաջացրել ամերիկացիների մոտ:
Պաշտոնական տվյալներով, ԱՄՆ-ում գործազրկութան մակարդակը կազմում է հինգ տոկոս: Սակայն անկախ ուումնասիրությունների տվյալներով, այդ թիվը կրկնապատիկ է:
Դաշնային և նահանգային կառավարություններում ֆինանսական խնդիրների գոյության պատճառով, բարեգործական մի շարք ծրագրեր չեն իրագործվել: Դրանց թվում են անգործության և առողջապահական ապահովագրությունները և ուսանողական վարկերի հատկացումը, ինչը կրկնապատկել է ԱՄՆ-ի միջին և ցածր խավի վրա ճնշումը:
Տնտեսական խնդիրներից բացի, ԱՄՆ-ի հասարակությունը դժգոհ է նաև սոցիալական հարցերից: Վերջին տարիների ընթացքում, ԱՄՆ-ում տարածվել է ռասայականությունը: Մի կողմից սպիտակամորթներին մտահոգում է այն հարցը, որ գաղթականները և սևամորթները կիշխեն ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական կյանքում, մյուս կողմից սևամորթներին ու գաղթականներին խիստ մտահոգում է ռասայական:
Սևամորթ երիտասարդների ուղղությամբ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի կրակոցներն այդ երկրում դժգոհությունների ավելացման պատճառ են դարձել:
Հասարակական խնդիրների կարգավորման հարցում ԱՄՆ-ի քաղաքական համակարգի անգործունակությունը, մեծահարուստների շրջանակների և դիվանագետների միջև գաղտնի գործարքները խիստ դժգոհություն են առաջացրել ամերիկացիների մոտ:
Դժգոհությունները սրվել են այն աստիճան, որ նախագահական ընտրություններում մեծ թվով ամերիկացիներ քվեարկեցին այն անձնավորության օգտին, ով խիստ քննադատում էր այդ երկրի քաղաքական ու սոցիալական ավանդական կառուցվածքը:
Հանրապետականների թեկնածու՝ Դոնալդ Թրամփը այդ դժգոհություններից օգտվելով, հաղթեց նախագահական ընտրություններում, որպեսզի հիմնական փոփոխություններ առաջացնի ԱՄՆ-ում: Իհարկե այս ընտրությունները և արդյունքը նույնպես ամերիկացիների մոտ ավելացրել են դժգոհությունը: Ամերիկացիների մեծ մասը մտահոգված է գաղթականներին երկրից հեռացնելու և մուսուլմանների մուտքն ԱՄՆ կանխելու Թրամփի նախընտրական խոստումների կապակցությամբ: Ի դեպ, ԱՄՆ-ի ժողովրդի փոքրամասնության ձայնով ընտրություններում հաղթանակելը կրկին անգամ խիստ դժգոհություն է առաջացրել այդ երկրի ընտրական համակարգի նկատմամբ: