ԻԻՀ առաջնորդի տեսակետները՝ տարածաշրջանի զարգացումների վերաբերյա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43792-ԻԻՀ_առաջնորդի_տեսակետները_տարածաշրջանի_զարգացումների_վերաբերյա
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը Սլովենիայի նախագահ Բորութ Փախուրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանն անկախ երկրներին մշտապես կոչ է արել ակտիվ դերակատարություն ունենալայլ երկրների ժողովուրդներին ճնշելու դեմ պայքարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 08:24 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի տեսակետները՝ տարածաշրջանի զարգացումների վերաբերյա

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը Սլովենիայի նախագահ Բորութ Փախուրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանն անկախ երկրներին մշտապես կոչ է արել ակտիվ դերակատարություն ունենալայլ երկրների ժողովուրդներին ճնշելու դեմ պայքարում:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Ասիայի արևմտյան տարածաշրջանի երկրներում   բախումները և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի առաջացումը մի շարք երկրների սխալ քաղաքականության  արդյունքն է: Նա հավելել է, որ բոլոր երկրների պարտականությունն է` անել ամեն ինչ` հակամարտությունները կագավորելու համար:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը նշել է, որ ամերիկացիներն ԻԼԻՊ-ի ոչնչացման ծրագիր չունեն և նրանց նպատակն է այդ խնդիրը թողնել անլուծելի:  

Եվրոպայից սկսած մինչև Ասիայի արևմուտք, Կետրոնական Ասիա և այլ տարածաշրջաններ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ու որդեգրած կողմնորոշումն այդ տարածաշրջաններում անվտանգության ու անդորրի հաստատման չի հագեցրել: Ամերիկացիների խոսքի ու գործի միջև եղած տարածությունը տարբեր տարածաշրջաններում բարդությունների ու ճգնաժամերի հարուցման պատճառ է դարձել:

Եվրոպական երկրները նույնպես համագոծակցել են  ԱՄՆ-իհետ և հենց դա էլ հիմնականում հարցականի տակ է տարել եվրոպական երկրների անկախությունը: Արդյունքում, այսօր եվրոպացիները տարբեր զարգացումների կապակցությամբ հանդես են գալիս դիտորդի դերում: Արևմուտքի վարած այս քաղաքականությունը հանգեցրել է ժողովրդական բողոքների և տարբեր տարածաշրջաններում ճգնաժամի տարածման պատճառ է դարձել:

Սիրիայի, Եմենի, Բահրեյնի ու Պաղեստինի հարցերում եվրոպական անկախ երկրներն առերևույթ պաշտպանում են ահաբեկչության դեմ պայքարն ու այդ երկրների խնդիրների կարգավորումը, սակայն գործնականում Ասիայի արևմտյան տարածաշրջանի ժողովուրդների խոր վերքերին սպեղանի չեն եղել: Ահաբեկչության դեմ պայքարի, մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների հարցերում երկակի կողմնորոշման որդեգրումը տարածաշրջանի ժողովուրդներին բարդ կացության է մատնել և այս  իրավիճակում եվրոպական անկախ երկրների դերակատարությունը չի զիջում ԱՄՆ-ին:

Օրինակ արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն այն պայմաններում են ընդգծում Սիրիայի ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը, երբ գործնականում հող են նախապատրաստում այդ երկրում ճգնաժամի սրման և ահաբեկչական տարբեր խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ձևավորման համար: Սիրիայում ահաբեկչությունը լավ ու վատ տեսակների բաժանելը և այսպես կոչված չափավորական զինված խմբեր ստեղծելն անապահովությունը ծավալել է մինչև Եվրոպայի կենտրոնը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն Բրիտանիայի համագործակցությամբ Իրաքում քիմիական զենքերի ոչնչացման պատրվակով զորաշարժ կատարեց այդ երկիր, որի արդյունքը եղավ  ԻԼԻՊ ահաբեկչական խմբի առաջացումը եղավ: Այսօր էլ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ԱՄՆ-ի քաղաքականությունը և ամերիկյան կոալիցիայի անվան ներքո տարբեր ու նաև եվրոպական երկրների հետ համագործակցությունն այս խմբի ոչնչացման պատճառ չի դարձել : Ընդհակառակը,  փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն նպատակ չունի ոչնչացնել ԻԼԻՊ-ին:

Եմենի ու Բահրեյնի ճգնաժամերի դեպքում նույնպես  եվրոպացիների քաղաքականությունը համընթաց է ԱՄՆ-ին, քանի որ գեղեցիկ կարգախոսների ստվերում մեծացել են Արաբիային կատարվող զենքի վաճառքի ծավալները, որոնք օգտագործվում են Եմենի պատերազմում այդ երկրի անմեղ ժողովրդին սպանելու համար: Ընդլայնվել է  նաև Բահրեյնի ժողովրդին հալածելու համար Ալե Խալիֆայի ռեժիմին ցուցաբերվող հովանավորությունը, ինչի արդյունքը եղել է այդ երկու երկրի ժողովուրդների ցավերի ու տառապանքի խստացումը: