Իսլամ-Քրիստոնեություն երկխոսություն Հռոմում
2016 թվականի նոյեմբերի 22-ին և 23-ին Հռոմում կայացավ «Ծայրահեղականությունն ու բռնությունը կրոնի անվան ներքո, կողմնորոշում կրոնի նկատմամբ» թեմայով Իսլամ-Քրիստոնեություն երկխոսությունների 10-րդ նստաշրջանը, համանախագահությամբ՝ Պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազանություն կարդինալ՝ Ժան Լուի Տուրանի և Իրանի իսլամական հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավար՝ Աբուզար Էբրահիմի Թորքամանի:
Նիստի ավարտին հրապարակվել է հաղորդագրություն, որի մի հատվածում ընդգծվել է.«Կրոնական ծայրահեղականությունը հեշտությամբ հանգեցնում է բռնության կրոնի անվան տակ, մինչդեռ դա դեմ է կրոնի սկզբունքին, քանի որ կրոնը հիմնված է սիրո և փոխադարձ հարգանքի ու ներողամտության սկզբունքների վրա»:
Իրանի իսլամական հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավար՝ Աբուզար Էբրահիմի Թորքամանն այդ նիստի ընթացքում ասել է.«ժամանակակից աշխարհի խնդիրները բխում են արդի խավարամտությունից»: «Արդի խավարամտությունը կրոնը մարդկությունից բաժանվելու և անհավատության տարածման արդյունքն է: Ուստի պետք է ջանքեր գործադրել այն կանխելու ուղղությամբ»:
Նիստի ընթացքում, անդրադառնալով աշխարհում առկա խնդիրնեիրն, Պապական խորհդրի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ՝ Ժան Լուի Տուրանն ասել է.«Կրոնները կարող են համախոհությամբ և բռնության արմատները հայտնաբերելով, կարևոր դերակատարություն ունենալ աշխարհում խաղաղություն հաստատելու գործում»:
Ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` ԻԼԻՊ-ի , «Բոկո Հարամ»-ի և տասնյակ այլ վտանգավոր խմբերի ի հայտ գալը արդյունքն է այն տգիտության ու խավարամտության ,որ այսօր թաքնված է արդի աշխարհում և որը սահման չի ճանաչում: Տարածաշրջանում ահաբեկչության, անապահովության ու եղբայրասպանության նման երևույթները վկայում են արդիական տգիտության ու խավարամտության մասին ,որոնք արդյունքն են իմպերիալիստական ուժերի քաղաքականության, ինչպես նաև նրանց գլխավորող ԱՄՆ-ի մշակած նախագծերի:
Որոշ ժամանակ առաջ Մաբաաս տոնի առիթով իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Մոլուցքը և զայրույթը նախաիսլամական ժամանակաշրջանի խավարամտության երկու բաղադրիչներն են»: Նա նշել է.«Այսօր տիրող իրավիճակը տարբերվում է միայն նրանով, որ ժամանակակից խավարամտությունն ավելի վտանգավոր է»:
Իրականում, Արևմուտքը շարունակում է իսլամը ներկայացնել որպես ծայրահեղականության հիմք, մինչդեռ ահաբեկչությունը ոչ մի առնչություն չունի կրոնի հետ: Աստվածային կրոնների միջև երկխոսությունները կարող են օգնել, որպեսզի համագործակցությունն ու համախոհությունը փոխարինեն առճակատումներին ու սխալ ըմբռնումներին: