Մամուլի տեսություն 27-11-2016
Իր գաղափարներին ու սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել Կուբայի սերունդներին։
Ջամե Ջամ, Ջոմհուրի Էսլամի , Համշահրի , Ռեսալաթ և Շարղ
Հեռագրեր Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ
Իրանական թերթերն այդ թվում Ջամե Ջամը, Ջոմհուրի Էսլամին , Համշահրին , Ռեսալաթը և Շարղը հայտնել են Կուբայի հեղափոխական առաջնորդի մահվան մասին․-«Կուբայի հեղափոխական, առաջնորդ՝ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին 90 տարեկանում։ Հուղարկավորությունը նշանակված է դեկտեմբերի 4-ին, Սանտյագո- դե -Կուբա քաղաքում։ Երկրում 9-օրյա սուգ է հայտարարվել։ Աշխարհի ղեկավարներն ու դիվանագետները և այլ ոլորտի գործիչներ ցավակցական ուղերձներ են հղել Կաստրոյի մահվան կապակցությամբ։ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադը, Հարավ-աֆրիկյան հանրապետության նախագահ Ջակուբ Զուման և «Նելսոն Մանդելա հիմնադրամը» և Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը ցավակցական ուղերձներ են հղել Կուբայի նախագահին,կառավարությանը և ժողովրդին։Նախագահ Ռոհանիի հղած ցավակցական հեռագրում ասված է․ «Մի ժամանակաշրջանում, երբ աշխարհի բռնահարված ժողովուրդները տառապում են խաղաղության, արդարության ու ազատության ոտնահարումից, բարեբախտաբար կան պայքարողներ, ովքեր մինչև իրենց կյանքի վերջին օրը չեն դադարում պայքարելուց, որպեսզի ծածանված պահեն արդարատենչության ու ազատախոհության դրոշը»։ Հերագրում Պուտինը մասնավորապես նշել է, որ Ֆիդել Կաստրոյի անունն իրապես կարելի է դասել ներկայիս մեր դարաշրջանի խորհրդանիշերի շարքին: Ասադն ընդգծել է․-«Ֆիդել Կաստրոյի դիմադրությունը ոգեշնչեց աշխարհի ժողովուրդներին ու ղեկավարներին»։ Իսկ ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասված է «Իր գաղափարներին ու սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել Կուբայի սերունդներին»։
Ջամե Ջամ
Մարադոնա. Ֆիդել Կաստրոն իմ երկրորդ հայրն էր
Ջամե ջամ թերթը գրել է․-« Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մրադոնան խորին ցավ է հայտնել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ:«Ես չէի կարողանում դադարել լաց լինել: Սա ամենատխուր բանն էր, որ տեղի էր ունեցել հորս մահվանից հետո։Ֆիդել Կաստրոն իմ երկրորդ հայրն էր»,- Մարադոնայի խոսքերը մեջ է բերում Ջամե Ջամ թերթը։«Նա իմ առաջ բացեց Կուբայի դռները, երբ Արգենտինայում փակում էին դրանք իմ առաջ»,հիշել է Մարադոնան։
Ջոհուրի Էսլամի
Չոմսկի․-«Թրամփի ամենականխատեսելի յուրահատկությունը նրա անկանխատեսելիությունն է»
Ամերիկացի հայտնի մտավորական, պատմաբան և վերլուծաբան՝ Նոամ Չոմսկին իր ողջ կյանքի ընթացքում ԱՄՆ-ի 16 նախագահների նշանակման ականատես է եղել։ Նա հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառնալով քաղաքական դաշտում Դոնալդ Թրամփի բացարձակապես անփորձությանն ասել է․-« Թրամփն ավելի վտանգավոր է քան Քլինթոնը։ Թրամփի ամենականխատեսելի յուրահատկությունը նրա անկանխատեսելիությունն է»․նշել է նա։
«Թեև ես միշտ դեմ եմ եղել Քլինթոնի վարած քաղաքականություններին ու կողմնորոշումներին, բայց բոլոր բնագավառներում Քլինթոնի դիրքորոշումները կանխատեսելի են։ Թրամփը մեծամիտ է ու անկանխատեսելի և ավելի վտանգավոր է քան Քլինթոնը, ուստի բանականությունը թելադրում է,որ պետք է ձերբազատվել ավելի մեծ չարիքից», ասել է Չոմսկին։
Ռեսալաթ
Կասրտոն կես դար շարունակ մարտահրավեր նետեց ԱՄՆ-ին
Ռեսալաթ թերթը գրել է,-Մահացավ Կաստոն։ Նա այն առաջնորդն էր,ով կես դար շարունակ մարտահրավեր նետեց ԱՄՆ-ին։ Կաստրոն սառը պատերազմը բերեց արևմտյան կիսագունդ։ Նա իր ողջ կյանքում պայքարեց ԱՄՆ-ի 11 նախագահների դեմ։ Կաստրոյի նախագահության օրոք ազգայնացավ Կուբայի արդյունաբերությունը։ Այդ երկրում իրականացան սոցիալիստական բարեփոխումներ։ Կաստրոն երկու շրջան եղել է Չմիավորման շարժման գլխավոր քարտուղարը։ Կուբայի ժողովուրդը մեծ սեր ու հարգանք է տածում իր առաջնորդի հանդեպ ,քանի որ նա կարողացավ ԱՄՆ-ի իմպերիալիցմից պաշտպանել Կուբան։
Armedia.am
ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջողությունը կարևոր է բոլոր կողմերի համար
Հայաստանն ու Եվրամիությունը շրջանակային նոր համաձայնագրի շուրջ արդեն իսկ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Ինչպես նշում են կողմերը, հիմնական հարցերի համաձայնեցման գործընթացում կա զգալի առաջընթաց, ակնկալվում է, որ գարնանն արդեն իսկ հնարավոր կլինի ստորագրել նոր համաձայնագիրը:
Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն դրա անմիջական կողմերի, այլև տարածաշրջանի գրեթե բոլոր դերակատարների համար: Այսօր ՀՀ-ԵՄ պայմանագրի օրինակով կողմերը ջանքեր են գործադրում համաձայնեցնելու ԵԱՏՄ և ԵՄ առևտրատնտեսական կանոնների, նորմերի և ռեգլամենտների մի շարք անհամապատասխանությունները, գտնել դրանցից բխող խնդիրների հաղթահարման ուղիների: Հաջողման դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող են մոդելային օրինակ և հիմք ծառայել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթեցման և դրա փաստաթղթային ամրագրման համար:
Եվրամիությունն իր կողմից վերջին շրջանում վերանայեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որի մաս է կազմում նաև Արևելյան գործընկերության քաղաքականությունը: Վերանայման հիմքում դրվեց քաղաքականության ճկունության մեծացումն ու գործընկերների ցանկություններին ու մոտեցումներին արձագանքելու աստիճանի մեծացումը: Մյուս կողմից ԵԱՏՄ անդամ երկրները և մասնավորապես ՌԴ-ն բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են քննարկել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարցերը: Բրյուսելը, հաշվի առնելով մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, դեռևս պատրաստակամություն չի արտահայտում արձագանքելու ՌԴ առաջարկին, սակայն ՀՀ միջոցով ակտիվորեն աշխատում է տնտեսական այս երկու համակարգերի համադրման մեխանիզմների մշակման ուղղությամբ:
Ուստի Հայաստանը ԵՄ-ի հետ իր շարունակական արդյունավետ համագործակցության և բանակցային մեծ փորձի շնորհիվ այսօր կատարում է բոլոր կողմերի համար շատ կարևոր աշխատանք: Այստեղից հետևում է, որ բոլոր կողմերն իրենց հերթին կանեն հնարավորը՝ այս գործընթացը հաջողությամբ իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: