Սիրիան արձագանքել է Թուրքիայի քաղաքականությանը
Սիրիայի կառավարությունը հայտարարել է.«Սիրիայի դեմ արգրեսիա իրականացնելու Անկարայի նպատակների մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունները բացահայտեցին նրա ստախոսությունները»:
Ստամբուլում կայացած համագումարում ունեցած ելույթում, Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Անկարան Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում, որպեսզի տապալի պատերազմային կարգավիճակում գտնվող այդ արաբական երկրի նախագահ՝ Բաշար Ասադի կառավարությունը»:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ն չորեքշաբթի օրը հղում անելով ԱԳ նախարարության մի պաշտոնյայի հայտարարել է, «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` նախօրեին արված հայտարարությունները բացահայտում են Սիրիայի դեմ Թուրքիայի թշնամանքի իրական պատճառները: Դրանք բռնակալ Էրդողանի` սիրիական տարածքների հանդեպ ունեցած երազանքների և ցնորքների արդյունքն են: Երազանքներ, որոնք սնուցում են այն ծայրահեղական բռնակալի մտքերը, ով Թուրքիան վերածել է ահաբեկչության հիմնական թիրախի: Իրականում ահաբեկչությունը հենց այսպիսի մտածողության ծնունդ է, որով Էրդողանը փորձում է խախտել Իրաքի և Սիրիայի անվտանգությունն ու կայունությունը: Էրդողանը պատասխանատու է անմեղ ժողովրդի` ահաբեկչության հետևանքով կրած տառապանքների համար:»,ասել է սիրիացի պաշտոնյան:
Նշենք, որ օգոստոսի 24-ից Թուրքիան սկսել է «Եփրատի վահան» գործողությունը, որն ուղղված է «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման դեմ: Սիրիական ընդդիմադիր զորքերի հետ թուրքական բանակը գրավել է սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը և շարունակում է խորանալ դեպի Սիրիայի հարավ-արևմուտք:
Ռուսաստանը ևս զարմանք է հայտնել Էրդողանի վերջին հայտարարությունների կապակցությամբ:
Այն ինչ պարզ է , Թուրքիայի պաշտոնյաների դիրքորոշումներն առավել քան երբևէ բացահայտեցին Սիրիայի կապակցությամբ այդ երկրի նպատակները: Թուրքիայի պաշտոնյաները Սիրիայում իշխանափոխությունը ներառել են իրենց օրակարգում, մինչդեռ Սիրիայում իշխանության վերաբերյալ ցանկացած որոշում վերապահված է այդ երկրի ժողովրդին:Անկարան բացեիբաց խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Էրդողանի քարոզչական հայտարարությունները կարելի է գնահատել իր ժողովրդի մոտ արդարանալուն ուղղված քայլ: Քանի որ ժողովուրդը նրան հարցնում է թե ինչ արդյունք է ստացել Սիրիայում տարիներ տևած մեծածախս միջամտությունից:
Էրդողանի խոսքերը կարելի է ինչ-որ տեղ ահաբեկիչների համար մխիթարանք համարել,որոնք Հալեպում հայտնվել են վերջնական պարտության շեմին:
Ամեն դեպքում, Թուրքիան Սիրիայում իր աճող միջամտություններով չի կարողացել իրականացնել իր նպատակները և նման կեղծ վերաբերմունքների արդյունքում այդ երկիրը ավելի է մխրճվել Սիրիայի ճահճուտը: