Իրանն ընդգծում է ատոմային զենքից զերծ աշխարհ կերտելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45607-Իրանն_ընդգծում_է_ատոմային_զենքից_զերծ_աշխարհ_կերտելու_անհրաժեշտությունը
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Ալի Աքբար Սալեհին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը  համարվում է աշխարհն ատոմային զենքերից մաքրելու գաղափարի համառ կողմնակիցներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 15:20 Asia/Tehran

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Ալի Աքբար Սալեհին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը  համարվում է աշխարհն ատոմային զենքերից մաքրելու գաղափարի համառ կողմնակիցներից»:

Համաժողովում ընդգծելով  միջուկային զենքերից զերծ Միջին Արևելք ստեղծելու , միջուկային զենքի չտարածման պայմանագիրն ընդհանրացնելու և միջուկային զենքերն ամբողջությամբ վերացնելու անհրաժեշտությունը, Սալեհին նշել է.«Իսրայելի ռեժիմի միջուկային ծրագիրը մտահոգիչ է և փաստորեն սպառնալիք է՝ ուղղված տարածաշրջանային ու միջազգային անվտանգության դեմ»:

Միջուկային անվտանգության միջազգային համաժողովն այն դեպքում է կայացել, երբ աշխարհում հազարավոր ատոմային մարտագլխիկների գոյության վտանգը ստվեր է նետել երկրագնդի անվտանգության վրա: Այնուամենայնիվ այդ զենքերի տեր երկրները միլիարդավոր դոլարներ են ծախսում  իրենց ատոմային զենքերի արդիականացման համար: Իսրայելի ռեժիմը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի  օգնությամբ իր տրամադրության տակ ունի հարյուրավոր ատոմային մարտագլխիկներ: Իսրայելը միակ ռեժիմն  է Միջին Արևելքում, որն ունի ատոմային զենք:  

ԱՄՆ-ն Իսրայելի ռեժիմին պաշտպանելու նպատակով թույլ չտվեց «Միջին Արևելքը առանց միջուկային զենքի» թեմայով համաժողով անցկացնել: Ընդսմին Չմիավորման շարժումը 120 անդամ երկրներով բազմաթիվ հաղորդագրություններում իր հովանավորությունն է հայտնել միջուկային և այլ զանգվածային կոտորածի զենքերից զերծ Միջին Արևելք ստեղծելու կապակցությամբ, սակայն  զինաթափման պայմանագրի իրագործման հարցում ԱՄՆ-ի վարած երկստանդարտ քաղաքականությունների պատճառով , մինչ այսօր այդ կապակցությամբ ոչ մի քայլ չի արվել :  

Աշխարհի ատոմային ամենախոշոր զինանոցները պատկանում են ԱՄՆ-ին:Այդ երկիրն ունի այնքան ատոմային զենք ,որ այն կբավարարի երկրագունդը մի քանի անգամ ոչնչացնելու համար: ԱՄՆ-ն բուռն կերպով պաշտպանում է Իսրայելի ատոմային զենքը: Այդ երկիրն առաջին ատոմային ռեակտորը նվիրեց Սիոնիստական ռեժիմին: Այն գտնվում է Թել Ավիվի հարավում~ Միջերկրական ծովի ափամերձ տարածքում: Ատոմային ռեակտորը շահագործման է հանձնվել 1960 թվականին: Իսրայելի և Ֆրանսիայի համագործակցությունը մեկնարկեց 1953 թվականին: Այդ համագործակության արդյունքում օկուպացված տարածքներում կառուցվեց Դիմոնա ատոմակայանը: Իսրայելի միջուկային հարցերի մասնագետ`Մորդխայ Վանոնոյի հայտարարությունը ցույց տվեց ,որ Սիոնիստական ռեժիմն ունի հարյուրավոր ատոմային մարտագլխիկներ ,և Դիմոնա ատոմակայանը տարեկան 40 կգ պլուտոնիում է արտադրում:  Վանոնոն   ավելի քան մեկ տասնամյակ աշխատել էր Դիմոնա ատոմակայանում: Նա  1986թ. փախավ օկուպացված տարածքներից և Իտալիայում առևանգվեց Մոսադի կողմից: Քանի որ նա բացահայտել էր   ռեժիմի ռազմական գաղտնիքները,  բանտ նետվեց: Իսկ ամերիկացի գիտնական՝ Առնոլ Քրիմշը 1984 թվականին հայտարարել էր ,որ Իսրայելը 15 ատոմային ռումբ ստեղծելու հնարավորություն ունի: Նա նշել էր, որ ռեժիմի տրամադրության տակ կա ինչ-որ քանակությամբ  հարստացված ուրան:

Անտարակույս ատոմային զենքերից ազատվելու միակ ելքը դրանց ամբողջությամբ ոչնչացումն է, սակայն հիմնական խնդիրը այն հայեցակետերն են, որ ռազմական դոկտրինան կենտրոնացրել են միջուկային զենքի օգտագործման ու պահպանման վրա:

ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին երեք տարի առաջ ՄԱԿ-ում կայացած միջուկային  զինաթափման համաժողովում ասել էր.«Ոչ մի ժողովուրդ չպետք է միջուկային զենք ունենա: Եկեք միջուկային զենքի փոխարեն մեր ֆինանսական ռեսուրսները հատկացնենք աղքատության , անգրագիտության և հիվանդությունների վերացմանը և երկրի զարգացմանն ու  առաջադիմությանը:  Եկեք գալիք սերունդներին հիշատակ թողնենք միջուկային զենքերից զերծ մի աշխարհ... Սա նրանց իրավունքն է և մեր պարտականությունը»: