Մամուլի տեսություն 13-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46633-Մամուլի_տեսություն_13_12_2016
Հալեպի որոշ հատվածներ ազատագրելով ահաբեկիչների հսկողությունից՝ քաղաքի իշխանությունները արագ սկսեցին վերականգնողական աշխատանքներ տանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 15:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-12-2016

Հալեպի որոշ հատվածներ ազատագրելով ահաբեկիչների հսկողությունից՝ քաղաքի իշխանությունները արագ սկսեցին վերականգնողական աշխատանքներ տանել:

 Tert.am

Հալեպի հայաբնակ թաղամասերը վերականգնվում են. հալեպահայերը Նոր տարին խաղաղ դիմավորելու հույս ունեն

Հալեպի հայկական թաղամասերն արդեն զգալիորեն վերականգնվել են․ Tert.am-ին այս մասին պատմեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

«Հալեպի որոշ հատվածներ ազատագրելով ահաբեկիչների հսկողությունից՝ քաղաքի իշխանությունները արագ սկսեցին վերականգնողական աշխատանքներ տանել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ հայերի՝ դեպի Հալեպ վերադարձի մասին խոսելը դեռ շատ վաղ է: «Ունենք բարեկամներ, ծանոթներ, որոնք որոշել են վերադառնալ, բայց վստահ ասել, որ բոլորը կվերադառնան, չենք կարող: Քաղաքը դեռ նոր է վերականգնվում, դեռ շատ տեղեր ավերակներ են,դեռ պետք է բարելավվի, վերականգնվի: Մարդիկ կան վերադառնում են իրենց տները, բայց դրանք դեռ քարուքանդ են, վերականգնելու անհրաժեշտություն կա: Բայց պետք է նշել, որ տրամադրությունները լավ են»,- ասաց Զարմիկ Պողիկյանը:

Նա նաև նշեց, որ Հալեպի պատկան մարմինները վերականգնում են նաև քաղաքի արդյունաբերությունը, տնտեսությունը անցկացնում են էլեկտրամատակարարումը ջրամատակարարումը, փորձում են քաղաքը վերադարձնել բնականոն կյանքին»: Բայց ապահովությունն ամենակարևորն է, ինչի հետ կապված չենք կարող վստահ լինել: Մի քանի թաղամաս դեռ կա, որը այս մի քանի օրը, երևի, կազատագրեն»,- նշեց Զարմիկ Պողիկյանը:

Նրա դիտարկմամբ՝ հայերն արդեն իրենց տրամադրվածությունը փոխել են և հույս ունեն, որ Նորտարին խաղաղ կդիմավորեն, արդեն տրամադրվածություն կա ժողովրդի մեջ աշխատանքի,բնականոն կյանքի անցնելու: «Այնուամենայնիվ վտանգը կա, և չպետք է այդ մասին մոռանալ»,-ասաց նա:

Համշահրի

«Էկոնոմիստ» հանդեսը՝ Սաուդյան Արաբիայի դիվանագիտության մասին

Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը գրել է.«Սաուդյան Արաբիան դիվանագիտական բոլոր ճակատներում նահանջում է և այդ երկրի արտաքին քաղաքականությունն առավել քան երբևե կանգնած է ճգնաժամի առջև»:

«Մեկ տարի հանդուգն քայլեր կատարելուց հետո, Սաուդյան թագավորությունը հարկադրված եղավ նահանջել իր արտաքին քաղաքականության շատ դիրքորոշումներից», նշել է Էկոնոմիստը:«Իրանի կողմից դուրս քշված» խորագրի ներքո հոդվածում Էկոնոմիստն անդրադարձել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության ձախողումներին:

Թերթը նաև նշել է,որ Սաուդյան Արաբիան ընդունել է նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները, ինչը ցույց է տալիս,որ այդ երկիրը նահանջել է Իրանի և ՌԴ-ի  ճնշումների  արդյունքում: Էկոնոմիստը նաև Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Մալեք Սալմանի Պարսիցծոցյան արաբական երկրներ այցը աննախադեպ համարելով նշել է.«Ռիադը փորձում է իր ազդեցությունը պահպանել տարածաշրջանում և իր տարածաշրջանային դաշնակիցներին վստահություն փոխանցել ,այն էլ այն դեպքում,երբ Եմենում,Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմները ցույց են տալիս,որ Սաուդյան Արաբիային չի հաջողվել իրականացնել իր նպատակները»:

 

Շարղ

Թրամփը դեմ է «միասնական Չինաստան» քաղաքականությանը

 

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով դեռ պաշտոնը չի ստանձնել, լարվածություններ է մտցնում ամերիկա-չինական հարաբերություններում: Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր չէ հետևել իր հին դիրքորոշումներից մեկին՝ «միասնական Չինաստան» քաղաքականությանը, որի համաձայն Թայվանը համարվում է Չինաստանի մի  մասը:

«Ինչո՞ւ պետք է հետևենք դրան, եթե Չինաստանի հետ համաձայնության չենք գալիս այլ հարցերի շուրջ, ներառյալ առևտրի»,- ասել է Թրամփը:

Մեկնաբանելով Թայվանի առաջնորդի հետ իր հեռախոսազրույցը՝ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը չպետք է թելադրի իրեն՝ ում հետ շփվել:Պեկինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ «միասնական Չինաստան» քաղաքականությունը Վաշինգտոնի հետ հարաբերությունների հիմքն է: Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ եթե Թրամփի վարչակազմը չաջակցի «միասնական Չինաստան» քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացումն ու գործակցությունը կարևոր հարցերի շուրջ անհնար կդառնան:

Նշենք, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր նախընտրական քարոզարշավի զգալի մասն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կառուցել է Չինաստանի խիստ քննադատության վրա՝ մեղադրելով Չինաստանին ԱՄՆ-ի տնտեսական բոլոր անհաջողություններում և սպառնալով ընտրվելու դեպքում տնտեսական պատերազմ սկսել նրա դեմ:

 

Ռեսալաթ

Ծանր տարի միասնական Եվրոպայի համար

Եվրոպական լրատվամիջոցները վերջերս անդրադարձել են միասնական Եվրոպայի առջև ծառացած խոր ճգնաժամերին: Այլ խոսքով շատ քիչ լրատվամիջոցներ կամ վերլուծաբաններ կան ,որոնք կարող են լավատես լինել ԵՄ-ի ապագայի նկատմամբ:

«Թագս Շաո» թերթն անդրադարձել է 2016 թ.-ին Եվրոպայի անմխիթար իրավիճակին:«2016 թվականը ծանր տարի էր ԵՄ-ի համար: Միության առջև ծառացած մարտահրավերներն էին՝ փախստականների հարցը և Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալը: Այս հարցերը մտահոգությունների տեղիք են տվել և խարխլել են Եվրոպայի հիմքերը»,գրել է թերթը:

 

News.am

Die Welt ԵՄ ներսում սկսել են դիմադրել հակառուսաստանյան պատժամիջոցներին

Հակառուսաստանյան պատժամիջոցների ժամկետը երկարացնելը յուրատեսակ ծիսակարգի է վերածվել, համարում է Die Welt կայքում հրապարակված հոդվածի հեղինակ Անդրե Տաուբերը։ «Այսօր ԵՄ ներսում սկսել են դիմադրել այդ միտումին, իսկ տնտեսությունը  վաղուց էր դեմ դրան»,- արձանագրում է հեղինակը։

«Տարեկան երկու անգամ ԵՄ-ն կոչ է անում գործողություններ ձեռնարկել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ հետո, չտեսնելով ոչ մի արդյունք, եւս կես տարով երկարացնում է հակառուսաստանյան տնտեսական պատժամիջոցները, որպեսզի պահպանի ճնշումը Մոսկվայի վրա»,- ասվում է հոդվածում։

Մինչդեռ այսօր նկատվում են այդ ծիսակատարությանը դիմադրելու փորձեր՝ թե քաղաքական, թե տնտեսական դաշտերում։ «Հակառուսաստանյան պատժամիջոցների երկարաձգումը չպետք է ավտոմատ կերպով կատարվի,- հայտնել է Ավստրիայի փոխկանցլեր ու էկոնոմիկայի նախարար Ռայնգոլդ Միթերլեները,- Այս թեմայով բանավեճերը պետք է ավելի ինտենսիվ դարձնել»: «Այս տեսակետը կիսում են Հունգարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Իսպանիայի ու հատկապես Իտալիայի ներկայացուցիչները,- նշում է հոդվածագիրը,- Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը նույնպես մի քանի ամիս առաջ Բրյուսելում կողմ էր արտահայտվել այդ պատժամիջոցային ռեժիմը վերաիմաստավորելուն։Իսկ տնտեսության ներկայացուցիչները վաղուց արդեն նոր բանավեճեր են պահանջում ներկա սահմանափակումների նպատակահարմարության վերաբերյալ, գրում է Տաուբերը։ Գերմանիայի էկոնոմիկայի արեւելյան կոմիտեի ղեկավար Միխայիլ Հարմսի խոսքով պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում ու ԵՄ-ում կոնյուկտուրան մշտապես փորձարկումների է ենթարկվում։

 

---