Մամուլի տեսություն 14-12-2016
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նախագահում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջկրոնական ու մշակութային միջազգային հարաբերությունների բաժնի համատեղ կազմակերպած կրոնական երկխոսությունը՝ կրոն ու բռնություն թեմայի շուրջ։
Այսօր Իրանական լրատվամիջոցներն անդրադարձել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի Իրան կատարած ուղևորությանը.
Դեկտեմբերի 13-ին մեկ շաբաթյա պաշտոնական այցով Թեհրան ժամանած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նախագահում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջկրոնական ու մշակութային միջազգային հարաբերությունների բաժնի համատեղ կազմակերպած կրոնական երկխոսությունը՝ կրոն ու բռնություն թեմայի շուրջ։Այցի շրջանակներում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ է անցկացնում համայնքային և պետական պատասխանատուների հետ։ Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Իսլամ-Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն» 7-րդ երկխոսության շրջանակում երեկ հանդիպում ու զրույց է ունեցել Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության տնօրեն Աբուզար Էբրահիմի Թորքամանի հետ:
---
Ջամե Ջամ
ԱՄՆ-ն և ենթադրյալ թշնամին
ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները փորձում են քողարկել վերջին տարիներին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրված ձախողումները: Բարաք Օբաման Ուկրաինային հորդորեց միանալ ՆԱՏՕին, իսկ մյուս կողմից իր բոլոր լծակներն օգտագործեց Կիևում արևմտամետ իշխանություն բերելու համար: Վաշինգտոնի կատարած քայլերի արդյունքում Մոսկվան հակառակ միջազգային օրենքներին՝ Ղրիմը կցեց Ռուսաստանին:Սիրիայի ճգնաժամում ԱՄՆ-ի ռազմավարական անորոշությունը Ռուսաստանին հնարավորություն տվեց այդ երկրում հանդես գալ,որպես որոշիչ լծակ, իսկ ԱՄՆ-ն հայտնվեց պաշտպանական դիրքում: ԱՄՆ-ի ռազմավարական սխալներն Ռուսաստանին հնարավորություն են տվել օգտագործել ստեղծված առիթները: Դեմոկրատական կուսակցությունը ամենանսեմացուցիչ պարտությունը կրեց վերջին հարյուր տարվա նախագահական ընտրություններում: ԱՄՆ-ի Կոնգրեսում նույնիսկ խոսվել է այն մասին, թե քվեարկության օրը ռուսները կիբեր հարձակման են ենթարկել ընտրատեղամասերի համակարգիչները:
---
Ռեսալաթ
«Իսրայելը պատրաստվում է ՀՀՊ համակարգեր վաճառել Ադրբեջանին». Ջերուզալեմ պոստ
Անդրադառնալով Բաքվում Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի հանդիպմանը , սիոնիստական «Ջերուզալեմ պոստ» թերթը տեղեկացրել է, որ Թելավիվը պատրաստվում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառել այդ երկրին: Սիոնիստական թերթը գրել է.«Նեթանյահուն և Իլհամ Ալիևը երկու ժամ տևած հանդիպման արդյունքում երկկողմ համաձայնագրեր են կնքել»: Հանդիպմանը ներկա են եղել կողմերի անվտանգության հարցերով խորհրդականները:
Նշենք,որ Սիոնիստական ռեժիմի վարչապետի Բաքու կատարած այցի քաղաքական ու քարոզչական բնույթից բացի, այդ այցը նաև էներգետիկայի, տնտեսության, անվտանգության, ռազմական, քաղաքական, ռազմավարական ու մշակութային ոլորտներում միջամտողական նպատակներ է հետապնդում: Ադրբեջանի ժողովուրդը գիտակցելով Թելավիվի չար նպատակները բողոքի ակցիա է անցկացրել Նեթանյահուի այդ երկիր կատարած այցի դեմ:
Armedia.am
ԵՄ որոշել է չսառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները
Եվրամիության ԱԳ նախարարները դեմ են արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու մասին Ավստրիայի առաջարկին, հայտնում է euronews-ը: Միևնույն ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները նշել են, որ ստեղծված իրավիճակում չի ծրագրվում բանակցային նոր գլուխներ բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թղթապանակում։Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակվող բռնաճնշումների պատճառով Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում սառեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ:
---
Tert.am
Ռուսաստանցիներն ասել են, թե ինչու են վստահում Պուտինին
Ռուսական «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, թե ինչու են ռուսաստանցիները վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 28 տոկոսը կարծում է, որ «նա հաջող կերպով և ըստ արժանվույն լուծում է երկրի առջև ծառացած խնդիրները», իսկ 39 տոկոսը վստահ է, որ կկարողանա դրանք լուծել նաև հետագայում: Հարցման մասնակիցների 29 տոկոսի կարծիքով՝ «մարդիկ չեն տեսնում այլ մեկի, ում վրա կարող էին հույս դնել»:Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ռուսների մոտ երեք քառորդը վստահ է՝ Պուտինը ձգտում է բարելավել ժողովրդի կյանքը: Ընդ որում՝ նրանցից 24 տոկոսը կարծում է, որ նա կկարողանա դա անել, իսկ 48 տոկոսի մոտ մտավախություն կա, որ նրան կխանգարի բյուրոկրատիան և լավ թիմի բացակայությունը:Բացի այդ, ռուսների կեսից ավելին (55 տոկոս) նշել է, որ Ռուսաստանի նախագահի հանդեպ իրենց վերաբերմունքը վերջին շրջանում չի փոխվել: 14 տոկոսի մոտ այն բարելավվել է, իսկ հարցման մասնակիցների 29 տոկոսը հայտարարել է հակառակի մասին: