Մամուլի տեսություն 18-12-2016
Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների համաժողովում այդ երկրների ղեկավարներին սիրաշահելու համար Բրիտանիայի վարչապետը հանդես է եկել հակաիրանական հայտարարություններով:
Ջամե Ջամ
Լոնդոնի հակաիրանական դիրքորոշումը
Ջամե Ջամ թերթը գրում է.-Օրերս բրիտանացի պաշտոնյաների կողմից հակաիրանական դիրքորոշումների նոր ալիք է սկսվել,ինչի վկայությունն է՝Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հերթական նիստում Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյի հայտարարությունը:Նա ասել է,որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Պարսիցծոցյան երկրների հետ Իրանի տարածաշրջանային ագրեսիվ քայլերը կասեցնելու գործում: Հոդվածի հեղինակ՝ համալսարանի դասախոս՝ Դոկտոր Փիրուզ Մոջթահեդզադեն նշել է.«Մենք բոլորս գիտենք,որ երբ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից այդ երկրի ղեկավարներն այդ թվում տիկին Թերեզա Մեյը բարձրաձայն հայտարարեցին .-«Այս քայլով մենք կկարողանանք աշխարհի հետ առևտուր անել և ընդլայնել Լոնդոնի տնտեսական հարաբերությունները»: Բրիտանացիները տարբեր եղանակներով խոշոր գումարներ են կորզում Պարսիցծովյան երկրներից: Ինչպես կանխատեսվում էր Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների համաժողովում այդ երկրների ղեկավարներին սիրաշահելու համար Բրիտանիայի վարչապետը հանդես է եկել հակաիրանական հայտարարություններով: Ցավոք Պարսից ծոցի մերձափնյա երկրները կարծում են ,որ իրենց գոյությունը կախված է ԱՄՆ-ից ու Բրիտանիայից ,ուստի խոշոր գումարներով փորձում են նրանց աջակցությունը շահել: Իհարկե Թերեզա Մեյի այդ հայտարարությանը խիստ հակազդել է Իրանի իսլամական հանրապետությունը»,ասել է դոկտոր Փիրուզ Մոջթահեդզադեն:
---
Ռեսալաթ
Քլինթոնը վերլուծում է իր պարտության պատճառները
Ռեսալաթ թերթը գրում է.-ԱՄՆ նախագահական ընտրություններում Քլինթոնն իր պարտությունը կապել է ՌԴ-ի հետ: Նա համոզված է ,որ Մոսկվան մեծ դեր է ունեցել իր պարտության հարցում: Սակայն Մոսկվան հերքել է այդ մեղադրանքը հայտարարելով ,որ դա ուղղակի անհեթեթություն է: ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից իր շտաբի և կուսակցության ղեկավարության դեմ կատարված հաքերային հարձակումների նպատակը ամերիկյան դեմոկրատիայի խափանումն էր: Պարբերականը նշում է, որ Քլինթոնն իր պարտությունը կապել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հաշվարկների հետ: Քլինթոնի կարծիքով՝ Պուտինն այդպես էլ չներեց 2011թ. իր կողմից արված մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններն այդ տարի կեղծվել էին: «Դա պարզապես հարձակում չէր իմ և իմ ընկերության վրա: Դա հարձակում էր մեր երկրի վրա»,-ասել է նա: Քլիթոնը նշել է, որ հաքերային հարձակումներն այն «աննախադեպ» իրադարձություններից էին, որոնք հանգեցրեցին իր պարտությանը: Ամենայն դեպս Կրեմլի պաշտոնատարների և ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության միջև հակամարտությունը շարունակվում է: Թվում է, որ առաջիկա շաբաթներին այդ հակամարտությունն իր բարձրակետին կհասնի: Ամենայն դեպս հակամարտությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի վրա, ինչի մասին քաջ գիտակցում են դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները, -եզրափակում է Ռեսալաթ թերթը:
---
Tert.am
Brexit-ը Լոնդոնին 50-60 մլրդ եվրո կարժենա
ԵՄ կազմից դուրս գալը (Brexit) Բրիտանիային 50-60 մլրդ եվրո կարժենա, որը Լոնդոնը պետք է վճարի Եվրամիությանը նախապես կնքված համաձայնագրով:
Ինչպես հայտնում է Euromag-ը` վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան աղբյուրներին, Լոնդոնի կողմից տասնյակ մլն եվրո վճարելու թեման առաջնային հարցերից կլինի Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարության հետ բանակցությունների օրակարգում, երբ սկսվի ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգը: Գործընթացը նախատեսվում է սկսել 2017-ի մարտին:
Վերոնշյալ գումարը ներառում է Բրիտանիայի բազմամյա պարտականությունը: Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Թոմաս Պրոուզայի խոսքով` այդ համաձայնագիրը դեռ միակ բանն է, որը Բրիտանիան համաձայնել է վճարել:Հիշեցնենք, որ ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեն Բրիտանիայում իրականացվել է հունիսին, որի արդյունքում բրիտանացիների 52 տոկոսը կողմ է քվեարկել Brexit-ին:
---
Panorama.am
Ամերիկյան ԶԼՄ-ների մեկնաբանությամբ՝ Բաքվի շինարարական նախագծից Թրամփի հրաժարվելու պատճառների մասին
Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միջազգային մի շարք շինարարական գործարքներից հրաժարվելու մասին։ «ՍիԷնԷն» հեռուստաընկերության կայքի հաղորդմամբ, Թրամփ կազմակերպության իրավաբան Ալան Գարտները պարզաբանել է, որ նախագահի կազմակերպությունը ի թիվս մի շարք միջազգային նախագծերի, կասեցրել է Բաքվում Թրամփ հյուրանոցի կառուցապատման արտոնագիրը, ինչը փաստացի նշանակում է, որ Թրամփ կազմակերպությունը դադարեցնում է իր պայմանագրային պարտավորությունները Բաքվում իր մասնաբաժնով հյուրանոցի կառուցումը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Թրամփի որոշումը թելադրված է բիզնես գործունեության և նախագահական պարտականությունների անահամատեղելիությամբ, ինչպես նաև շահերի հնարավոր բախումից խուսափելու նպատակով։ Չնայած Միացյալ Նահանգների օրենսդրությունը հստակորեն չի արգելում նմանօրինակ զուգակցումը, Թրամփն հայտարարել էր, որ ինքնակամ հեռանալու է իր կազմակերպությունից` ամբողջապես կենտրոնանալու նախագահի պարտականությունները կատարելու վրա։«Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, մինչդեռ, հաղորդում է, որ Բաքվում հյուրանոցային համալիրի կառուցապատման ծրագրից հրաժարվելու մեկ այլ, կարևոր դրդապատճառ կա։ Մասնավորապես, որոշումն ընդունվել է, հաշվի առնելով, ինչպես գործակալությունն է ձևակերպում, «Ադրբեջանի` որպես կոռուպցիայի և փողերի լվացման երկրի» միջազգային համբավը։ Ավելին, աղբյուրը պնդում է, որ որոշման հիմքում է նախագծում Թրամփ կազմակերպության գործընկեր հանդիսացող Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդու` Անար Մամմադովի վիճահարույց կերպարը, ինչը կարող է վնաս հասցնել նախագահի պաշտոնը ստանձնող Թրամփի հեղինակությանը։
Գործակալությունը վկայակոչում է ամերիկյան դիվանագիտական նամակագրության արտահոսքը, որտեղ գաղտնազերծված փաստաթղթերից մեկում Մամմադովի ֆինանսական գործունեությունը բնութագրվել էր «նույնիսկ Ադրբեջանի համար ծայրաստիճան կոռումպացված»:
Թեմային անդրադարձել է նաև ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը, որը նշել է, թե Բաքվում կառուցվող հյուրանոցային համալիրի երկու երրրորդն արդեն ավարտված է, և գալիք տարվա փետրվար ամսին կայանալու է պաշտոնական բացումը։ Հատկանշական է, որ Թրամփ կազմակերպության ապրանքանիշը օգտագործելու դիմաց միայն ամերիկյան կազմակերպությունը 2014 թ-ից ի վեր ադրբեջանական կողմից ստացել է 3 միլիոն դոլար, չնայած այն հանգամանքին, որ Բաքվի նախագիծը դեռևս նախորդ տարի անհետացել էր կազմակերպության պաշտոնական կայքէջից, ենթադրաբար Դոնալդ Թրամփի նախագահական մրցապայքար մտնելու ժամանակ։
Լրատվամիջոցը պարզաբանում է, որ գումարների մեծ մասը վճարվել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամմադովի եղբոր` Էլթոն Մամմադովի անունով գրանցված ընկերության կողմից։ Վերջինս մինչ անցած տարի եղել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ։
«Տարբեր երկրներում քաղաքական ռեժիմների հետ կապակցված գործընկերությունը գլխացավանք է և կարող է խնդիրներ ստեղծել, երբ պետության ղեկավարն կայացնի արտաքին քաղաքականությանն առնչվող որոշումներ», - «Բլումբերգ»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի իրավաբաններից Ռիչարդ Փեյթները։
Մինչդեռ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը մտավախություն է հայտնել, թե ադրբեջանական իշխանությունները կարող են օգտագործել մասնավոր բիզնես նախագիծը քաղաքական նպատակներով։
«Ադրբեջանական կառավարությունը կարող է որպես առավելություն դիտարկել բիզնեսը և նույնիսկ այսօր Թրամփի կազմակերպության ցուցապաստառը տեղադրել Բաքվի կենտրոնում` որպես ԱՄՆ-ի և Ադրբեջանի մտերմության խորհրդանիշ, այդպես փորձելով Թրամփի վարչակազմում մեծացնել Ադրբեջանի իշխանությունների ազդեցությունը»,- պարզաբանել է Կոզլարիչը։
---