Քաղաքավանների կառուցման դեմ բանաձևի վավերացումը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ համաշխարհային ճնշման խստացում
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցումը շտապ դադարեցնելու մասին թիվ 2334 բանաձևը: Բանաձևն ընդունվել է 14 կողմ և ԱՄՆ-ի ձեռնպահ ձայներով:
Բանաձևում ընդգծված է. «Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցումը վտանգում է երկու պետությունների վրա հիմնված լուծումը և արգելք է համարվում խաղաղության ճանապարհին»:
Բանաձևի վավերացումը համարվում է Պաղեստինի զավթված տարածքներում քաղաքավանների կառուցումը շարունակվելու միջոցով պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերի հետ հակառակության ուղղությամբ համաշխարհային ճնշումների արդյունքը: Իրականում այս ճնշումներն այնպես են եղել, որ ոչ միայն Եգիպտոսը հանդես եկավ այս բանաձևի նախագծի առաջարկությամբ, այլև մյուս երկրներն ու նույնիսկ Իսրայելի արևմտյան դաշնակիցներն, այդ թվում եվրոպական երկրները պարտավորվեցին դրան կողմ քվեարկել:
Այս բանաձևի նախագծի քվեարկությունը նախ պետք է Եգիպտոսի կողմից ներկայացվեր ԱԽ-ում՝ Սիոնիստական ռեժիմին դատապարտելու համար: Սակայն Կահիրեի վրա գործադրված սաստիկ ճնշումների պատճառով, Եգիպտոսը հայտարարել է, թե քվեարկությունը հետաձգվել է: Միևնույն ժամանակ Նոր Զելանդիան, Վենեսուելան, Մալայզիան ու Սենեգալն ուրբաթ օրը պահանջեցին առաջաձգել ԱԽ-ում հակասիոնիստական բանաձևի նախագծի մասին քվեարկությունը:
Այս միջոցին անսպասելի էր ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը վետո չդնելով բանաձևի վրա ու ձեռնպահ մնալով, դրա վավերացման համար հնարավորություն ստեղծեց:
Օբամայի վարչակազմը, որ վետո էր դնում հակաիսրայելակաան ցանկացած բանաձևի վրա, հանկարծակի շրջադարձ կատարելով այս բանաձևի դեպքում ձեռնպահ է մնացել: Որոշ վերլուծաբաններ Օբամայի այս քայլը համարել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականություններից Սպիտակ տան դժգոհության արտահայտությունը:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Բարաք Օբամային մեղադրել է բանաձևի մշակման հարցում Իսրայելի դեմ գործարքի մտնելու մեջ: Հատկապես որ Բենիամին Նեթանյահուն պահանջել էր, որ ԱՄՆ-ն վետո դնի այս բանաձևի վրա: Միևնույն ժամանակ հանրապետական ղեկավարները կոշտ անդրադարձ են ունեցել Սպիտակ տան այս քայլին: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանն ԱՄՆ-ի ձեռնպահ ձայնը ամոթալի է համարել: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես պահանջել էր, որ ԱՄՆ-ն ԱԽ-ում վետո դնի այս բանաձևի վրա: Նրա կարխիքով, բանաձևի վավերացմամբ Իսրայելը բակցություններում հայտնվելու է թույլ դիրքերում ինչն անարդար է: Թրամփը Իսրայելի ու քաղաքավանների կառուցման պաշտպաններից է:
Այդուհանդերձ կարելի է հստակ կերպով ասել, որ թիվ 2334 բանաձևի վավերացումը չնայած բոլոր «եթե»-ներին ու նաև այն հարցին, որ գործադրման երաշխիք չունի, քաղաքական կարևոր ուղերձ է հղում Սիոնիստական ռեժիմի ղեկավաներին: Ուղերձը հետևյալն է: Պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցումը շարունակելու քաղաքականությունն այնքան անմարդկային է, որ նույնիսկ նրանց ամենամոտիկ դաշնակիցը համարվող ԱՄՆ-ն նկատի առնելով այդ կապակցությամբ համաշխարհային միաձայնությունն, անկարող է եղել դրան դիմադրել և պարտավորվել է ձեռնպահ մնալով հնարավորություն ստեղծել դրա վավերացման համար: