Մամուլի տեսություն 28-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i48781-Մամուլի_տեսություն_28_12_2016
Իսրայելը որոշել է ժամանակավորապես դադարեցնել շփումները  այն 12 երկրների հետ, որոնք կողմ են քվեարկել հակասիոնիստական բանաձևին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 15:26 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 28-12-2016

Իսրայելը որոշել է ժամանակավորապես դադարեցնել շփումները  այն 12 երկրների հետ, որոնք կողմ են քվեարկել հակասիոնիստական բանաձևին:

 

Ռեսալաթ

Ավտանգության խորհրդի հակասիոնիստական բանաձևը լայն արձագանք է գտել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիոնիստական ռեժիմի դեմ ընդունված բանաձևը լայն արձագանք է գտել։Իսրայելի ռեժիմը  կոշտ է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին: Իսրայելի մանկասպան վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն խիստ զայրացած է այդ որոշման համար։ Նախորդ ուրբաթ փաստաթուղթ է ընդունվել, որն արգելում է պաղեստինյան տարածքներում կառուցապատում իրականացնել և անօրինական է համարում ռեժիմի կառույցներն օկուպացված տարածքներում։ Ըստ այդմ, Իսրայելը մտադիր է նվազեցնել ՄԱԿ-ի կառույցներին իր ֆինանսական հատկացումները: Իսրայելը որոշել է ժամանակավորապես դադարեցնել շփումները  այն 12 երկրների հետ, որոնք կողմ են քվեարկել բանաձևին: Բենյամին Բեթանյահուն բոլոր նախարարներին հրահանգել է այցեր չկատարել այն երկրներ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկել են Իսրայելի դեմ բանաձևի օգտին, ինչպես նաև չհանդիպել այդ երկրների նախարարների հետ։Նեթանյահուն նաև հայտարարել է, որ 2017 թվականի հունվարին Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ ինքը չի հանդիպի Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:Այն ինչ պարզ է, ժամանակի ընթացքում սիոնիստներն ավելի ու ավելի են հայտնվում մեկուսացման մեջ։Հանրային կարծիքն այնքան զայրացած է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների պատճառով,որ արդեն ռեժիմի  արևմտյան հովանավորներն այլևս չեն կարողանում պաշտպանել և բացարձակ աջակցություն ցուցաբերել ռեժիմին։ Նրանք փաստորեն  հայտնվել են տարակուսանքի մեջ ։

---

 

Ջամ-ե Ջամ

Իրաքցի զինվորներ շուտով Մոսուլից ամբողջությամբ դուրս կշպրտեն  ԻԼԻՊ-ին

Իրաքյան ուժերը առաջիկա օրերին Մոսուլում հարձակումների նոր փուլ կսկսեն:Մոսուլի ազատագրման գործողությունները սկսվել են երկու ամիս առաջ: Մոսուլը Իրաքի ամենամեծ քաղաքն է: Այն 2014 թվականին գրավվեց ԻԼԻՊ-ի կողմից: Երբ իրաքյան զինվորները լքեցին քաղաքը ԻԼԻՊ-ը հեշտությամբ գրավեց այն: Այդ ժամանակ իրաքյան ուժերը նրա՛նք էին,որոնք ավելի վաղ ուսումնավարժանքներ էին անցկացրել ամերիկացի  զինվորների մոտ:Մոսուլի ազատագրումը կարող է վերջ դնել ԻԼԻՊ-ի ամբիցաներին,որը կարծում էր կարող է իշխել երկու միլիոն բնակչություն ունեցող Մոսուլ քաղաքում: Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ-Էբադին ասել էր,որ բանակային ուժերը Մոսուլը մինչև 2017 թվականի սկիզբն ազատագրելու են,բայց թվում է,որ դա չիրականանա: Զինվորական հրամանատարների խոսքերով՝ դանդաղել է  զինվորների առաջխաղացումը,քանի որ նրանք սովորական քաղաքացիների աջակցության կարիք ունեն և այդ քաղաքից հեռացել են մեծ թվով բնակիչներ: Մյուս կողմից անբարենպաստ եղանակը ևս դանդաղեցրել է զինվորների առաջխաղացումը:

--- 

 Ջոմհուրի  Էսլամի

Եթե թեկնածու դառնայի անպայման ձայներ կշահեի.Օբամա

ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման հայտարարել է,-«Եթե օրենքով ես նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենայի անպայման կհաղթեի»: Նա ՍԻ ԷՆ ԷՆ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հստակեցրել է.«Ես համոզված եմ ,որ եթե մեկ անգամ ևս իմ թեկնածությունը առաջարկեմ, կարող եմ շահել ամերիկացիների ձայների ճնշող մասը»:

Օբաման Հիլարի Քլինթոնի մասին ասել է.«Նա զարմանալի գործունեություն ունեցավ դժվարին ու բարդ իրավիճակում,սակայն ԶԼՄ-ները լավ չվերաբերվեցին նրա նկատմամբ»:«Ես կարծում եմ նրա նկատմամբ երկստանդարտ վերաբերունք է դրսևորվել»,հստակեցրել է Օբաման անդրադառնալով ընտրություններում դեմոկրատների կրած պարտությանը»: Քլինթոնը չկարողացավ  ընտրողներին  համոզել և նրա մասին բացասական շատ հոդվածներ հրապարակվեցին լրատվամիջոցներում:

---

Armradio.am

2016- ը բարդ էր Թուրքիայի համար, բարդ կլինի նաեւ 2017- ը

2016- ը Թուրքիայի համար բարդ էր նաև սիրական խնդրում: Մեր արևմտյան հարևան երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքները չեն մարսվում, տարին ամփոփվում է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությամբ, ինչը հայ թուրքագետները պայմանավորում են Էրդողանի վարած քաղաքականությունից  իշխանական վերնախավում առկա դժգոհությամբ: Դեպի ԵՄ ընթացող այդ երկիրը շեղել է ուղին ու հարաբերությունները ջերմացնում է ՌԴ հետ, ինչն էլ դժգոհության հիմք է: Սիրիական խնդրում ևս Թուրքիայի քաղաքականությունը փոփոխության ենթարկվեց՝ ամփոփելով անցնող տարին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

2017-ը Թուրքիայի համար ևս լարված կլինի՝ կարծում է թուրքագետը: Կշարունակվի ու ավելին կխորանա այդ երկրում տիրող բռնատիրությունը: Ահաբեկչական գործողությունները Թուրքիայում ևս կշարունակվեն: Լարում կլինի նաև Սիրիայի տարածքում  թուրք-քրդական հարաբերություններում՝ կարծիք հայտնեց թուրքագետը:

---

News.am

WP. Սպիտակ տունը պատասխան քայլեր է մշակում ընտրություններին Մոսկվայի «միջամտության» դեմ

ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է հայտարարել պատժամիջոցների եւ պատասխան քայլերի մասին՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին Ռուսաստանի «միջամտության» դեմ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը պատասխան միջոցների մշակման վերջնական փուլում է, որոնց մի մասը, հավանաբար, կհրապարակվի այս շաբաթվա ընթացքում:

Ըստ Gazeta-ի՝ խոսքը դիվանագիտական միջոցառումների եւ տնտեսական պատժամիջոցների մասին է: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը գաղտնի կիբերհարձակումներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ: