Մամուլի տեսություն 29-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i48850-Մամուլի_տեսություն_29_12_2016
Դեյ ամսվա 9-ը՝ Իրանի հեղափոխության պատմության մեջ համարվում է ևս մեկ ոսկե էջ, որը կերտեց Իրանի ժողովուրդը ազգային միասնությունը ամրապնդելու և երկրի առաջնորդի մատնանշած ճանապարհով ընթանալու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2016 12:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-12-2016

Դեյ ամսվա 9-ը՝ Իրանի հեղափոխության պատմության մեջ համարվում է ևս մեկ ոսկե էջ, որը կերտեց Իրանի ժողովուրդը ազգային միասնությունը ամրապնդելու և երկրի առաջնորդի մատնանշած ճանապարհով ընթանալու ուղղությամբ:

 

Մամուլի տեսություն 29-12-2016

«Ջամ-ե Ջամ»

Դեյ ամսվա 9-ը քաղաքական կառուցվածքի և հասարակության միջև համերաշխության խորհրդանիշն է

 Ջամ-ե Ջամ թերթում լույս տեսած հոդվածի հեղինակ՝Մոհամմեդ Ռեզա Բահոնարը նշել է․-«Դեյ ամսվա 9-ը՝ Իրանի հեղափոխության պատմության մեջ շատ կարևոր նշանակություն ունի ու համարվում է մի այլ ոսկե էջ, որը կերտեց Իրանի ժողովուրդը ազգային միասնությունը ամրապնդելու և երկրի առաջնորդի մատնանշած ճանապարհով ընթանալու ուղղությամբ:  Այն ինչ տեղի ունեցավ իրանական 1388 թվականի դեյ ամսվա  9-ին(2009 թ.դեկտեմբերի 30), ապացուցում է Իրանի քաղաքական կառուցվածքի ու հասարակության միջև առկա համերաշխությունը,ինչը թույլ չի տա օտարերկրյա խմբերը միջամտեն ներքին խնդիրներին , քաղաքական տարաձայնություններին և ընտրությունների նման իրադարձություններին։Այս իրավիճակը կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել այն երկրների ազգային հզորության համար,որոնք հասարակական ներուժ ունեն ռազմավարական հզորության նման նպատակների իրականացման համար։

 

 

 Ռեսալաթ

Յանուկովիչի նկատմամբ հեռակա դատավարություն է  անցկացվելու

 Ուկրաինացի պաշտոնյաները  մտադիր են դատել այդ երկրի նախկին նախագահ՝ Վիկտոր Յանուկովիչին։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն վերջերս հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը խախտել է Սահմանադրության մի քանի հոդված։ Նա կասկածվում է պետական դավաճանության մեջ ու եթե  դատարանը թույլ տա,ապա 2017 թվականի առաջին եռամսյակում կսկսվի  Յանուկովիչի նկատմամբ հեռակա կարգով դատավարությունը։Համապատասխան հայտարարությունը նա արել է Կիևի շրջանային դատարանում, որտեղ տեսակոնֆերանսի ռեժիմով հարցաքննվում էր երկրից  փախած  նախկին նախագահը 2014 թվականի ձմռանը Մայդանի իրադարձությունների հետաքննության շրջանակներում։

Լուցենկոն հավելել է․-«Ես սպասում եմ դատարանի վճռին,որպեսզի սկսեմ դատավարությունը։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի ,ապա Ուկրաինայում առգրավվելու է նրա ողջ ունեցվածքը»։

Նշենք,որ Ներկայումս Յանուկովիչն ապրում է Ռուսաստանում։Իսկ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված հարցաքննությունը տեղի է ունեցել նոյեմբերի վերջերին։ Դատարանի նիստում Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն  պետական դավաճանության  մեղադրանք է ներկայացրել հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

 

 Շարղ

Հետաձգվել է 600 բնակարանների կառուցումը

Թեև Թելավիվը կոշտ է արձագանքել օկուպացված տարածքներում Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը դատապարտող Անվտանգության խորհրդի բանաձևին , բայց երեկ չեղյալ է հայտարարվել վերոնշյալ տարածքներում ավելի քան 600 նոր բնակարան կառուցելու մասին որոշում ընդունելու հարցով իսրայելցի պաշտոնյաների նիստը: Հետաձգվել է այդ հարցով քվեարկությունը: Երուսաղեմի քաղխորհրդի անդամ՝ Հաննան Ռուբինը հաստատելով այդ լուրը Ռոյթերզ լրատվական գործակալությանն ասել է,որ Բենյամին Նեթանյահուն է հրամայել  հետաձգել  քվեարկությունը: Ռուբինը նշել է,որ այդ որոշումն ընդունվել է Ջոն Քերիի ելույթին ընդառաջ ԱՄՆ-ի հետ առճակատման խորացումը կանխելու նպատակով: Իսրայելը վախենում է այն բանի համար,որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, Փարիզում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կարողանա  հանգեցնել ՄԱԿ-ում  հակաիսրայելական բանաձևի ընդունմանը: 

 

1in.am          

 2017 թվականը խոստանում է լարվածություն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, ուժեղացող Ռուսաստան. The Christian Science Monitor

2016 թվականը թեժ տարի էր ամբողջ աշխարհում մի քանի ճակատներում՝ միգրացիոն ճգնաժամի, աճող ազգայնականության, ահաբեկչության և, ըստ ամենայնի, նախ և առաջ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության պատճառով՝ գրում է Պիտեր Ֆորդը The Christian Science Monitor-ում։

Սակայն գալիք տարին կարող է լինել ոչ պակաս մրրկային այն բանից հետո, երբ Վաշինգտոնում իշխանությունը ստանձնի Թրամփը։

Մինչ պաշտոնը ստանձնելը՝ Թրամփն իր թվիթերով և այլ հրապարակավ հայտարարություններով հասկացնել է տվել, որ պատրաստ է ծայրահեղ կերպով վերանայել Չինաստանի քաղաքականությունը Վաշինգտոնի հանդեպ՝ ասվում է հոդվածում։

Թրամփը գանգատվում է, որ Չինաստանը «բռնաբարում է» Միացյալ Նահանգներին իր անարդար առևտրային պրակտիկայով, և խոստանում է վերականգնել տիեզերական կապերի հավասարությունը։Նա նաև ակնարկել է, որ կարող է թարմ հայացքով նայել «միասնական Չինաստան» քաղաքականությանը, որի համաձայն՝ Պեկինը ստանում է Թայվանը, սակայն անորոշ է թողնում կղզու կարգավիճակը։

Լարվածություն կարող է առաջանալ նաև Հարավչինական ծովի պատճառով, որին հավակնում է Չինաստանը։

Աշխարհը չի կարող անտեսել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը՝ գրում է հոդվածագիրը։

Խորհրդային Միության ստորացուցիչ փլուզումից 25 տարի անց նախագահ Պուտինը Ռուսաստանը ցանկանում է դարձնել «ամեն տեղ հասնող իր երազանքների երկիր և անփոխարինելի գործընկեր»՝պնդում է Էնդրյու Մոնագանը, որը Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետներից է։ Նրա խոսքով՝ պետք է ակնկալել, որ Ռուսաստանը շատ ակտիվ կլինի դիվանագիտական, ռազմական և թվայնացման ճակատներում։

Սուրբ ծննդից մեկ շաբաթ առաջ Պուտինը Մոսկվայում թուրք և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացրել է քաղաքական բանակցություններ այն մասին, թե ինչպես վերջ դնել Սիրիայում  ընթացող քաղաքացիական պատերազմին։ Պետքարտուղար Ջոն Քերին չի նկատվում։ Չի ակնկալվում, որ նրան կհրավիրեն Ռուսաստանի կողմից նախաձեռնված՝ Ղազախստանում նախատեսված բանակցություններին՝ սիրիական կառավարության և ընդդիմության միջև։ Կրեմլը չի թաքցնում ցանկացած հարմար առիթի դեպքում Միացյալ Նահանգների և Արևմուտքի ծրագրերը խափանելու մտադրությունը։ Ինչքան էլ լավ հարաբերություններ ունենան Թրամփը և Պուտինը, Ռուսաստանը և Արևմուտքը տարակարծիք են մի շարք հիմնարար հարցերում, վերջին տեղում չէ նաև միջազգային ՀՀՊ համակարգ ստեղծելու Վաշինգտոնի ծրագիրը։ Մոսկվան կարծում է, որ տվյալ համակարգը սպառնալիք է իր ազգային անվտանգությանը։

Ինչ վերաբերում է միջազգային առևտրի հեռանկարներին, դրանք մռայլ են 2017թ. համար։ Այս տարի «մեծ քսանյակի» անդամների միջև առևտուրը գործնականում ճահճում է։ Իսկ այժմ ՄիացյալՆահանգներում և Եվրոպայում բարձրանում է պրոտեկցիոնիստական, հակաառևտրային զգացումների ալիք։