Մամուլի տեսություն 01-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49291-Մամուլի_տեսություն_01_01_2017
2016  թվականն անցավ լարված: Ամփոփելով տարին, «Շարղ» օրաթերթն առանձնացրել է 2016-ի ամենաքննարկվող և իրենց հետքը թողած իրադարձությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 16:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-01-2017

2016  թվականն անցավ լարված: Ամփոփելով տարին, «Շարղ» օրաթերթն առանձնացրել է 2016-ի ամենաքննարկվող և իրենց հետքը թողած իրադարձությունները:

 

 

Շարղ

Աշխարհի կարևորագույն իրադարձությունները 2016 թվականին

Դոնալդ Թրամփը մինչև 20 օր կմտնի Սպիտակ Տուն: Նախկին գերտերություն՝ Ռուսաստանն ավելի է հզորացել: Չինաստանը ևս  գնալով ավելի է հզորանում տարածաշրջանում: Եվրոպայում խախտվել է քաղաքական հավասարությունը: ԻԼԻՊ-ն իր ահաբեկչական գործողությունները ներքաշել է արևմուտք:

Սիրիայում  2011 թվականին մեկնարկած քաղաքացիական պատերազմը հասավ բարձրակետին: Զոհերի թիվը գերազանցել է  500 հազարը:

Սիրիայի կառավարությունը դեկտեմբերի սկզբին ահաբեկիչների ձեռքից  ազատագրեց արևելյան Հալեպը:  Աշխարհազորայինների հետ միասին զոհվեցին նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ: Պատերազմը չի ավարտվել: Ահաբեկիչները ծանր պարտություն են կրել Հալեպում:Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադը շարունակում է մնալ իշխանության ղեկին: Այնուամենայնիվ Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեծագույն ժառանգությունը ոչ միայն Բաշշար Ասադի իշխանության ղեկին մնալն  է,այլև ԱՄՆ-ի կողմից Միջին Արևելքին ուղղված սպառնալիքն է:

Ռուսաստանը այս տարի նոր գերտերության նման երևան  եկավ Միջին Արևելքում և Ասադի հետ  դաշնակցելով  կարողացավ դիմակայել ԻԼԻՊ-ին: ՌԴ-ը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օգնեց Ասադին: Սիրիայում ՌԴ-ը նպատակ ունի ոչ թե ԻԼԻՊ-ին պարտության մատնել, այլև ապացուցել ԱՄՆ-ի սպառնալիքների և նրա տված խոստումների  լինելը:

2016 թվականին մեկնարկեցին Մոսուլի ազատագրման գործողությունները: Իրաքի Մոսուլ քաղաքում դանդաղ են ընթանում գործողությունները: 2016 թ.-ին ԻԼԻՊ-ը բազմաթիվ ահաբեկչական գործողություններ իրականացրեց արևմտյան երկրներում,այդ թվում Բրյուսելում, Ֆրանսիայում  և Գերմանիայում: Չի բացառվում ,որ ԻԼԻՊ-ն այս տարի շարունակի նույն ընթացքը:

2016 թվականին ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման ոչ միայն նորմալ հարաբերություն հաստատեց Կուբայի հետ, այլև այցելեց Կուբա և այդ երկրի նախագահ՝ Ռաուլ Կաստրոյի հետ համատեղ ասուլիսի մասնակցեց: 2016 թվականի մահացավ Ֆիդել Կաստրոն:

---

Operativ.am

2016-ի ամենաքննարկվող և ամենաշրջադարձային իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հայաստանյան կյանքում

Հայաստանի համար 2016 թվականը պատմության մեջ կմտնի, որպես ամենաիրադարձային տարի, որը, թերևս պայմանավորված էր քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտների գործոններով: Operativ.am-ն ամփոփելով տարին, առանձնացրել է 2016-ի ամենաշրջադարձային իրադարձությունները:                                                                                                                                 

Ապրիլյան պատերազմ

Ապրիլի 1-ին Թալիշում դիպուկահարի կրակոցից զոհվեց սերժանտ Վլադիմիր Մելքոնյանը, ով առաջին զոհն էր ապրիլյան պատերազմի, որն ադրբեջանական կողմը սկսեց այդ կրակոցից մի քանի ժամ հետո: Լայնամասշտաբ ռազմական գործողություններն ԼՂ-ի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Առավել թեժ մարտեր էին ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

 

Հռոմի պապի այցը Հայաստան

Տարվա ամենավառ իրադարձություններից մեկը թերևս Հռոմի Ֆրանսիցկոս պապի այցն էր Հայաստան, որը կրում էր՝ «Այց՝ առաջին քրիստոնեական երկիր» կարգախոսը: Հռոմի պապն աղոթք մատուցեց Հանրապետության հրապարակում, Գյումրիում, այցելեց Խոր վիրապ: Հռոմի պապն իր օրհնանքը թողեց Հայաստանին և հայերին, ասելով. «Ձեզ եմ թողնում խաղաղությունը…»: Մի քանի օր շարունակ միջազգային մամուլի թնդում էր Հռոմի պապի հայաստանյան այցի մասին լուսաբանումներից:

 

Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես, որը տեղի ունեցած առանձնակի շքեղությամբ: Զորահանդեսի ժամանակ ամբողջ աշխարհին ի ցույց դրվեցին բազմաթիվ զենքեր: 

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. նոր վարչապետն ու նոր կառավարությունը

2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Վերջինս պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի ապրիլի 13-ից: Հովիկ Աբրահամյանի հրաժարականից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 13-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Վերջինս ձեռնամուխ եղավ մի շարք կադրային փոփոխությունների, ձևավորվեց նոր կառավարություն, եղան նշանակումներ, կրճատումներ:

 

Իրանի նախագահի այցը՝ Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Վերջինս հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նախագահի նստավայրում հայ-իրանական բանակցությունների ավարտին, տեղի ունեցավ մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում: Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա գտնվեցին նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

 

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Նազիկը իր հաղթանակը նվիրեց Ղարաբաղում զոհված հայ զինվորականներին և այժմ հայրենիքը պաշտպանողներին:

 

«Օլիմպիական խաղեր-2016». Ոսկե մեդալ՝ 20 տարի անց

Օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանի ձեռքբերած աննախադեպ հաջողությունը կրկին ցնծություն և ուրախություն պարգևեց հայությանը: 20 տարի անց Հայատանն Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկի:

Հենրիխ Մխիթարյանն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը, ում տրանսֆերն անգլիական ակումբի վրա արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո:

 

Դիվերիսա՝ ՀՀ պետական սահմանին

Դեկտեմերի 29-ի վաղ առավոտյան, ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: