Մամուլի տեսություն 01-01-2017
2016 թվականն անցավ լարված: Ամփոփելով տարին, «Շարղ» օրաթերթն առանձնացրել է 2016-ի ամենաքննարկվող և իրենց հետքը թողած իրադարձությունները:
Շարղ
Աշխարհի կարևորագույն իրադարձությունները 2016 թվականին
Դոնալդ Թրամփը մինչև 20 օր կմտնի Սպիտակ Տուն: Նախկին գերտերություն՝ Ռուսաստանն ավելի է հզորացել: Չինաստանը ևս գնալով ավելի է հզորանում տարածաշրջանում: Եվրոպայում խախտվել է քաղաքական հավասարությունը: ԻԼԻՊ-ն իր ահաբեկչական գործողությունները ներքաշել է արևմուտք:
Սիրիայում 2011 թվականին մեկնարկած քաղաքացիական պատերազմը հասավ բարձրակետին: Զոհերի թիվը գերազանցել է 500 հազարը:
Սիրիայի կառավարությունը դեկտեմբերի սկզբին ահաբեկիչների ձեռքից ազատագրեց արևելյան Հալեպը: Աշխարհազորայինների հետ միասին զոհվեցին նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ: Պատերազմը չի ավարտվել: Ահաբեկիչները ծանր պարտություն են կրել Հալեպում:Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադը շարունակում է մնալ իշխանության ղեկին: Այնուամենայնիվ Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեծագույն ժառանգությունը ոչ միայն Բաշշար Ասադի իշխանության ղեկին մնալն է,այլև ԱՄՆ-ի կողմից Միջին Արևելքին ուղղված սպառնալիքն է:
Ռուսաստանը այս տարի նոր գերտերության նման երևան եկավ Միջին Արևելքում և Ասադի հետ դաշնակցելով կարողացավ դիմակայել ԻԼԻՊ-ին: ՌԴ-ը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օգնեց Ասադին: Սիրիայում ՌԴ-ը նպատակ ունի ոչ թե ԻԼԻՊ-ին պարտության մատնել, այլև ապացուցել ԱՄՆ-ի սպառնալիքների և նրա տված խոստումների լինելը:
2016 թվականին մեկնարկեցին Մոսուլի ազատագրման գործողությունները: Իրաքի Մոսուլ քաղաքում դանդաղ են ընթանում գործողությունները: 2016 թ.-ին ԻԼԻՊ-ը բազմաթիվ ահաբեկչական գործողություններ իրականացրեց արևմտյան երկրներում,այդ թվում Բրյուսելում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Չի բացառվում ,որ ԻԼԻՊ-ն այս տարի շարունակի նույն ընթացքը:
2016 թվականին ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման ոչ միայն նորմալ հարաբերություն հաստատեց Կուբայի հետ, այլև այցելեց Կուբա և այդ երկրի նախագահ՝ Ռաուլ Կաստրոյի հետ համատեղ ասուլիսի մասնակցեց: 2016 թվականի մահացավ Ֆիդել Կաստրոն:
---
Operativ.am
2016-ի ամենաքննարկվող և ամենաշրջադարձային իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հայաստանյան կյանքում
Հայաստանի համար 2016 թվականը պատմության մեջ կմտնի, որպես ամենաիրադարձային տարի, որը, թերևս պայմանավորված էր քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտների գործոններով: Operativ.am-ն ամփոփելով տարին, առանձնացրել է 2016-ի ամենաշրջադարձային իրադարձությունները:
Ապրիլյան պատերազմ
Ապրիլի 1-ին Թալիշում դիպուկահարի կրակոցից զոհվեց սերժանտ Վլադիմիր Մելքոնյանը, ով առաջին զոհն էր ապրիլյան պատերազմի, որն ադրբեջանական կողմը սկսեց այդ կրակոցից մի քանի ժամ հետո: Լայնամասշտաբ ռազմական գործողություններն ԼՂ-ի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Առավել թեժ մարտեր էին ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Հռոմի պապի այցը Հայաստան
Տարվա ամենավառ իրադարձություններից մեկը թերևս Հռոմի Ֆրանսիցկոս պապի այցն էր Հայաստան, որը կրում էր՝ «Այց՝ առաջին քրիստոնեական երկիր» կարգախոսը: Հռոմի պապն աղոթք մատուցեց Հանրապետության հրապարակում, Գյումրիում, այցելեց Խոր վիրապ: Հռոմի պապն իր օրհնանքը թողեց Հայաստանին և հայերին, ասելով. «Ձեզ եմ թողնում խաղաղությունը…»: Մի քանի օր շարունակ միջազգային մամուլի թնդում էր Հռոմի պապի հայաստանյան այցի մասին լուսաբանումներից:
Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես, որը տեղի ունեցած առանձնակի շքեղությամբ: Զորահանդեսի ժամանակ ամբողջ աշխարհին ի ցույց դրվեցին բազմաթիվ զենքեր:
Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. նոր վարչապետն ու նոր կառավարությունը
2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Վերջինս պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի ապրիլի 13-ից: Հովիկ Աբրահամյանի հրաժարականից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 13-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Վերջինս ձեռնամուխ եղավ մի շարք կադրային փոփոխությունների, ձևավորվեց նոր կառավարություն, եղան նշանակումներ, կրճատումներ:
Իրանի նախագահի այցը՝ Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Վերջինս հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նախագահի նստավայրում հայ-իրանական բանակցությունների ավարտին, տեղի ունեցավ մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում: Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա գտնվեցին նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Նազիկը իր հաղթանակը նվիրեց Ղարաբաղում զոհված հայ զինվորականներին և այժմ հայրենիքը պաշտպանողներին:
«Օլիմպիական խաղեր-2016». Ոսկե մեդալ՝ 20 տարի անց
Օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանի ձեռքբերած աննախադեպ հաջողությունը կրկին ցնծություն և ուրախություն պարգևեց հայությանը: 20 տարի անց Հայատանն Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկի:
Հենրիխ Մխիթարյանն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը, ում տրանսֆերն անգլիական ակումբի վրա արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո:
Դիվերիսա՝ ՀՀ պետական սահմանին
Դեկտեմերի 29-ի վաղ առավոտյան, ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: