Մամուլի տեսություն 03-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49513-Մամուլի_տեսություն_03_01_2017
ԻԼԻՊ-ի ուրվականը շրջում է Ստամբուլի փողոցներում: Մարդիկ շոկի մեջ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2017 15:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-01-2017

ԻԼԻՊ-ի ուրվականը շրջում է Ստամբուլի փողոցներում: Մարդիկ շոկի մեջ են:

Համշահրի

ԻԼԻՊ-ի ուրվականը՝ Ստամբուլի փողոցներում

Հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:Տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ, 69-ը հոսպիտալացվել է: Այդ ողբերգությունից մեկ օր անց երբ մարդիկ դեռ շոկի մեջ են գտնվում, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը մի հաղորդագրություն է տարածել,որում պաշտոնապես ընդունել է ահաբեկչական ակտի պատասխանատվությունը: ԻԼԻՊ-ը ահաբեկչական ակտի հեղինակին կոչել է անվեհեր զինվոր: Նշենք ,որ այսպես կոչված «անվեհեր զինվորի» դեմ հարուցվել է քրեական հետապնդում: Թուրքիայի անվտանգության ուժերը դեռ չեն կարողացել ձերբակալել նրան, ինչի պատճառով Թուրքիայի կառավարությունը սոցցանցերի օգտատերերի կողմից սուր քննադատության է արժանացել:

--- 

Ռեսալաթ

Բրիտանացիները մտահոգ են ֆաշիզմի տարածման  կապակցությամբ

 

Եվրոպայում աջ ծայրահեղական կուսակցությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել  եվրոպական երկրներում:Ինդիփենդենթ օրաթերթի անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս,որ Դոնալդ Թրամփի հաղթանակը , Բրեքզիթը և Եվրոպայում աջակողմանների մղձավանջը  մտահոգում են Բրիտանիայի քաղաքացիներին: Նրանք համոզված են ,որ ԱՄՆ-ի գլխավերևում մրրկաբեր ամպեր են կուտակվում:  Ֆաշիզմի սև ստվերը պատել է այդ երկիրը և տարածվում է: Նրանք կարծում են ,որ Բրիտանիայում մի խումբ մարդիկ ևս ունեն ֆաշիստական կողմնորոշումներ: Նշենք ,որ Բրիտանիայի խորհրդարանի անդամ՝ Ջո Կոկսը ևս սպանվել է այն անձի կողմից ,ով  աջակողմյան հակումներ ունի: Վերջերս Բրիտանիայի Ներքին գործերի նախարարն առաջին անգամ  անօրինական է ճանաչել մի աջակողմյան կազմակերպություն, որին անդամակցելը հանցանք է համարվում:

---

Շարղ

Պուտինը Օբամայի դաշտում չխաղաց

ԱՄՆ-ն անվտանգության ու քաղաքական առումով պարտվել է Ռուսաստանից

Բարաք Օբամայի կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 35 ռուս դիվանագետներ ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններին միջամտելու մեղադրանքով արտաքսվել են այդ երկրից: Օբաման ավելի վաղ հավակնել էր, թե Մոսկվան ուղղակի դեր է ունեցել Քլինթոնի  փոստային սերվերը կոտրելու մեջ: ԱՄՆ նախագահը խոստացել էր վրեժխնդիր լինել ռուսներից :Օբաման այժմ այդ քայլով փորձել է իր խոստումը կատարել՝ երկրից արտաքսելով 35  ռուս դիվանագետների: Մինչդեռ ԱՄՆ  ընտրված նախագահ՝ Դոնալդ Թրամփը կարող է հեշտությամբ չեղարկել Օբամայի այդ որոշումը: Նշենք,որ օրերս ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել էԵթե ռուս դիվանագետները, որոնց ԱՄՆ-ի կառավարությունը անցանկալի անձ է ճանաչել, երկու ամիս առաջ են այդ երկիր գործուղվել, ապա ինչպե՞ս են կարողացել միջամտել այդ երկրի նախագահական ընտրություններին և ազդել դրանց վրա»:

---

 

Orer.am

Պեկինը պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Պաշտոնական Պեկինը պատասխանել է Կորեայի ժողվրդական դեմոկրատական հանրապետության վերաբերյալ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին։ Պեկինը հայտնել է, որ այս հարցով Չինաստանի ջանքերն ակնհայտ են բոլորի համար։

Ավելի վաղ Թրամփը Չինաստանին մեղադրել էր ԿԺԴՀ-ի հետ հարցի կարգավորմանը անբավարար օգնելու համար։ Նրա խոսքով «Չինաստանը մեծ եկամուտ է ստացել ԱՄՆ-ի հետ առեւտրի շնորհիվ, որը միայն չինական կողմին էր ձեռնտու, բայց չի կարողանում օգնել Հյուսիսային Կորեայի հարցում։ «Այն ջանքերը, որոնք Չինաստանն է ձեռնարկում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար, ակնհայտ են բոլորի համար»,- ասել է ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը իր ամանորյա ուղերձում հայտնել է, որ Փհենյանը պատրաստվում է փորձարկել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Ճշգրտել են, որ նա նաեւ խոստացել է «պատժել երկրի թշնամիներին», ուժեղացնելով ռազմական ներուժը, եթե ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան չհրաժարվեն զորավարժություններ անցկացնելուց։

---

News.am

Սթոլթենբերգը կոչ է արել Ռուսաստանին ԻՊ-ի հետ չհամեմատել

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել Ռուսաստանին չհամեմատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին նա հայտարարել է Bild-ի հետ հարցազրույցում:

«Դաշինքի գործընկերներին Ռուսաստանից անմիջական սպառնալիք չի բխում: Ռուսաստանը եղել է եւ մնում է մեր հարեւանը: Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը կարեւոր է»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ին, ապա իրավիճակը միանգամայն տարբեր է: «Հենց ԴԱԻՇ-ն է մեղավոր Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների մայրաքաղաքներում իրագործված բազմաթիվ ահաբեկչությունների համար: Արդյունքում մենք ստիպված ենք ահաբեկչության սպառնալիքի ուղեկցությամբ ապրել, այդ թվում՝ 2017 թվականին: Ուստի մեր նպատակն է ԴԱԻՇ-ի ոչնչացումը»,- ասել է նա:

Նա դեմ է հանդես եկել Սիրիայում ներկայիս իրավիճակում ՆԱՏՕ-ի զինված միջամտությանը: Մենք գիտենք, որ ռազմական ուժի կիրառումը ուժեղ զենք կլինի, բայց նաեւ գիտենք, որ միշտ չէ, որ խնդիրների լուծման է բերում: Երբեմն այն կարող է առանց այն էլ ահավոր իրավիճակն ավելի խորացնել»: Սթոլթենբերգը հավելել է, որ առանց ՄԱԿ-ի համապատասխան մանդատի ռազմական ուժի կիրառումը կարող է հակամարտությունը խորացնել եւ հանգեցնել էլ ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության: