Մամուլի տեսություն 04-01-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49684-Մամուլի_տեսություն_04_01_2016
Սենատոր Մակքեյնին մտահոգում է Թրամփի դրական մոտեցումը ՌԴ-ի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 16:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-01-2016

Սենատոր Մակքեյնին մտահոգում է Թրամփի դրական մոտեցումը ՌԴ-ի նկատմամբ:

Ռեսալաթ

Սենատոր Մակքեյնին մտահոգում  է Մոսկվայի նկատմամբ Թրամփի դրական կողմնորոշումը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության սենատորները ոչ միայն լավատես չեն Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացման կապակցությամբ Թրամփի կողմնորոշման նկատմամբ, այլև թվում է,որ մոտ ապագայում , վճռական դիմադրություն կցուցաբերեն  Թրամփին: Հանրապետական կուսակցության ազդեցիկ սենատոր՝ Ջոն Մակքեյնը,ով 2008 թվականին եղել է այդ երկրի նախագահական ընտրությունների թեկնածու, վերջերս այցելել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև,որտեղ նա այդ երկրի ղեկավարներին ասել է.«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականանալու դեպքում ,ԱՄՆ-ն կպաշտպանի Ուկրաինային»: Թվում է,որ Մակքեյնի այդ հայտարարությունը առաջիկայում կհակադրվի Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Թրամփի հավանական կողմնորոշմանը: Փաստորեն Ջոն Մակքեյնը Կիևի պաշտոնատարներին ՌԴ-ի դեմ է տրամադրել և ավելի է խորացրել նրանց միջև առկա թշնամանքը: Որոշ հանրապետականներին մտահոգում է Մոսկվայի նկատմամբ Թրամփի դրական մոտեցումը:

Իսկ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը  զգուշացրել է,որ ԱՄՆ Կոնգրեսը «վճռական» դիմադրություն կցուցաբերի, եթե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձի չեղարկել Բարաք Օբամայի վարչակազմի օրոք Ռուսաստանի դեմ վերջերս սահմանված պատժամիջոցները: Ավելին՝ նա չի բացառել, որ օրենսդիրները կխստացնեն հակառուսական սահմանափակող միջոցառումները:

«Դուք ականատես կլինեք, թե ինչպես դեմոկրատները և հանրապետականները՝ ներառյալ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար, հանրապետական Ջոն Մակքեյնը և Հարավային Կարոլինայից ընտրված սենատոր Լինդսի Գրեմը, նաեւ այլ քաղաքական գործիչներ համատեղ կոշտ պատժամիջոցների փաթեթ կներկայացնեն, քանի որ Բարաք Օբամայի վարչակազմի ձեռնարկած  քայլերը բավարար չեն եղել Ռուսաստանին կանգնեցնելու համար»,- ABC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Շիֆը:

---

Շարղ

Հույսերը մարում են

Սիրիայի մի քանի խռովարար խմբեր դուրս են գալու հաշտության բանակցությունների գործընթացից

Աշխարհի շատ երկրներ և մարդու իրավունքների կազմակերպություններ ողջունել էին անցած շաբաթ  Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ  Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը,այն համարելով շատ կարևոր: Այդ հրադադարը կարող էր օգնել Սիրիայի ժողովրդին վեցամյա վայրագ հարձակումից վեց տարի անց մի քիչ շունչ քաշել:

Մեծ հավանականությամբ մի քանի օր և լավագույն դեպքում մի քանի շաբաթ անց, ինչպես նախորդ համաձայնագրերը, կխախտվի այդ համաձայնությունը,ինչի հավաստիքն է՝ սիրական ընդդիմության օրերս կատարած հայտարարությունը: Սիրիայի խռովարար խմբերը մի հաղորդագրությամբ հայտարարել են,որ պատրաստվում են սառեցնել Ղազախստանում առաջիկա ամսին կայանալիք բանակցություններին մասնակցելու որոշումը,միթե Սիրիայի կառավարությունն ու իր դաշնակիցները չխախտեն հրադադարի ռեժիմը:

Հաղորդագրության մեջ խռովարար խմբերը հայտարարել են ,որ Թուրքիայի բանակի ու Սիրիայի դաշնակից աշխարհազորայինների կողմից ցանկացած տարածքային առաջխաղացում կարող է վերջ դնել Թուրքիայի ու ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված փխրուն հրադադարին: Ինչպես որ «Ալ Ջեզիրա» հեռուստաընկերությունն է հաղորդել , խռովարար խմբերն այդ որոշումն ընդունել են այն բանից հետո,երբ պետական ուժերը հարձակվել են Դամասկոսի մոտ գտնվող Վադի Բերդի տարածքի վրա: Այդ տարածքը մայրաքաղաքի ջուրը ապահովելու համար մեծ նշանակություն ունի:

Շատ փորձագետներ համոզված են,որ վերջին հրադադարը կարող էր  լինել սկիզբ՝ Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում կայանալիք խաղաղության բանակցությունների համար: Չնայած մարդիկ մեծ հույսեր էին փայփայում վերջին հրադադարի հետ կապված ,բայց հավանաբար դա միայն կարող է լինել կարճատև լուծում:

---

Համշահրի

Անվտանգության ճգնաժամը Եվրոպայում

Եվրոպայում 2017 թվականը սկսվել է անվտանգության խիստ միջոցառումների ու ահաբեկչական սպառնալիքների ներքո: Ներկայումս եվրոպական երկրների հազարավոր իրավապահներ տեղակայված են Եվրոպայի խոշոր քաղաքների փողոցներում: Դա այն դեպքում, երբ անվտանգության ու ոստիկանության ուժերը  անվտանգության ապահովման կարողությունը չունեն: Իրողությունն այն է,որ արևմտյան երկրները կանգնած են իրենց ստեղծած ահաբեկչության առջև: Այն ժամանակ ,երբ ԻԼԻՊ-ը , Ալ Նուսրա ճակատը և այլ ահաբեկչական խմբավորումներ իսլամական երկրներում ոճիրներ էին գործում, արևմուտքի կողմից պաշտպանվում էին,բայց երբ նրանց գործողությունները տարածվեցին ողջ Եվրոպայում, նույն երկրները նրանց կոչեցին «Վատ ահաբեկիչներ»:

Ներկայումս Եվրոպայի քաղաքացիներն առավել քան երբևե քաջ գիտակցում են իրենց կառավարությունների ու պաշտոնական շրջանակների կողմից թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումների նկատմամբ որդեգրված վտանգավոր  դիրքորոշումը:  «Միասնական Եվրոպան» անվտանգության ոլորտում կիրառած սխալ ու վտանգավոր քաղաքականությունների պատճառով պատասխանատու է Եվրոպայում ստեղծված ներկա վիճակի համար:

--- 

News.am

Հայաստանով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի ստեղծումը ձեռնտու է ե'ւ Հայաստանին, ե'ւ Իրանին. փորձագետ

Հայաստանով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի ստեղծումը ձեռնտու է ե'ւ Հայաստանին, ե'ւ Իրանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Միջանցքի ստեղծումը տնտեսական եւ ռազմավարական նշանակության գործընթաց է, որը ձեռնտու է երկու երկրներին էլ. Հայաստանին՝ որպես տարանցիկ երկիր հանդես գալու եւ արդեն տասնամյակներ շարունակ մեր թշնամի-հարեւան երկրների շրջափակումը ճեղքելու համար, Իրանին՝ դեպի եվրոպական կամ ԵՏՄ շուկա մուտք գործելու ուղիները դիվերսիֆիկացնելու համար»,- մեկնաբանեց նա։

Ըստ նրա՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման ծրագիրը տվյալ տարածաշրջանային գործընթացների համատեքստում շատ ավելի է կարեւորվում։

«Մինչ այս Իրանին Եվրոպայի հետ կապող ճանապարհը անցնում էր Թուրքիայի տարածքով, բայց մենք այսօր ականատես ենք լինում երկու կարեւոր իրողության. առաջինը Իրանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ քաղաքական խնդիրներն են՝ Սիրիայի եւ Իրաքի հակամարտությունների շրջանակում։ Հաջորդը անվտանգության խնդիրն է, քանի որ, կապված քրդական խնդրի ակտիվացման հետ, թուրքական ճանապարհը դարձել է խիստ վտանգավոր եւ խնդրահարույց իրանական բեռնափոխադրումների համար։ Այդ իսկ պատճառով կարեւորվում է Հայաստանի առաջարկած հնարավորությունը»,- ասաց Պետրոսյանը։

Նա պարզաբանեց, թե ինչու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Իրանի ընտրությունը կանգնում է Հայաստանի վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի եւ Իսրայելի համագործակցության խորացման համատեքստում Իրանը որոշակիորեն կորցրել է իր վստահությունը  Ադրբեջանական Հանրապետության հանդեպ։

«Ադրբեջան պետությունը, առաջարկելով համապատասխան ենթակառուցվածքներ, այնուամենայնիվ, վստահություն չի ներշնչում Իրանին, որովհետեւ օրեր առաջ Ադրբեջան այցելեց Իրանի ամենաոխերիմ թշնամի՝ Իսրայելի վարչապետը, որտեղ բարձրաձայնվեցին նաեւ պաշտպանական, անվտանգության, ռազմավարական պայմանավորվածությունների մասին, ինչը մինչ այս հազվադեպ էր տեղի ունենում»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

---