Մամուլի տեսություն 10-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50473-Մամուլի_տեսություն_10_01_2017
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ՝ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դին ամփոփվել  է լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 16:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-01-2017

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ՝ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դին ամփոփվել  է լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում:

 

Իրանական թերթերն այսօր հանգամանորեն անդրադարձել են ԻԻՀ  համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորության արարողությանը և երկրի ղեկավարների արտահայտություններին:

Թերթերի ճակատներին գրված են՝

.Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը աղոթել է Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի համար:

.Իրանի ժողովուրդը  մասնակցել է իսլամական շարժման շրջանում հոգելույս Իմամ Խոմեյնիի և հեղափոխության առաջնորդի վաղեմի ընկերոջ ու զինակցի՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորության արարողությանը:

.Թեհրանի համալսարանում հուղարկավորության արարողությունից հետո, հանգուցյալի դին ամփոփվել  է լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում:

.Հաշեմի Ռաֆսանջանիի մահը «ցավալի և անդառնալի կորուստ» է,ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

.Նրա մահով երկիրն ու համակարգը կորցրեցին մեծ և արժեքավոր ղեկավարի, ասել է Իրանի նախագահը:

--- 

ԻՌՆԱ

«Ալի Աքբար Հաշեմին կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ»Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին` ԻԻՀ  համակարգի նպատակահարմարությունը բնորոշող նախագահ՝ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր հիմքի վրա այսօր շարունակում ենք ընդլայնել և խորացնել մեր փոխգործակցությունը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Հունվարի 9-ին Հայաստանում Իրանի դեսպան՝ Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանը Իրանի ժողովրդին ու կառավարությանը ցավակցություն է հայտնել համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի մահվան կապակցությամբ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մասնակցել  է Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորության արարողությանը:

Նշենք,որ 1991 թ.` ԽՍՀՄ փլուզումից երեք օր անց, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության օրոք, Իրանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը և Թեհրանի ու Երևանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: 45 օր անց, երկու երկրները հաղորդագրություն տարածելով կարևորեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: 1992թ. ապրիլին, Երևանում բացվեց Իրանի դեսպանությունը , իսկ դեկտեմբերին՝ Թեհրանում ՀՀ դեսպանությունը։

---

 

Ջամե Ջամ

Էրդողանը ձգտում է երկրում հաստատել նախագահական  համակարգ թե՞ խալիֆայական

Թուրքիան դառնությամբ թիկունքում թողեց 2016 թվականը: Ոմանք համոզված են ,որ Իրանի ,Իրաքի, ՌԴ-ի  ու Սիրիայի նկատմամբ նոր կողմնորոշում որդեգրելու Էրդողանի քաղաքականությունը վկայում է Թուրքիայի և Էրդողանի կողմից լուրջ փոփոխություններ արձանագրվելու մասին,ինչը կարող է  նպաստել այդ երկրում խաղաղության հաստատմանը: «Ջամե Ջամ» թերթի հոդվածագրի կարծիքով Էրդողանի քաղաքականությունների ձախողման արդյունքում տակտիկական փոփոխությունները չպետք է ռազմավարական համարել ու եզրակացնել ,որ Թուրքիան հեռանում է լարվածությունից: Այն Էրդողանը ,որ ձգտում է  նախագահական համակարգի հաստատմանը , իր նպատակն իրականացնելուց հետո, առավել քան այսօր կձգտի ամբողջատիրության ու միապետության: Ուստի թվում է,որ Էրդողանի ղեկավարած Թուրքիայի համար 2017 թվականը ավելի վատ  է լինելու քան 2016 –ը:

«Ջամե Ջամ»-ը գրում է.«Էրդողանը ոչ միայն ազատությունը զոհել է հանուն իր անվտանգության քաղաքականության, չի բացառվում ,որ Թուրքիան էլ զոհի հանուն իր այդ վերաբերմունքի: Ցավոք Թուրքիան 2017 թվականը սկսեց  ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններով»:

--- 

Aysor.am

Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը. Կարեն Կարապետյան

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն երեկ  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն:

«Մենք  շահագրգռված ենք  զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու  մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:

Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները շնորհավորել են ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ նշելով, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

 Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվելեն էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր:

Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

 Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիիմահվան կապակցությամբ:

 ---

News.am

The Wall Street Journal ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի պատճառով պառակտումը խորանում է

 

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի կապակցությամբ հանրապետական կոնգրեսականների անհանգստությունն ուժգնանում է, գրում է The Wall Street Journal–ը։ Հանրապետական կուսակցության «բազեները» ասում են, որ իրենք դեռ հարցեր ունեն Ռեքս Թիլերսոնի թեկնածության առթիվ, որին Թրամփն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղար նշանակել։ Թիլերսոնի թեկնածությունը քննարկվելու է մոտ օրերս՝ կոնգրեսի նիստի ժամանակ։

Սենատորներ Լինդսի Գրեմն ու Ջոն Մաքքեյնը NBC–ին տված հարցազրույցում ասել են, որ փորձում են առաջ մղել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։ «Նման քայլը կհակասեր Ռուսաստանի հետ մերձենալու Թրամփի ցանկությանը։ Եթե այդ որոշումը լայն աջակցություն ստանա՝ Թրամփը կհայտնվի երկընտրանքի առաջ՝ կամ համաձայնել այդ դիրքորոշմանը, կամ էլ վետո դնել, դրանով իսկ ցույց տալով որ ռուս- ամերիկյան հարաբերությունների հարցում իր ու իր կուսակցության դիրքորոշումները հակասում են»,- ասվում է հոդվածում։

Պարբերականի կարծիքով Թրամփն ու նրա խորհրդականները փորձում են ամեն կերպ նվազեցնել ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության նշանակությունը ՝ վստահեցնելով, որ հաքերների գործողությունները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Սակայն ակնհայտ է, որ այս թեման դեռ երկար կքննարկվի ու կսրի Թիլերսոնի թեկնածության շուրջ ակնկալվող բանավեճը։

Ինչ վերաբերում է Թիլերսոնի թեկնածությանը՝ Գրեմն ու Մաքքեյնը հայտնել են, որ իրենք դեռ այդ կապակցությամբ հարցեր ունեն ու Թիլերսոնի հետ իրենց հանդիպումները դրական են անվանել։

«Թիլերսոնը պետք է համոզի ինձ ու հավանաբար նաև իմ մյուս գործընկերներին, որ ինքը Ռուսաստանը համարում է կործանարար ուժ, Պուտինին էլ՝ սպառնալիք  ամբողջ աշխարհի ժողովրդավարության համար,- ասել է Գրեմը,- նա պետք է ընդունի, որ հաքերական հարձակումների կազմակերպիչները ռուսներն էին, հետեւաբար նրանց դեմ պատժամիջոցները արդարացված էին»։

Ըստ հոդվածագրերի Մաքեյնի ու նրա նման մտածող մյուս հանրապետականներին հեշտ չի լինի իրենց կուսակցության կարծիքին դեմ դուրս գալը ու Թիլերսոնի թեկնածությունը մերժելը։ «Այս շաբաթ ծրագրված նիստի ժամանակ Թիլերսոնը կարող է Ռուսաստանի մասին հարցերին իր պատասխաններով փարատի բոլոր մտահոգությունները։ Դրա համար նա գուցե ստիպված լինի դեմ գնալ Թրամփին, բայց այդ ռազմավարությունը  հնարավոր է  ապահովի նրա թեկնածության հաստատումը»,- ասվում է հոդվածում։