Մամուլի տեսություն 15-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51175-Մամուլի_տեսություն_15_01_2017
Օբամայի նախագահության օրոք ամերիկացի զինծառայողները միշտ եղել են պատերազմի մեջ: Օբաման առնվազն 7 երկրի դեմ ռազմական գրոհ կամ ավիահարձակում իրականացնելու հրաման է արձակել: Այդ երկրներն են՝ Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Եմենը ,Սոմալին և Պակիստանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 16:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-01-2017

Օբամայի նախագահության օրոք ամերիկացի զինծառայողները միշտ եղել են պատերազմի մեջ: Օբաման առնվազն 7 երկրի դեմ ռազմական գրոհ կամ ավիահարձակում իրականացնելու հրաման է արձակել: Այդ երկրներն են՝ Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Եմենը ,Սոմալին և Պակիստանը»:

Քեյհան

«Օբաման խաղաղության խոստումով եկավ,բայց հեռանում է՝թողնելով պատերազմի  ժառանգություն». Լոս Անջելես թայմս

Այն դեպքում ,երբ ԱՄՆ  նախագահ Բարաք Օբաման իր վերջն ելույթն է ունեցել որպես պետության ղեկավար, և որի ընթացքում ամփոփել է նախագահության 8 տարիները, լրատվամիջոցները սկանդալային հայտարարություններով են հանդես եկել: Նրանք անդրադարձել են այն ժառանգությանը,որ Օբաման թողել է իր պաշտոնավարման ավարտին: ԱՄՆ որոշ ներքին, ինչու չէ նաև միջազգային լրատվամիջոցներ, նրա թողած ժառանգությունը  կոչել են՝ «պատերազմ», «հալածանք» և «անհավասարություն»:

Ամերիկյան «Լոս Անջելես թայմս» հայտնի թերթը  այդ մասին գրել է.«Այն դեպքում ,երբ Բարաք Օբաման առաջիկա օրերին վայր է դնելու իր  լիազորությունները, ԱՄՆ-ն դեռ ներքաշված է պատերազմի մեջ և նրա վարած քաղաքականությունը խաղաղություն հաստատելու փոխարեն երկիրը ներքաշեց պատերազմի մեջ: 2008 թվականին նախքան իշխանության գալը առաջ, Բարաք Օբաման ասել էր, որ վերջ կդնի Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմներին, որպեսզի այդ երկրին ընդմիշտ հեռացնի պատերազմներից, բայց հիմա Օբաման այլ բան է փոխանցել Դոնալդ Թրամփին: Օբամայի նախագահության օրոք ամերիկացի զինծառայողները միշտ եղել են պատերազմի մեջ: Օբաման առնվազն 7 երկրի դեմ ռազմական գրոհ կամ ավիահարձակում իրականացնելու հրաման է արձակել: Այդ երկրներն են՝ Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Եմենը ,Սոմալին և Պակիստանը»:

Նշենք, որ Օբաման այն դեպքում է լքում Սպիտակ Տունը,երբ ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայվել են արևելյան Եվրոպայում:

---

Շարղ

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ ընտրված նախագահ՝ Դոնալդ Թրամփն ասել է,որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ, եթե վերջիններս համաձայնեն: «Wall Street Journal» թերթին տված հարցազրույցում Թրամփն ասել է.«Վերջերս Բարաքի Օբամայի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն առնվազն որոշ ժամանակով ուժի մեջ կլինեն, բայց հավանաբար ապագայում չեղարկվեն դրանք»:

Թրամփը նաև ասել է,որ եթե Ռուսաստանը ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում և այլ ոլորտներում օգնի ԱՄՆ-ին, Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման հավանականություն կա: Թրամփը հույս է հայտնել ,որ Պուտինի հետ հանդիպում կունենա: Դա այն դեպքում ,երբ ԱՄՆ Սենատը հետախուզական կոմիտեի նախագահը և նրա դեմոկրատական տեղակալը հայտարարել են, որ հետաքննություն կանցկացնի ՌԴ կառավարության և  Դոնալդ Թրամփի ու նրա որոշ օգնականների միջև եղած գաղտնի կապի վերաբերյալ:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները մեղադրել են Ռուսաստանին հաքերության միջոցով ընտրություններին միջամտելու համար:Իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 90 օրվա ընթացքում զեկույց հրապարակել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի կողմից հաքերային միջամտության վերաբերյալ պնդումների մասին:

--- 

«Օբաման խաղաղության խոստումով եկավ,բայց հեռանում է ՝թողնելով պատերազմի ժառանգություն». Լոս Անջելես թայմս

Այն դեպքում ,երբ ԱՄՆ  նախագահ Բարաք Օբաման իր վերջն ելույթն է ունեցել որպես պետության ղեկավար, և որի ընթացքում ամփոփել է նախագահության 8 տարիները, լրատվամիջոցները սկանդալային հայտարարություններով են հանդես եկել: Նրանք անդրադարձել են այն ժառանգությանը,որ Օբաման թողել է իր պաշտոնավարման ավարտին: ԱՄՆ որոշ ներքին, ինչու չէ նաև միջազգային լրատվամիջոցներ, նրա թողած ժառանգությունը  կոչել են՝ «պատերազմ», «հալածանք» և «անհավասարություն»:

Ամերիկյան «Լոս Անջելես թայմս» հայտնի թերթը  այդ մասին գրել է.«Այն դեպքում ,երբ Բարաք Օբաման առաջիկա օրերին վայր է դնելու իր  լիազորությունները, ԱՄՆ-ն դեռ ներքաշված է պատերազմի մեջ և նրա վարած քաղաքականությունը խաղաղություն հաստատելու փոխարեն երկիրը ներքաշեց պատերազմի մեջ: 2008 թվականին նախքան իշխանության գալը առաջ, Բարաք Օբաման ասել էր, որ վերջ կդնի Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմներին, որպեսզի այդ երկրին ընդմիշտ հեռացնի պատերազմներից, բայց հիմա Օբաման այլ բան է փոխանցել Դոնալդ Թրամփին: Օբամայի նախագահության օրոք ամերիկացի զինծառայողները միշտ եղել են պատերազմի մեջ: Օբաման առնվազն 7 երկրի դեմ ռազմական գրոհ կամ ավիահարձակում իրականացնելու հրաման է արձակել: Այդ երկրներն են՝ Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Եմենը ,Սոմալին և Պակիստանը»:

Նշենք, որ Օբաման այն դեպքում է լքում Սպիտակ Տունը,երբ ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայվել են արևելյան Եվրոպայում:

---

Ռեսալաթ

Բրիտանիայի ատոմային օբյեկտների աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Բրիտանիայի ատոմային օբյեկտների աշխատակիցների հայտարարած գործադուլի վերբերյալ լուրը հայտնվել է այդ երկրի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:Բրիտանիայի միջուկային սպառազինության AWE ընկերության աշխատակիցները բողոքում են իրենց կենսաթոշակների նվազման դեմ: Նրանք համոզված են ,որ դա դավաճանություն է նշանակում: Մոտ 25 տարի առաջ այդ բաժնի աշխատակիցները պաշտպանության նախարարությունից տեղափոխվեցին մասնավոր բաժին և այդ ժամանակ նրանց խոստացան ,որ իրենց կենսաթոշակները չեն պակսեցնելու: Միջուկային սպառազինության բաժնի աշխատավորների միության ներկայացուցիչ՝ Բաբ Միդելթոնը նշել է,որ պարզից էլ պարզ է,որ այդ խոստումը չի կատարվել և դա ուղղակի դավաճանություն է նշանակում մեր նկատմամբ: AWE ընկերության ղեկավարները պատրաստվում են մի կողմ դնել կենսաթոշակների վճարման այժմյան նախագիծը և մեկ այլ նախագծով փոխարինել այն: Այդ բաժնի աշխատավորների միության ներկայացուցիչների խոսքերով՝ նոր նախագիծն ազդված է բորսայի շուկայի տատանումներից և դա իրենց վնասին է: Միդելթոնը նշելով ,որ Բրիտանիայի ատոմային օբյեկտների աշխատակիցները շատ լուրջ են տրամադրված գործադուլի հարցում ու թույլ չեն,որ իրենց կենսաթոշակներից պակսեցնել  հազարավոր ֆունտ ստերլինգ »:

--- 

News.am

էրդողանն ուզում է անսահամանափակ իշխանություն ունենալ, իզուր չէ «սուլթան» մականունն է ստացել. Թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ուզում է անսահամանափակ իշխանություն ունենալ: Իզուր չեն նրան «սուլթան» մականունը տվել: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասաց ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային  հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող քաղաքագետ Վիկտոր Նադեին-Ռանեւսկին:

Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում քննարկվող սահմանադրական փոփոխություններին՝ թուրքագետը նշեց, որ էրդողանը վաղուց է ձգտում այդ փոփոխությանը:  «Ինչպես գիտեք, նրան վաղուց չի գոհացնում սահմանափակ լիազորություններ ունենալը, եւ նա վաղուց է պայքարում հանրաքվե անցկացնելու համար: Նա օրինագիծը խորհրդարան անցկացնելու շատ քիչ շանսեր ուներ, սակայն կարողացավ իր կողմը քաշել Ազգայնական շարժմանը: Եվ նրանց օգնությամբ Էրդողանը խորհրդարանում հասնել ներկայիս արդյունքին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռանեւսկին:

«Իսկ ի՞նչ կտա դա նրան: Միանձնյա կառավարման համար, իհարկե, ներկայիս Թուրքիայի Սահմանադրությունը չի համապատասխանում: Էրդողանն ավելի մեծ լիազորություններ է ուզում, որոնցից գլխավորն, անշուշտ, ուժային կառույցների նկատմամբ վերահսկողությունն է: Այդ պատճառով հանրաքվեում հաղթելու դեպքում Էրդողանն այնպիսի լիազորություններ կունենա, որոնք համեմատական են ԱՄՆ նախագահի լիազորություններին եւ անգամ ավելի լայն են»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի արդյունք կարող է տալ հանրաքվեն, թուրքագետը նշեց, որ երկրի բնակչության 1/3-ը չի աջակցում էրդողանին, եւ դա փաստ է: «Բայց ընդդիմությունն առաջին  հերթին պառակտված է, երկրորդ հերթին ընդդիմությունը բոլորովին տարբեր գաղափարների է հարում, ուստի չի կարող կոնսոլիդացված հանդես գալ»,- նշեց Նադեին Ռաեւսկին:

Ավելին,  նրա խոսքով, երկրում իշխում է արտակարգ դրություն, ուստի ընդդիմադիր կառույցների վրա ճնշումը շարունակվելու է: Քրդական ընդդիմությունը մեծամասամբ ճնշվում է: «Արվում է ամեն բան, որպեսզի հանրաքվեում հաղթանակ գրանցվի: Երկրում իրադրությունը հեղաշրջման փորձից հետո ամրապնդել է Էրդողանիի դիրքերը: Եթե հանրաքվեն ընթանա հիմա, ամենայն հավանականությամբ, նա հաղթանակի կհասներ: էրդողանը կարող է սահմանադրական հանրաքվեում ձայների ավելի քան 50 տոկոսը հավաքել»,- կարծիք հայտնեց Նադեին-Ռանեւսկին:

---