Մամուլի տեսություն 17-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51433-Մամուլի_տեսություն_17_01_2017
ԱՄՆ-ի սպառնալի ու թշնամական քաղաքականությունները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման ճանապարհին խոչընդոտներ հարուցելը և Իրանի դեմ ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարաձգումը,ինչ-որ տեղ ԱՄՆ-ի կողմից հակազդեցություն է Միջին Արևելքում Իրանի օրավուր հզորացման նկատմամբ:   
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 15:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-01-2017

ԱՄՆ-ի սպառնալի ու թշնամական քաղաքականությունները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման ճանապարհին խոչընդոտներ հարուցելը և Իրանի դեմ ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարաձգումը,ինչ-որ տեղ ԱՄՆ-ի կողմից հակազդեցություն է Միջին Արևելքում Իրանի օրավուր հզորացման նկատմամբ:   

Ջամ-ե Ջամ

ԱՄՆ-ն պասիվ է արձագանքել Իրանի տարածաշրջանային նախաձեռնությանը

Երբ ընդամենը մի քանի օր է մնացել իր պաշտոնավարման ավարտին , ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի վերաբերյալ ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմը,ինչը զարմանալի է, քանի որ դեմոկրատներն ինչ-որ տեղ չեն պատրաստվում ճանապարհ հարթել Թրամփի համար:Իրոք ինչու Օբաման և Քերին իրենց պաշտոնավարման վերջին օրերին մեծացրեցին հակաիրանական ճնշումները,չնայած որ մեծ ջանքեր գործադրեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Թրամփի ավերիչ քայլերին դիմակայելու համար: Անկասկած ամերիկացիները շատ զայրացած են Միջինարևելյան տարածաշրջանում Իրանի վերաբերմունքի ու վարած քաղաքականության  պատճառով և համոզված են ,որ եթե Իրանը Իրաքի ու Սիրիայի հարցերում մի քիչ հետևեր նրանց օրինակին, միգուցե այսօր Թրամփի փոխարեն տիկին Քլինթոնը դառնար ԱՄՆ-ի նախագահ: Մի խոսքով ԱՄՆ-ի սպառնալի ու թշնամական քաղաքականությունները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման ճանապարհին խոչընդոտներ հարուցելը և Իրանի դեմ ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարաձգումը,ինչ-որ տեղ ԱՄՆ-ի կողմից հակազդեցություն է Միջին Արևելքում Իրանի օրավուր հզորացման նկատմամբ:   

Ռեսալաթ

Մերկելի դաշնակիցների միջև տարաձայնություններ կան

Այն դեպքում ,երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է չորրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում, և մրցակցել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածվի հետ, նոր տարաձայնություններ են առաջացել Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական դաշինք կուսակցության անդամների միջև: Իհարկե այդ տարաձայնությունները նորություն չեն: Երբ Անգելա Մերկելը էմիգրանտների նկատմամբ իր «բաց դռների» քաղաքականությունն առաջ քաշեց, արդեն կուսակցության դաշնակիցները դժգոհեցին: Այդ դժգոհություններն այսօր հանգեցրել են  Մերկելի որոշ քաղաքական դաշնակիցների ու կուսակիցների կանցլերի գլխավորած կոալիցիայից դուրս գալուն: Ներքին տարաձայնությունները կարող են 2017 թվականին յուրահատուկ դրսևորում ունենան: Անկասկած այդ գործընթացը Գերմանիայի կանցլերի օգտին չի կարող լինել: Մերկելը պատրաստվում է չորրորդ անգամ զբաղեցնել կանցլերի պաշտոնը: Գերմանիայի Սահմանադրության շրջանակում  ոչ մի արգելք չկա այդ կապակցությամբ: Նույնիսկ Մերկելի որոշ կողմնակիցներ և կուսակիցներ չեն  ցանկանում նա չորրորդ անգամ զբաղեցնի այդ պաշտոնը: Մերկելը ցանկանում է նվաճել «երկաթե տիկին» կոչումը: Փաստորեն Մերկելը կարևորություն չի տալիս ընդդիմադիրների տեսակետներին,որոնք չեն ցանկանում նա  չորրորդ անգամ  ընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Գերմանիայում համազգային ընտրություններն անցկացվելու են 2017 թ.-ի  աշնանը: Մերկելը 2005 թ.-ի նոյեմբերին առաջին անգամ է ընտրվել Գերմանիայի դաշնային կանցլեր։

 

 

Ալիք

Հայկական Աշուղական երգարվեստի մեղեդիները հնչեցին` «Ռուդաքի» համերգասրահում

«Արազ» խումբը հիմնել են  Էմանուել Հովհաննիսյանը եւ Արտեմ Խաչատրյանը: Երաժշտական խմբի նպատակն է հայկական աշուղական երգարվեստի տարածումն աշխարհում:

Երեկ՝ Հունվարի 16-ին երեկոյան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունից ժամանած՝ «Արազ» նվագախումբը, ելույթով ներկայացավ հանդիսատեսին:

Համերգային կատարումների մաս էին կազմում՝ Էմանուել Հովհաննիսյանի եւ Արտեմ Խաչատրյանի ստեղծագործությունները, նաեւ ստեղծագործություններ հայկական ազգային ժողովրդական երաժշտացանկից:

Երաժշտական խմբի նպատակն է հայկական աշուղական երգարվեստի տարածումը աշխարհում: «Արազ»-ը հայկական ավանդական երաժշտության պահպանման, եւ տարածման, համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների:

 

News.am

Le Monde. Միջազգային հանրությունը սպասում է ԻսրայելՊաղեստին հակամարտության հարցում Թրամփի որոշմանը

Ֆրանսիական Le Monde գրում է, թե «միջազգային հանրությունը մտահոգված է արաբա–իսրայելական հակամարտության հարցում Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանությունը Թել–Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին խոստման հնարավոր հետեւանքներով։ Սակայն Փարիզում կիրակի օրը Մերձավոր Արեւելքի հարցով գումարված գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում այդ ռիսկերը չեն հիշատակվում»։

Մասնավորապես, առանց հիմնական շահագրգիռ կողմերի կայացած գագաթնաժողովի մասնակիցների կողմից փոխզիջումների հիման վրա ընդունված փաստաթուղթը մի կողմից հիշատակում է Իսրայելի կողմից գրավյալ տարածքները վերադարձնելու եւ դրանցում նոր բնակավայրեր հիմնելու անթույլատրելության ՄԱԿ–ի համապատասխան բանաձեւը, մյուս կողմից՝ անցած տարվա հուլիսին Մերձավորարեւելյան քառյակի (ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, ՄԱԿ) կողմից արված առաջարկությունները, որոնք ավելի շահեկան են թվում Իսրայելի համար», – ասված է հոդվածում։

Le Monde նաեւ հավելում է, որ Փարիզյան գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը պետք է հաստատվի նաեւ Բրյուսելում՝ Եվրամության անդամ պետությունների արտգործնախարարների կողմից, ու թեեւ փաստաթուղթը իրավական հետեւանքներ ունենալ չի կարող, այդուհանդերձ լրջորեն մտահոգում է Իսրայելին։

Galatv.am

ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ միասին Բրյուսելում խորհրդաժողով կկազմակերպի Սիրիայի ապագայի շուրջ

Եվրամիությունը հույս ունի իր ավանդը ներդնել ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի շուրջ ընթացող բանակցային գործընթացում՝ անելով մի շարք առաջարկություններ, որոնք, հնարավոր Է՝ հաշվի կառնվեն փետրվարին Ժնեւում կայանալիք բանակցություններում:

Այդ մասին  հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք ՄԱԿ-ի հետ համատեղ աշխատում ենք քաղաքական այն ջանքերի վրա, որոնք կոչված են վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը: Մենք այդ ամենի մասին խոսել ենք ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հետ, մենք խոսել ենք Եվրամիության նախաձեռնության մասին, եւ ես նրանց հայտնել եմ  ՄԱԿ-ի հետ միասին Բրյուսելում Սիրիայի ապագայի շուրջ խորհրդաժողով կազմակերպելու իմ մտադրության մասին»,- ասել Է Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-ի ԱԳ նախարարների մակարդակով խորհրդի՝ հունվարի 16-ին Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

Նա ճշտել Է, որ այդ խորհրդաժողովը կկայանա 2017 թվականի գարնան ընթացքում եւ կունենա երկու նպատակ: Մի կողմից՝ վերլուծել դոնորների կողմից պարտավորությունների կատարումը, որոնք նրանք ստանձնել են Լոնդոնի 2016 թվականի խորհրդաժողովում, մյուս կողմից՝ դա կլինի քաղաքական խորհրդաժողով, ընդգծել  է նա: