Մամուլի տեսություն 18-01-2017
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է թե հնարավոր է Պուտինին առաջարկի Ռուսաստանի դեմ տնտեսական որոշ պատժամիջոցների վերացում՝ Մոսկվայի հետ միջուկային զենքի կրճատման բանակցությունները վերականգնելու նպատակով:
Ռեսալաթ
Կրեմլի առաջին քննադատությունն ուղղված Թրամփին
Ռուս պաշտոնյաները արձագանքել են հակառուսական պատժամիջոցների վերացման կապակցությամբ ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է.«Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չի վարել միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ և Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկման համար Թրամփի կողմից նախապայման առաջադրվելը ճիշտ չէ: Նշելով ,որ ներկայումս Թրամփի հայտարարություններին ուշադրություն դարձնելուց առավել, ավելի լավ է սպասենք մինչև նրա երդմնակալության արարողությունը, Պեսկովը հավելել է.«Պատժամիջոցների անօգուտ լինելու մասին խոսվել է բազմիցս և վաղուց ի վեր և Կրեմլը միջազգային բախումների թոհուբոհին պատժամիջոցների վերացմանը չի ձգտում»: Նշենք,որ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է թե հնարավոր է Պուտինին առաջարկի Ռուսաստանի դեմ տնտեսական որոշ պատժամիջոցների վերացում՝ Մոսկվայի հետ միջուկային զենքի կրճատման բանակցությունները վերականգնելու նպատակով: Կիրակի օրը բրիտանական The Times և գերմանական Bild թերթերին տված հարցազրույցում Թրամփն ասել է, թե ցանկանում է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջուկային սպառազինությունները էականորեն կրճատվեն:
---
Շարղ
Եմենի պատերազմի զոհերի թիվը հասել է 10 հազարի
Անդրկուլիսյան բանակցությունները, իրարահաջորդ հանդիպումները ոչ մի նշանակություն չունեն,քանի որ Միջինարևելյան տարածաշրջանի խաղաղ բնակիչները, թե Սիրիայում և թե Եմենում զոհվում են միջնորդավորված պատերազմների հետևանքով: Կրակը շարունակում է բոցավառվել և կարծեք թե մարելու նպատակ չունի:
ՄԱԿ-ի տվյալներով առնվազն 10 հազար մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի և Եմենի հուսիների միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում: Եմենի նախագահ՝ Աբդ Ռաբե Մանսուր Հադին երկուշաբթի օրը նավահանգստային Ադեն քաղաքում հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ՝ Իսմայիլ Վալադ Շեյխ Ահմադի հետ: Հանդիպման ժամանակ Մանսուր Հադին կարևորել է այն առաջարկներն ու նկատառումները ,որ Ադեն կատարած նախորդ այցի ժամանակ ներկայացրել էր: Որոշ աղբյուրներ նշել են,որ Շեյխ Ամեդը բարեփոխել է ՄԱԿ-ի խաղաղության նախագիծը որի համաձայն՝ որպես նախագահ՝ Մանսուր Հադիի լիազորությունները մնում են ուժի մեջ: Շեյխ Ահմեդի նախագիծն ընդգծում է նախքան քաղաքական գործընթացին անցնելն աշխարհազորայինների նահանջելու , հեղաշրջմանը վերջ դնելու և զենքերը վայր դնելու անհրաժեշտությունը:
---
Համշահրի
ԱՄՆ-ն և Կուբան կհամագործակցեն իրավապահ գործունեության ոլորտում
Չնայած հանրապետականների բողոքներին, ԱՄՆ գործող կառավարությունն ու Կուբան պայմանավորվել են համաձայնագիր կնքել իրավապահ գործունեության ոլորտում ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին;
Երկու երկրների միջև համապատասխան հուշագիրը ստորագրվել է Հավանայում։
«Համաձայնագիրը հիմք կստեղծի թմրանյութերի, ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարում երկու երկրների միջև գործընկերության և իրավական ոլորտում համագործակցության համար», հաղորդում է Համշահրին լրատվական գործակալությունը հղում անելով Reuters լրատվական գործակալությանը։
Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ևս մեկ կարևոր քայլ է դարձել ոչ վաղ անցյալում ամերիկյան մի շարք պատժամիջոցների չեղարկումը։ ԱՄՆ-ն ու Կուբան հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին հայտարարել են 2014 թվականի վերջին։
---
News.am
Le Figaro. Ինչի՞ համար է անհրաժեշտ ՆԱՏՕ–ն այսօր
«1949 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը, որի հասցեին քննադատություն հնչեցրեց Դոնալդ Թրամփը, պետք է ոչ միայն հաղթահարի ներքին տարաձայնությունները, այլեւ կարողանա դիմակայել Ռուսաստանին», –գրում է Le Figaro պարբերականը։
Դաշինքը, համաձայն իր առաջին նպատակի, որը ձեւակերպել էր բրիտանացի դիվանագետ Հասթինգս Լայենել Իսմեյը, պետք է «ռուսներին հեռու պահի, ամերիկացիներին՝ ներսում, իսկ գերմանացիներին՝ հսկողության տակ», – հիշեցնում է թերթը։
ՆԱՏՕ–ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հերքում է գաղափարը, ըստ որի դաշինքը պետք է այլեւս դադարի գոյություն ունենալ։ «Մենք կանգնած են վերջին տարիների ընթացքում մեր անվտանգության սպառնացող ամենալուրջ մարտահրավերի առջեւ։ Հիմա ժամանակը չէ բարձրացնել ԱՄՆ–ի եւ Եվրոպայի միջեւ գարծընկերության կարեւորության հարցը», – գրել է Սթոլթենբերգը բրիտանական The Observer թերթում հրապարակված իր հոդվածում։
Այսօր ՆԱՏՕ–ն տառապում է ներքին տարաձայնություններից, ասվում է հոդվածում։ Պատմաբան, Զառմավարական վերլուծության ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ Ֆրանսուա Ժերեն բացատրում է. «ՆԱՏՕ–ն այժմ գտնվում է իր անդամ–պետությունների շահերի միջեւ տարաձայնությունների փուլում։ Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի պետությունները անհանգստացած են Ռուսաստանից։ Մյուս երկրները ավելի շատ մտահոգ են Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարով եւ փախստականների հոսքերի խաղաղ հանգուցալուծմամբ»։