Աստանայի խորհրդաժողովը և Իրան-ՌԴ-Թուրքիա ոսկե եռանկյունին
Իրանի-Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ Աստանայի խորհրդաժողովը կայանալու է հունվարի 23-ին և 24-ին : Եվ դա այնպիսի պայմաններում, երբ բանակցությունների արդյունքները քաղաքական կարևոր ու կառուցողական ազդեցություն են թողնելու Սիրիայի ներկա իրադարձությունների գործընթացի վրա:
Սիրիայի պատերազմը հետևանքն է Դիմադրության առանցքի դեմ տարածաշրջանային թշնամիների դավերի: Պատերազմ, որը խլել է միլիոնավոր մարդյու կյանքեր, ունեցել է մեծ թվով վիրավորներ ու անօթևաններ: Հաշվի առնելով Սիրիայի զարգացումների նշանակությունը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցին եռակողմ բանակցություններ անցկացնել , այս անգամ ՝ Աստանայում: Խորհրդակցությունները կայանալու են Իրան-Ռուսաստան-Թուրքիա համաձայնության շրջանակում և Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանակցություններին ներկա է լինելու նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Ահաբեկիչներին ծայրահեղական ու չափավորական երկու խմբերի բաժանելով, ԱՄՆ-ն օգնել է նրանց ՝ սիրիական պատերազմը թեժացնելով , նաև իր խափանարարություններով հրադադարի հաստատման համար խոչընդոտներ հարուցել: Աստանայի բանակցություններին ՄԱԿ-ի և Չինաստանի ներկայացուցիչների մասնակցությունը նպաստելու է քաղաքական սիներգիային: Չինաստանը մտադիր է ներկայացուցիչ գործուղել ՝ Սիրիայի իրադարձություններում կառուցողական դերակատարությունն ապացուցելու համար: Որպես Իրանի ստրատեգիական գործընկեր, Չինաստանը մշտապես ցույց է տվել սիրիական ճգնաժամը կարգավորվելու իր ցանկությունը: Հաշվի առնելով սիրիական իրադարձություններում ՄԱԿ-ի դերակատարությունը, նաև Չինաստանի ցուցաբերած դրական կողմնորոշումը, Աստանայի բանակցություններին քաղաքական երկու կարևոր դերակատարների ներկայությունը նպաստելու է հրադադարի հաստատմանը և տարածաշրջանում կայուն անվտանգության ու խաղաղության հաստատմանը: Աստանայի խորհրդաժողովն իրականացվելու է «սիրիական-սիրիական» ձևաչափով , բանակցություններին Սիրիայի կառավարության ու ժողովրդի շահերի պաշտպանության կողմ քաղաքական դերակատարների մասնակցությունը համարվում է նիստի գլխավոր առանձնահատկությունը: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան որպես բանակցությունների կազմակերպման երեք գլխավոր երկրներ, մշտապես շեշտել են, որ խորհրդաժողովի առանցքն է Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորման նախապատրաստական աշխատանքների իրագործումը և այդ երկրում ահաբեկչական խմբավորումների ներկայության դեմ պայքարելը:
Այսօր, երբ Սիրիայում տիրող իրավիճակը մոտենում է զգայուն փուլերի, Աստանայի բանակցություններին Սիրիայի խաղաղության ու անվտանգության թշնամիների ներկայությունը ոչ միայն չի օգնելու ճգնաժամի կարգավորմանը, այլև կարող է որպես բացասական գործոն, խոչընդոտել հրադադարի հաստատման քաղաքական կոնսենսուսի ձևավորմանը: Իրանի իսլամական հանրապետությունը կարևորել է մի կողմից բանակցությունների ամրապնդման և տարածաշրջանային նշանակալի դերակատարություն ունեցող ուժերի ներկայությունը, մյուս կողմից ՝ տարածաշրջանի խաղաղության ու կայունության գործընթացում սաուդցիների և արաբական մի քանի երկրի խափանարարությունները կանխելը: Սա վկայում է Աստանայում սպասվող բանակցություններին Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Իրանի կառուցողական կողմնորոշման մասին:
Ամփոփելով ասենք, որ Իրան-Ռուսաստան-Թուրքիա ոսկե եռանկյան արդյունավետ աշխատանքը և Աստանայի բանակցություններում դրսևորվող երեք երկրի կառուցողական համագործակցության տևակայումը կարող է լինել ողջ տարածաշրջանում խաղաղության և կայուն անվտանգության հաստատման սկզբնակետը: