Աստանայի նիստը՝ տարածաշրջանային նախաձեռնություն Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52137-Աստանայի_նիստը_տարածաշրջանային_նախաձեռնություն_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_համար
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հունվարի 23-24-ին հյուրընկալում է սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունները՝ Իրանի իսլամական հանրապետության , Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 09:22 Asia/Tehran
  • Աստանայի նիստը՝ տարածաշրջանային նախաձեռնություն Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հունվարի 23-24-ին հյուրընկալում է սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունները՝ Իրանի իսլամական հանրապետության , Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողությամբ:

 

 

Աստանայի նիստը կայացել է տարածաշրջանային նախաձեռնությամբ՝ առանց եվրոպացիների  ներկայության կամ ԱՄՆ-ի ուղղակի դերակատարության, ինչը ցույց է տալիս  տարածաշրջանի երկրների ուղղակի և ակտիվ դերակատարումը տարածաշրջանային հավասարումների կառավարման գործում:

Ի դեպ Աստանայում Սիրիայի բանակցությունների նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանավորությունը կարևոր  քայլ է համարվում այդ երկրի ճգնաժամի կարգավորման ճանապարհին,որը օրակարգում է դրվել Ռուսաստանի ու Իրանի գլխավորությամբ և Թուրքիայի ընկերակցությամբ: Հայտարարվել է,որ 14 զինված խմբեր «Սիրիայի Ազատ բանակ» անվամբ խմբի առանցքայնությամբ մասնակցում են Աստանայի նիստին : Այդ խմբերը մոտ վեց տարի անց պատրաստվում են Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Սիրիայում Դիմադրության առանցքի  հաջողությունները, այդ թվում` Հալեպի ազատագրումը ահաբեկչական տարբեր խմբավորումների ձեռքից , քաղաքական դաշտում փոխել են այդ երկրի հավասարումները :

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայում հրադադարի հաստատման  և այնուհետև Աստանայի նիստի կայացման շուրջ  համաձայնությունները ձեռք  են  բերվել Իրանի , Ռուսաստանի  և Թուրքիայի խորհրդակցությունների արդյունքում:

Սիրիայում Դիմադրության առանցքի արձանագրած հաջողությունները և այդ երկրի տարբեր շրջաններում ահաբեկիչների ու զինված խմբավորումների ձախողումները փաստորեն նրանց կանգնեցրել են թույլ դիրքերում և այդ զինված խմբերի ներկայությունը Աստանայի նիստում նշանակում է ընդունել հավաքական պահանջը առանց պնդելու միակողմանի պահանջների վրա,ինչը Ժնևյան նախորդ նիստերում  ոչ մի արդյունք չունեցավ:

Աստանայի նիստը որ կայացել է Սիրիայում հրադադարի ամրապնդման և երկրի կառավարության ու ընդդիմադիր խմբերի միջև լուրջ բանակցությունների ենթահող ստեղծելու նպատակով, կարող է լինել Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հիմնաքարը:

Սիրիայի իրողության ըմբռնումը, այդ երկրի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգումը, Սիրիայի ժողովրդի ինքնորոշման հարգումը , այդ երկրում ահաբեկչության ամբողջական ոչնչացումը և Բաշար Ասադի քաղաքական ապագայի ճշտորոշումը  պարունակող նախագիծը տրամաբանական է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար:

Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի խոսքերով՝ քվեատուփերը կորոշեն նրա քաղաքական ապագան , և ոչ թե Աստանայի կամ այլ վայրի սեղանների շուրջ ընթացող բանակցությունները, քանի որ Սիրիայի Սահմանադրության համաձայն՝ ժողովուրդը մասնակցում է ընտրություններին և  ընտրում  իր երկրի նախագահին:

Այդ նախագծի շրջանակում գործադրական մեխանիզմների մասին երկխոսությունը, հուսալի հեռանկար է ուրվածգում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար: Այժմ աշխարհի ժողովուրդները աչք են հառել Աստանայի նիստին ,որպեսզի տեսնեն թե Սիրիայի վեցամյա ճգնաժամն ինչպիսի ավարտ է ունենալու:

Աստանայի նիստի հաջողության հարցում ՄԱԿ-ի ակտիվ ու չեզոք դերակատարումը անհերքելի է անհրաժեշտություն է, որպեսզի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի օրոք  Պան Գի Մունի օրոք այդ միջազգային կառույցի թույլ գործունեությունը հատուցվի: