Մամուլի տեսություն 25-01-2017
Թեհրանահայության ներկայացուցիչները այցելել են Թեհրանի թիվ 18 հրշեջ կայան՝ հարգանքի տուրք մատուցելու «Պլասկո» շենքի աղետի պատճառով զոհված հրշեջների հիշատակին:
Ալիք
Թեհրանահայության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել զոհված հրշեջների հիշատակին
Այսօր՝ Հունվարի 25-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք Սարգսյանի, Թեմական խորհրդի, թեմի քահանայաց դասի եւ թեհրանահայության անունից, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Մինաս Աղանյանսը, ազգային առաջնորդարանի դիվանապետ Սերոժ Օհանյանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսյանը, Տ. Վրթանես քահանա Բաբախանը և ազգային առաջնորդարանի մի խումբ պաշտոնյաներ այցելել են Թեհրանի թիվ 18 հրշեջ կայան՝ հարգանքի տուրք մատուցելու «Պլասկո» շենքի աղետի պատճառով զոհված հրշեջների հիշատակին:
Նույն առիթով Թեհրանի «Հայ կին» միության եւ նրան կից աշխատող միությունների անդամները ևս այսօր առավոտյան այցելել են Թեհրանի թիվ 1 հրշեջ կայան:
Միության անդամները իրենց վշտակցությունն են հայտնել կայանի անձնակազմին եւ տնօրենությանը, որից հետո զոհված հրշեջների հիշատակին կատարել են մոմավառություն, ծաղիկներ խոնարհել և միասնաբար աղոթել են:
--
Ռեսալաթ
Շտայնմայերը Թրամփի ելույթի մասին
Վերջին օրերի ընթացքում եվրոպացի պաշտոնյաներ մեկը մյուսի հետևից արձագանքում է հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ վերջինիս ունեցած ելույթին: Այն ինչ պարզ է, Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները հուսալի չեն:
Գերմանիայի ԱԳ նախարար՝ Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը Բեռլինում ունեցած ելույթում ասել է.«ԱՄՆ նոր նախագահ՝ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության օրն ունեցած ելույթում չկարողացավ թափանցիկ կերպով ներկայացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունները: Մենք կարծում ենք,որ Թրամփն իր նախագահության օրոք կիրագործի նախընտրական կարգախոսների մեծ մասը»: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի նախընտրական դիրքորոշմանը, Շտայնմայերն ասել է.«Թրամփի հետ կապված ՆԱՏՕ-ին դժվար ժամանակաշրջան է սպասվում»: Դա այն դեպքում երբ վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է,որ այդ կազմակերպությունը մեծ նշանակություն ունի Վաշինգտոնի համար:
Նշենք,որ նախքան ԱՄՆ-ի ընտրությունները, Գերմանիան Հիլարի Քլինթոնի թեկնածությունն էր պաշտպանում:
---
Շարղ
Թերեզը Մեյը պարտվեց Բրիտանիայի Գերագույն դատարանում
Բրիտանիայի Գերագույն դատարանի 11 դատավորներ վճիռ արձակեցին այդ երկրի սկանդալային գործի վերաբերյալ : Գերագույն դատարանը Մեյին զրկել է Brexit-ն ինքնուրույն սկսելու իրավունքից: Դատարանը երկրի վարչապետ Թերեզա Մեյին պարտավորեցրել է Եվրամիությունից դուրս գալու՝ Brexit-ի մեկնարկից առաջ ստանալ խորհրդարանի հավանությունը:
Բրիտանիայի Գերագույն դատարանի նախագահ՝Դեյվիդ Նորբերգերը հայտարարել է.«Այս որոշումն ընդունվել է ութ ձայնով՝ երեքի դեմ»:
«Գերագույն դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող ուժի մեջ մտցնել 50-րդ հոդվածն առանց խորհրդարանի թույլտվության»,ասել է նա:
Նաև պարզաբանվում է, որ Մեյը չպետք է ստանա Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմինների հաստատումը:Նշենք,որ Շոտլանդիան խիստ դեմ է Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալուն և սպառնացել է, որ վերստին քննարկման կդնի Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցը:
---
News.am
Կարեն Կարապետյանը գոհ է Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցի արդյունքներից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն հայտարարել է, որ գոհ է Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցի արդյունքներից։ Այս մասին նա ասել է «Միր 24»–ին տված հարցազրույցի ժամանակ։
«Իրականում այն ներքին առաջադրանքները, որոնք մենք մեր առջեւ դրել էինք, մեր ռուսաստանցի գործընկերները շատ դրական են ընկալել, եւ եթե կարճ ասենք, ապա ես շատ գոհ եմ այցի արդյունքներից»,– ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը շատ կառուցողական է եղել։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկվել են մի շարք ուղղություններով երկկողմ հարաբերությունները, որոնք դիվերսիֆիկացնում են եւ ընդլայնում համագործակցության ոլորտները։
Մասնավորապես կողմերը պայմանավորվել են ստեղծել ռուս–հայկական ինտեգրացիոն ֆոնդ, որը կնպաստի ռուսական կապիտալի առաջմղմանը։
«Ռուսական կապիտալը կգա ազատ տնտեսական գոտի, որն օրերս կբացվի Իրանի հետ սահմանին։ Մենք պայմանավորվել ենք սարքավորումներ մատակարարելու մասին, դա սկզբունքորեն փոխում է Հայաստանում գյուղատնտեսական աշխատանքի մեթոդները»,– ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ աշխատանքային նախաճաշի շրջանակում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի համար կարեւորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
News.am
Time․ Թրամփը կարող է նոր «սառը» պատերազմ սկսել Չինաստանի դեմ ու պարտվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր «սառը պատերազմ» սկսել Չինաստանի դեմ , սակայն Time–ի կարծիքով նա հաղթանակի քիչ շանսեր ունի։
Պարբերականը գրում է, որ Թրամփի վարչակազմը «ստուգում է» Պեկինի տոկունությունը «առեւտրի, Թայվանի ու Հարավ-Չինական ծովի հարցերում իր սադրիչ գործողություններով»։
Իր ընտրարշավի ժամանակ Թրամփը Չինաստանին մեղադրում էր ամերիկյան աշխատատեղերը գողանալու մեջ, խոստանում էր 45 տոկոսի տուրք սահմանել երկրից արտահանվող ապրանքների համար։ Սակայն պարբերականի կարծիքով Թրամփի վատագույն որոշումն էր Թայվանի հետ հարաբերություններ պահպանելը, որը պաշտոնական Պեկինը խռովարար նահանգ է համարում։
Պարբերականի կարծիքով իրավիճակը կփոխվի Թրամփի օրոք, որը իր ընտրարշավի ժամանակ հնարավոր էր համարում միջուկային տերությունների միջեւ«սպառազինությունների նոր մրցավազքը»։ Այդուհանդերձ, Չինաստանը իր ռազմական հզորության գագաթնակետին է գտնվում։ Ֆիլիպինները , ԱՄՆ ավանդական դաշնակիցը, Դուտերտեի նախագահության օրոք երես է թեքել Վաշինգթոնից ու ընտրել Չինաստանի հետ մերձեցման քաղաքականությունը։
Պարբերականը նաեւ հիշեցնում է Չինաստանի հետ հարաբերությունները բարելաված Հարավային Կորեայում ու Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազաների վերացման կոչերը։
Վերջին հետազոտությունները պարզել են, որ չինական Ռազմածովային նավատորմը 2030-ին կունենա ավելի քան 430 խոշոր ռազմանավ ու գրեթե 100 սուզանավ, ինչը զգալիորեն գերազանցում է ԱՄՆ ՌԾՈՒ հնարավորությունները։
Այսպիսով, ըստ պարբերականի, Չինաստանը կկարողանա ամրապնդել իր դիրքերը գլոբալ առաջատարության համար պայքարում։