Մամուլի տեսություն 26-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52491-Մամուլի_տեսություն_26_01_2017
«Քուվեյթի էմիրի կողմից ԻԻՀ նախագահին փոխանցված ուղերձի բովանդակությունը Իրանի հետ Պարսիցծոցյան խորհրդի անդամ երկրների համագործակցության մասին է».Քուվեյթի արտգործնախարար
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 16:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-01-2017

«Քուվեյթի էմիրի կողմից ԻԻՀ նախագահին փոխանցված ուղերձի բովանդակությունը Իրանի հետ Պարսիցծոցյան խորհրդի անդամ երկրների համագործակցության մասին է».Քուվեյթի արտգործնախարար

Այսօր ևս Իրանում լույս տեսած թերթերի ուշադրության կենտրոնում է եղել «Պլասկո»-ի աղետը: Իսկ Թրամփի հակաիրանական քայլերը,  Քուվեյթի էմիրի Իրան կատարած այցը և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև Քուվեյթի հնարավոր միջնորդության հարցը եղել են այսօրվա թերթերի գլխավոր թեմաները:

Ջավան

Ջավան թերթը «Փրկարար նահատակները ընկերների գրկում» խորագրով հոդվածում գրել է.«Պլասկոյի ավերակները աղետի 7-րդ օրը ծնկի եկան հրշեջների առջև: Այդ ահռելի ավերակների տակից դուրս եկան ևս 8 զոհված   հրշեջների մարմինները:Պահը շատ հուզիչ էր երբ փրկարար հրշեջները փլատակների տակից իրենց ընկերների մարմիններ գրկած դուրս էին բերում:  «Պլասկո»-ի աղետի տարածքում շարունակվում են որոնողական և տարածքի մաքրման ինտենսիվ աշխատանքները:Այսօր առավոտյան հայտնաբերվել են ևս 2 զոհված հրշեջի և քաղաքացիական մի անձի մարմինները:Այսպիսով հայտնաբերված զոհված հրշեջների թիվը հասել է 13-ի, իսկ քաղաքացիական անձանցը՝ 4-ի:

 

Շահրվանդ

Նշելով, որ Քուվեյթի արտգործնախարարը տարածաշրջանի երկրների և Իրանի միջև համագործակցության ուղերձով եկավ Թեհրան, Շահրվանդ թերթը գրել է.-Քուվեյթի փոխվարչապետ և արտգործնախարարը մինչ Թեհրան ուղևորվելն ասել էր.«Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանիին ուղղված այս երկրի էմիրի ուղերձով կայցելեմ Թեհրան»: Նրա խոսքով՝ ուղերձի բովանդակությունը Իրանի հետ Պարսիցծոցյան խորհրդի անդամ երկրների միջև համագործակցության մասին է: Սաուդյան Արաբիան, Կատարը, Արաբական միացյալ էիմիրությունները, Օմանը, Բահրյենը և Քուվեյթը  Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց անդամ երկրներն են, որոնցից Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի հետ Իրանի հարաբերություններն արդեն մեկ տարի է, որ խզված են,իսկ Արաբական միացյալ էմիրություններն էլ նվազեցրել է իր հարաբերությունները Թեհրանի հետ:

Արման

Արման թերթի հոդվածագիր՝ Հասան Հանիզադեն  «Արաբների ազդանշանները Թեհրանի համար» խորագրով հոդվածում, գրել է.«Թրամփի ուշադրությունն առաջին հերթին կենտրոնանալու է ներքին հարցերի և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ լուրջ պայքարի վրա: Ուստի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները հարկադրված եղան երկու տարբերակ ներառել իրենց օրակարգում: Առաջին՝  որպես Իրանի դեմ տարբերակ, կառչել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններից,ինչի համար շատ թանկ են վճարելու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները:   Իսկ երկրորդ տարբերակը,որը ավելի տրամաբական  է, հիմնվել Իրանի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հարաբերությունների վերաձևակերպման վրա:Ուստի թվում է,թե Քուվեյթը կամավոր կերպով փորձում է նվազեցնել Թեհրան-Ռիադ տարաձայնությունները:

Ալիք

Տեղի ունեցավ 16-րդ շրջանի Պատգամավորական ժողովի 2-րդ նիստը

Երեկ՝ Հունվարի 25-ին երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարվեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամավորական ժողովի 2-րդ նիստը:Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահութեամբ նիստը մեկնարկեց աղոթքով:

Աղոթքին հաջորդեց ժողովի ատենապէտ Ժոզեֆ Մեհրաբյանի բարի գալստյան ելույթը, այնուհետեւ ստուգվեց ժողովի թվային պատկերը, որից հետո ընթերցվեց նախորդ նիստի արձանագրությունը:

Ժողովի օրակարգը կազմված էր 8 կետից: Ժողովի օրակարգի 4-րդ կետի տակ, ընթերցվեց Պատգամավորական ժողովի կանոնագրությունը, որը Տ. Սեպուհ արք. Սարգսյանի միջոցով, լայնորեն պարզաբանվեց, ապա ժողովականներին առիթ տրվեց, օրակարգի այս կետի շուրջ հարցեր ուղղելու:

 

Ալիք

Թուրքիայի 3 առաջատար ֆուտբոլային թիմերի երկրպագուները միավորվել են կառավարման նախագահական համակարգի դեմ

Ալիք օրաթերթը հղում անելով Tert.am-ին գրել է.-,Թուրքիայի երեք առաջատար ֆուտբոլային թիմերի` «Բեշիկթաշի», «Ֆեներբահչեի» և «Գալաթասարայի» ֆան-ակումբները, որոնք հայտնի են միմյանց հանդեպ սուր քննադատությամբ ու ընդգծված թշնամանքով, միավորվել են երկրում կառավարման նախագահական համակարգին անցման դեմ իրենց ձայնը բարձրացնելու համար:  Ինչպես գրում է«Ջումհուրիյեթ» պարբերականը` Թուրքիայի երեք ամենախոշոր ֆուտբոլային թիմերի երկրպագուները համացանցի միջոցով կոչ են արել բոլորին դեմ քվեարկել կայանալիք հանրաքվեի ժամանակ և քննադատել նախագահական համակարգին անցնելուն կողմ արտահայտված հայտնի ֆուտբոլիստներ Բուրաք Յըլմազին և Արդա Թուրանին, որոնք ավելի վաղ սոցցանցի իրենց էջերում սկսել էին «Այո» ակցիան` հաջակցություն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծին: «Մենք էլ ազատ ու արժանապատիվ երկրում ապրելու համար ասում ենք «ՈՉ», - գրել է «Ֆեներբահչեի» պաշտոնական ֆան-ակումբներից մեկը, ինչից հետո գրությունն իրենց էջերում են տեղադրել նաև մյուս երկու ակումբների ֆան-էջերը:

 

Galatv.am

Ռուսաստանը Չինաստանի համար դարձել է նավթի հիմնական մատակարար

«Անցած տարի Ռուսաստանն առաջին անգամ ավելի մեծ քանակությամբ նավթ է արտահանել Չինաստան, քան Սաուդյան Արաբիան»,- հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine թերթը:

Մաքսային վիճակագրության տվյալների համաձայն՝ ռուսաստանյան նավթի արտահանումը Չինաստան աճել է ¼ անգամ՝ 2015թ.-ի համեմատ՝ հասնելով օրական 1,05 մլն բարելի: Միեւնույն  ժամանակ Սաուդյան Արաբիան 1 տոկոսով նվազեցրել է արտահանման ծավալները եւ օրական արտահանել է 1,02 մլն բարել:

Թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե Սաուդյան Արաբիան շարունակում է հին պայմանագրերի հիման վրա նավթ մատակարարել պետական խոշոր նավթամշակող ընկերություններին, ապա Ռուսաստանն իր համար գտել է չինական ավելի մանր ձեռնարկություններ:

Փոքր հզորության պատճառով «թեյնիկ» կոչվող չինական նավթամշակող ձեռնարկությունները թույլտվություն է ստացել նավթ ներմուծել միայն 2015թ.-ին: Նրանց համար Ռուսաստանից նավթի ներկրումը ձեռնտու է, քանի որ այն ներմուծվում է հարեւան երկրում տեղակայված նավահանգիստներից քիչ քանակությամբ եւ ավելի հեշտ է դրա մշակումը:

Փորձագետների կարծիքով, Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն անցնելու Սաուդյան Արաբիայից նավթի վաճառքի ծավալներով, քանի որ Ռուսաստանն ընդլայնում է իր «Արեւելյան Սիբիր – Խաղաղ օվկիանոս» խողովակաշարային համակարգը, որի միջոցով նավթը հասնում է Ասիա:

Galatv.am

Թրամփն արմատապես փոխում է ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությունը

«Դոնալդ Թրամփին անհրաժեշտ եղավ ընդամենը մի քանի վայրկյան, որպեսզի վերջ դներ մի ամբողջ դարաշրջանի: Իր նախագահության առաջին իսկ օրը նա ստորագրեց մի օրենք, համաձայն որի Ամերիկան  հրաժարվեց կարեւորագույն առեւտրային համաձայնագրից՝ Տրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային գործընկերությունից, որը մեծ ջանքերի գնով հաջողվել էր կնքել նրա նախորդին՝ Բարակ Օբամային: Սպիտակ տան նորաթուխ տնօրենը կասկածի տակ դրեց Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ միջազգային առեւտրի մեխանիզմների գաղափարը»,-գրում է Die Welt-ը:

«Թրամփը հաստատակամորեն ցանկանում է վերակառուցել առեւտրային հարաբերությունները, որպեսզի դրանք գործեն ի շահ Ամերիկայի: Տրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային գործընկերության կազմում, բացի ԱՄՆ-ից, ընդգրկված են 11 պետություններ, այդ թվում Ճապոնիան, Սինգապուրը, Մալայզիան, Կանադան եւ Մեքսիկան, որոնց մասնաբաժինը կազմում էր համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 40%-ը»:

«Այդ համաձայնագիրն առանցքային գործոն էր հանդիսանում Օբամայի համար, ով ցանկանում էր մուտք գործել Ասիայի արագ զարգացող երկրներ՝ միաժամանակ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սահմանափակելով Չինաստանի ազդեցությունը: Այժմ Թրամփի որոշումն այնտեղ քաղաքական-տնտեսական վակուում է ստեղծում: Դա միգուցե երկար չշարունակվի: Չինաստանն արդեն հայտարարել է, որ մտադիր է լրացնել այն: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պարբերաբար հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է համաշխարհային առեւտրի ոլորտում ստանձնել առաջատարի դերը»:

«Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը բազմիցս քննադատում էր ազատ առեւտրի համաձայնագրերը՝ պնդելով, որ դրանք նպաստել են գործազրկության մակարդակի աճին եւ աշխատավարձերի կրճատմանը: Այդ կերպ նա կարողացավ իր կողմը գրավել բազմաթիվ ընտրողների: Թրամփը հայտարարել է, որ վերանայելու է նաեւ ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի պայմանները»,-եզրափակում է պարբերականը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան