Մամուլի տեսություն 31-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52917-Մամուլի_տեսություն_31_01_2017
Այսօր մեկնարկեց Իրանի իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակը;
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 15:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-01-2017

Այսօր մեկնարկեց Իրանի իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակը;

 

Այսօր լույս տեսած թերթերի ուշադրության կենտրոնում են եղել՝ Իսլամական հեղափոխության այգաբացի տասնօրյակի մեկնարկը, Հոգելույս Իմամ Խոմեյնիի Իրան վերադարձը: «Պլասկո» առևտրի կենտրոնի փլուզման  հետևանքով   զոհված հրշեջների հուղարկավորությունը,   Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Թրամփի ռասիստական քայլերին ցուցաբերված համաշխարհային հակազդեցությունը և ամերիկացիների մուտքը Իրան արգելելու մասին առաջարկը:

---

Ջամ-ե Ջամ

Այսօր մեկնարկեց Իրանի իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակը

Այսօր՝ իրանական բահման ամսվա 12-ին, 2017 թվականի հունվար 31-ին, մեկնարկել է Իրանի իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակը: 38 տարի առաջ այս օրը  ԻԻՀ հիմնադիր  լուսահոգի Իմամ Խոմեյնին 15 տարի հայրենիքից հեռու մնալով աքսորից հայրենիք վերադարձավ: Ժողովուրդը մեծ ոգևորությամբ դիմավորեց Իմամին: Իմամի Իրան ժամանելուց 10 օր անց իրանական 1357 թվականի բահման ամսվա 22-ին՝ 1979 թվականի փետրվարի 11-ին, իրականացավ  Իրանի իսլամական հեղափոխության շքեղ հաղթանակը:

Այդ պատճառով էլ բահմանի 12-ին՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի Իրան մուտք գործելու և բահմանի 22-ին՝ իսլամական հեղափոխության հաղթանակի միջև ընկած տասնօրյա ժամանակահատվածը անվանակոչվել է «Այգաբացի տասնօրյակ», որի ընթացքում նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը:

---

Ալիք

Պաշտոնական այցով Թեհրան է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Երեկ՝ երեկոյան, Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարարին դիմավորել է միջազգային հարաբերությունների հարցերով Իրանի  ՊՆ նախարարի տեղակալը:

Այսօր՝ առավոտյան Վիգեն Սարգսյանն այցելել է պարտադրյալ պատերազմի անհայտ նահատակի հուշարձանին և հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին, որից հետո նրան պաշտոնապես դիմավորել է Իրանի  ՊՆ նախարար գեներալ Հոսեյն Դեհղանը:Պաշտոնական արարողության ավարտից հետո տեղի են ունեցել Դեհղան-Սարգսյան բանակցությունները:

---

 

Ջավան

ԱՄՆ պետքարտուղարություն.«Ահաբեկչական հարձակումները ամերիկացիների գործն է, ոչ թե էմիգրանտների»

«ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է,որ ահաբեկչական հարձակումները ամերիկացիների գործն է,ոչ թե էմիգրանտների» խորագրով հոդվածում Ջավան օրաթերթը գրել է.«ԱՄՆ պետքարտուղարությունը ոչ գաղտնի սակայն մի զգայուն գրությամբ դեմ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ռասիստական հրամանագրին հայտարարելով,որ ԱՄՆ-ի ներսում ահաբեկչական ակտերի մեծ մասն իրականացնում են ԱՄՆ քաղաքացիներն ոչ թե այն յոթ երկրների քաղաքացիները ,որոնց մուտքը ԱՄՆ արգելել է Թրամփը:

---

Թաբնաք

Ինչու արաբական երկրները չեն բողոքում Թրամփի ընդունած որոշման դեմ

ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանն այն դեպքում է զայրույթի ալիք բարձրացրել ողջ աշխարհում,երբ տարածաշրջանի որոշ արաբական երկրներ փորձում են ավելի սերտ հարաբերություն ստեղծել ԱՄՆ նոր նախագահի հետ: Սա այն հարցն է,որի վրա  վերլուծաբանները չեն  կարող աչք փակել: Նրանք զգուշացրել են այդ կապակցությամբ:

--- 

Ռեսալաթ

Մեքսիկան դատապարտել է  Սիոնիստական ռեժիմին

Երուսաղեմը բռնագրավող ռեժիմը պաշտպանել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու Թրամփի որոշումը, ինչն առթել է այդ երկրի հակազդեցությունը: Մեքսիկայի կառավարությունը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի դիրքորոշումը: Նեթանյահուն իր թվիթերյան էջում գրել է.«Թրամփը ճիշտ գործ է անում:Ես էլ Իսրայելի հարավային սահմանի երկանքով պատ կառուցեցի և այդպիսով դադարեց անօրինական միգրացիան: Մեծ հաջողություն և մեծ գաղափար», նշել է Նեթանյահուն:Մեքսիկայի ԱԳ նախարարությունն իր դեսպանի միջոցով իր դժգոհությունն է հայտնել Իսրայելի վարչապետի նկատմամբ: Վերջին շաբաթների ընթացքում սրվել է Թրամփի կառավարության ու Մեքսիկայի միջև հարաբերություններում տիրող լարվածությունը: Թրամփը որոշել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել՝ անօրինական էմիգրանտների մուտքն ԱՄՆ արգելելու համար: Թրամփը Մեքսիկայից պահանջել է պատի ծախսը վճարել, սակայն Մեքսիկայի նախագահը խիստ դեմ է հանդես եկել Թրամփի այդ պահանջին:  

---

News.am

Der Spiegel. «Միլիարդատեր Սորոսը եւ նրան հետապնդողները»

«Արեւելյան Եվրոպայի աջակողմյան դիրոքորոշում ունեցող կառավարությունների նոր պետական թշնամին միլիարդատեր Ջորջ Սորոսն է», – գրում է Der Spiegel պարբերականի թղթակից Քենո Վերսեկը։

Հոդվածագիրը ներկայացնում է Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում՝ Հունգարիայում, Մակեդոնիայում եւ Սերբիայում միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության ինտստիտուտի» կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ համատարած քարոզարշավ է սկսվել, կառավարություններն այս երկրներում ուղղակի մեղադրում են ՀԿ–ին հակակառավարական եւ ապազգային քաղաքականություն վարելու համար եւ ամենուրեք փորձում սահմանափակել դրանց գործունեությունը։

«Սորոսի եւ նրա ֆինանսական աջակցությունը ստացող հասարակական կազմակերպությունների դեմ քարոզարշավի հիմնական պատճառն այն է, որ հաճախ դրանք են միայն հանդես գալիս որպես Արեւելյան Եվրոպայի երկրներում իշխանությունների վերահսկման միակ իրական հենասյունը, օրենքի խախտումների, կոռուպցիայի եւ սոցիալական անհավասարության փաստերը արձանագրողները», – նշում է հեղինակն ու հավելում. –«Իրենց հակաքարոզչության մեջ Հունգարիայի, Մակեդոնիայի եւ Սերբիայի իշխանությունները հաճախ կիրառում են աջ ծայրահեղական հռետորաբանություն, հիշատակում համաշխարհային եւ հրեական դավադրությունները իրենց պետությունների դեմ, ինչին նպաստում է նաեւ ծնունդով Հունգարիայից հրեա, կասկածելի գործարքների վրա հարստացած Ջորջ Սորոսի կերպարը»։ 

Թե որքան արդյունավետ է այս քարոզչությունը՝ վկայում են վերջերս Հունգարիայում կառավարամետ Századvég կենտրոնի անցկացրած հարցումը, ըստ որի հունգարացիների 61 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Սորոսի նկատմամբ։