ԱՄՆ-ն նոր սպառնալիք է դառնում Եվրոպայի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52975-ԱՄՆ_ն_նոր_սպառնալիք_է_դառնում_Եվրոպայի_համար
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն ասում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը եվրոպական բլոկի դիմաց ծառացած սպառնալիք է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 09:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նոր սպառնալիք է դառնում Եվրոպայի համար

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն ասում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը եվրոպական բլոկի դիմաց ծառացած սպառնալիք է:

Նա ասել է. «Հատկապես ծովերում Չինաստանի հզորացումը, Ուկրաինայի և մյուս հարևանների նկատմամբ Ռուսաստանի թշնամական քաղաքականությունները, պատերազմները, ահաբեկչությունը, Միջին Արևելքում ու Աֆրիկայում անհանդարտությունները և ԱՄՆ նոր նախագահի մտահոգիչ  հայտարարությունները մեր ապագան խիստ անկանխատեսելի են դարձնում»:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնատարներն ավելի վաղ մտահոգություն են  հայտնել Չինաստանի և հատկապես Ռուսաստանի հզորացման կապակցությամբ, իսկ ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինայում ճգնաժամ ծագելուց և Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո ամենախիստ պատժամիջոցներն է գործադրել այդ երկրի դեմ: Սակայն առաջին անգամ է, որ ԵՄ-ի պաշտոնատարները ԱՄՆ-ին Չինաստանի, Ռուսաստանի ու ահաբեկչության շարքը դասելով, նրան սպառնալիք են կոչում: Այս կապակցությամբ ԵԽ նախագահն ասում է, որ Թրամփի հակաեվրոպական արտահայտություններն ու քաղաքականությունները կարող են վնասել ԵՄ-ի ու Վաշինգտոնի ապագա հարաբերություններին:

Իհարկե Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմամոլական կողմնորոշումը հանգեցրել է Ռուսաստանի հարձակողական քաղաքականությանը: Միջին Արևելքում ԱՄՆ-ի ու Եվրոպայի համատեղ միջամտություններն ու պատերազմի հրահրումը պատճառ են դարձել, որ փախստականների ալիքը դեպի Եվրոպա ուղղվի և այդ մայրցամաքում ահաբեկչական գործողությունների իրականացման պես խնդիրներ ծագեն:

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, ՆԱՏՕ-ի ժամկետը սպառվելու, ինչպես նաև այդ կազմակերպության բյուջեում ԱՄՆ-ի մասնաբաժինը կրճատելու մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններն այն մտահոգությունն են առաջացրել, որ Ռուսաստանի դիմաց համատեղ միասնականությունը ձևափոխվում է և դրա արդյունքում մեծանալու է Եվրոպայի համար Ռուսաստանի սպառնալիքը: Նման պայմաններում եվրոպացի որոշ ղեկավարներ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և լարվածությունները մեղմելու մասին են արտահայտվել, իսկ որոշ եվրոպացի պաշտոնատարներ էլ ներկայացրել են ԱՄՆ-ին կախվածությունը խզելու և ԱՄՆ-ից անկախ անվտանգային-պաշտպանական նոր միություն ձևավորելու մասին:

Միևնույն ժամանակ Թրամփը ողջունելով ԵՄ-ից հեռանալու  Բրիտանիայի  որոշումը, ինչպես նաև էմիգրացիոն կոշտ քաղաքականություններից ծայրահեղական ազգայնականների օրինակ վերցնելը, այն մտահոգությունն են առաջացրել ԵՄ-ի մոտ, որ ԱՄՆ նախագահը պաշտպանում է ԵՄ-ի փլուզումը կամ առնվազն պառակտումը:

Հատկապես որ Թրամփը հայտարարելով միջազգային դաշինքներից դուրս գալու մասին, այդ թվում անտեսելով ազատ առևտրի պայմանագիրը, ինչպես նաև ընդգծելով հովանավորող քաղաքականությունները, մտադիր է երկրների հետ ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր ստորագրել: Այս կողմնորոշումը, թեև Թրամփի համոզմամբ բարելավելու է ԱՄՆ-ի տնտեսության վիճակն ու նոր աշխատատեղեր է ստեղծելու, սակայն նկատի առնելով ԱՄՆ-ի տնտեսության ծավալները և ազատ առևտրի դարաշրջանում աշխարհի տնտեսությունների իրար կապված լինելը, դրա հետևանքները բացասաբար են ազդելու այդ երկրի գործընկերների ու հատկապես Եվրոպայի վրա:

ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունից եվրոպացի ղեկավարների մտահոգությունը վկայում է այն մասին, որ եվրոպական երկրները Թրամփի անկանխատեսելի քայլերի դիմաց պիտի միասնականությամբ հենվեն միմյանց վրա: