Սիրիան քննադատել է Թուրքիայի ոտնձգությունն այդ երկրի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53153-Սիրիան_քննադատել_է_Թուրքիայի_ոտնձգությունն_այդ_երկրի_դեմ
Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը երկու բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Թուրքիայի կղմից այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2017 08:11 Asia/Tehran
  • Սիրիան քննադատել է Թուրքիայի ոտնձգությունն այդ երկրի դեմ

Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը երկու բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Թուրքիայի կղմից այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կապակցությամբ:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշշար Ալ- Ջաաֆարին քննադատել է Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ իրականացված ոտնձգությունները և կոչ է արել ԱԽ-ին Թուրքիային դատապարտել Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ վերցրած քայլերի և սիրիացիների իրավունքները խախտելու համար: 

Թուրքիան մեծ դերակատարություն ունի Սիրիայի ճգնաժամում: Էրդողանի կառավարությունը երեք տարբեր ձևերով է միջամտում Սիրիայի ներքին հարցերում: Նախ Թուրքիայի կառավարությունը դեմ է Սիրիայի համակարգին և աջակցում է կառավարության ընդդիմադիր ահաբեկչական խմբերին: Թուրքիան իր սահմաններ բացել է ահաբեկչական խմբերի վրա և զենք ու զինամթերք է առաքում Սիրիայի ընդդիմադիր զինյալ խմբերին, իսկ մյուս կողմից իր տարածքում պատրաստում է ահաբեկչական խմբերին: Թուրքիան նաև հյուրընկալալ է Սիրիայի կառավարության ընդդիմադիր խմբերի ներկայությամբ ընթացող բանակցությունները: Թուրքիան այդ քայլերով միտում ունի տապալել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի կառավարությունը:

Թուրքիան «Եփրատի վահան» անվամբ ռազմական գործաղություններն է սկսել Սիրիայի հյուսիսային տարածքներում, որի նպատակն է իբր պայքարել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ: Թուրքիան այն պայմաններում է հայտատարել, որ Սիրիայի տարածքում  պայքարում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ, երբ վերջին վեց տարիների ընթացքում հովանավորել է ԻԼԻՊ խմբին: Թուրքիայի վարած այդ քաղաքականության արդյունքը ահաբեկչական գործողությունների ավելացումն է եղել իր իսկ տարածքում:

Թուրքիան ռազմական գործողություններով Սիրիայի տարածքում  նպատակ ունի իրականացնել Ռեջեբ Թայիբ Էրդողանի տարածքային զավթողական քաղաքականությունը:

Պաշտոնական Դամասկոսը բազմիցս քննադատել է Թուրքիայի զավթողական քայլերը և դրանք համարել է Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում: Սիրիայի կառավարությունը պահանջել է վերջ տալ Թուրքիայի ոտնձգություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղված երկու նամակները վկայում են այդ մասին:

Նախքան «Եփրատի վահանը» անվամբ ռազմական գործողությունները Թուրքիան տարբեր ձևերով ոտնձգություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսային տարածքներում:   

2016 թ.-ի օգոստոսին ևս Սիրիայի կառավարությունը երկու նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին, որում քննադատել էր Թուրքիայի կողմից այդ երկրի հյուսիսային տարածքների դեմ իրականավցած ոտնձգությունները և այն համարել էր Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում և մարդկության դեմ իրականացված պատերազմական ոճրագործություն: