Թրամփի դիրքորոշումը Իրանի նկատմամբ
Սպիտակ տան պաշտոնյաները շարունակ դավեր են նյութել Իրանի դեմ:
Այսօր ԱՄՆ-ի իշխանության ղեկին կանգնած Դոնալդ Թրամփը նախորդ նախագահների կեցվածքն է ընդունել: Այս օրերին ամերիկացի պաշտոնյաները շարունակ սպառնալի ոճով են արտահայտվում: Չնայած նման կեցվածքն անսպասելի չէ: Երկու շաբաթ մնացած իր առաքելության ավարտին, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին մի զեկույց ներկայացրեց իր չորսամյա գործունեության և Օբամայի ութամյա արտաքին քաղաքականության մասին: Այդ զեկույցի մեծ մասն առնչվում էր Իրանի հետ միջուկային բանակցություններին, որտեղ ԱՄՆ-ի հաջորդ կառավարությանը խորհուրդ է տվել չնայած միջուկային համաձայնությանը, շարունակել ճնշել Իրանին՝ այսպես ասած հրթիռային ծրագրի, ահաբեկչությունը հովանավորելու, մարդու իրավունքներն անտեսելու և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու պատճառով:
Այսօր Թրամփը փորձում է ցույց տալ, որ Իրանի նկատմամբ Օբամայի դիրքորոշումը լուրջ չի եղել: Հինգշաբթի օրը Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման մասին լրագրողներին տված հարցազրույցում Թրամփն ասել է.«Ոչ մի տարբերակ չի բացառվում»:
Լրատվական որոշ շրջանակներ գտնում են, որ նման դիրքորոշում որդեգրելով ԱՄՆ-ն ավելի խիստ է տրամադրվել Իրանի նկատմամբ: Թվում է, թե ԱՄՆ-ը փորձում է Իրանին կանգնեցել ծանր հետևանքներ ունեցող երկու տարբերակների առաջ: Նախ՝ Իրանին պարտադրել մասնակցել բանակցություններին, ինչը կարմիր գիծ է համարվում Իրանի համար, հակառակ դեպքում ԱՄՆ-ը միակողմնաիորեն չեղարկելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որի դեպքում չեղարկվելու է միջազգային այդ համաձայնությունը:
Սակայն նման դիրքորոշում որդեգրելով Իրանից շատ տուժելու է ԱՄՆ-ը, կանգնելով Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության դեմ:
Ներկայումս թե՛ ԱՄՆ-ում, թե՛ միջազգային մասշտաբով բողոքի ցույցեր են ընթանում գաղթականության և իսլամական յոթ երկրների մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու Թրամփի որոշման դեմ: Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կազմած ահաբեկչական հարձակումներ կատարող երկրների ցուցակում բացակայում Սաուդյան Արաբիայի անունը: Երկիր՝ որի 15 քաղաքացիներ սեպտեմբերյան դեպքերի գլխավոր կասկածյալներն են: Ըստ երևույթին Թրամփը փորձում է չխոսել Ալ-կաիդայի ստեղծման գործում ԱՄՆ-ի ուղղակի դերակատարության մասին։ ԱՄՆ-ի պաշտոնյաները գիտեն, որ իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած 38 տարիներին, ԻԻՀ-ը բոլոր ճնշումներին ու սպառնալիքներին դիմակայելով, ցույց է տվել, որ երբեք չի անցնելու իր կարմիր գծերը և չի ենթարկվելու հակադիր ուժերին: