Մամուլի տեսություն 05-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53375-Մամուլի_տեսություն_05_02_2017
Աշխարհի խոշոր  , հատկապես եվրոպական երկրները պետք է շատ լուրջ վերաբերվեն  Թրամփիզմի վտանգին,  և ՄԱԿ-ն ու մարդու իրավունքների կառույցները թույլ չտան,որ այդ վտանգավոր քաղաքականությունները շարունակվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2017 16:25 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 05-02-2017

Աշխարհի խոշոր  , հատկապես եվրոպական երկրները պետք է շատ լուրջ վերաբերվեն  Թրամփիզմի վտանգին,  և ՄԱԿ-ն ու մարդու իրավունքների կառույցները թույլ չտան,որ այդ վտանգավոր քաղաքականությունները շարունակվեն:

 

Շարղ

Աշխարհը պետք է  լուրջ ընդունի  թրամփիզմի վտանգը

Թվում է ԱՄՆ գործող պետայրերը 21-րդ դարում ռասիստական հակամարդկային սկզբունքը դարձրել են իրենց համոզմունքների մի մասնիկը: Փաստորեն նրանք Հիտլերի նույն մտածելակերպն ունեն ,ով 20-րդ դարում աշխարհը հրի ու սրի քաշեց: Աշխարհի խոշոր  , հատկապես եվրոպական երկրները պետք է շատ լուրջ վերաբերվեն  Թրամփիզմի վտանգին,  և ՄԱԿ-ն ու մարդու իրավունքների կառույցները թույլ չտան,որ այդ վտանգավոր քաղաքականությունները շարունակվեն: Բոլորը քաջ  գիտեն ,որ ԻԼԻՊ-ի ելակետը Իսլամը չէ, և եթե իսլամն է, ապա այն վահաբիականների ու թալիբանիզմի իսլամն է,որի ելակետը Սաուդյան Արաբիան է ,որը չի ընդգրկվում այն երկրների ցանկում,որոնց քաղաքացիների դեմ  ԱՄՆ-ի նախագահը արգելք է սահմանել այդ երկիր մտնելու համար: Մինչ այժմ Իրանից ոչ մի մուսուլման չի միացել ԻԼԻՊ-ին և իրանական իսլամը գթության , խաղաղության և բոլոր կրոնների հետևորդների հետ խաղաղ գոյակցության իսլամն է:

 

ԻՌՆԱ

Իրանը մուտքի վիզա կտրամադրի ամերիկացի ըմբիշներին

 Իրանի ԱԳ նախարարության հատուկ հանձնաժողովը համաձայնվել է մուտքի վիզա տրամադրել ամերիկացի ըմբիշներին:

Իրանի արտաքին  գործերի նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ասել է.«Հաշվի առնելով  ԱՄՆ ֆեդերալ դատավորի հրամանագրով Դոնալդ Թրամփի էմիգրացիոն օրենքի սառեցումը և Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի ու  ըմբաշարտի համաշխարհային ֆեդերացիայի դիմումները, ԱԳ նախարարության հատուկ հանձնաժողովը որոշել է ազատ ոճի ըմբշամարտի ԱՄՆ-ի ազգային հավաքականի մարզիկներին տրամադրել մուտքի վիզա՝ որպեսզի նրանք հնարավորություն ունենան մասնակցելու Քերմանշահում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը»:

Ռեսալաթ

ԱՄՆ պաշտպանության նախարարը վերջնագիր է ներկայացրել Չինաստանին

ԱՄՆ-Չինաստան առճակատումը հասել է զգայուն փուլի: Դոնալդ Թրամփից հետո, այս անգամ ԱՄՆ պաշտպանության նախարար՝  Ջեյմս Մատտիսի հերթն  է  հակադրվել Չինաստանին:

Նա մամլո ասուլիսի ժամանակ ասել է,որ ԱՄՆ-ն հավատարիմ  է Չինաստանի հավակնած ճապոնական կղզիները պաշտպանելու իր   հանձնառությանը:

Նա ասել է.«Պետք է պարզենք,որ մենք շարունակելու ենք «Սենկակու» կղզիների վերաբերյալ մեր երկարատև քաղաքականությունը: ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության դաշինքի հինգերորդ հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ն շարունակում է  այդ կղզիները որպես Ճապոնիայի սեփականություն ճանաչել», նշել է Մատտիսը:

Ըստ Ճապոնիայի հետ անվտանգության դաշինքի 5-րդ հոդվածի՝ ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Ճապոնիայի տերիտորիան,որի մաս են կազմում «Սինկակու» կղզիները: Դա այն դեպքում, երբ Չինաստանը այդ անմարդաբնակ կղզիները իրենն է համարում և այն կոչում է Դյաոյույդաո : ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո, Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Լու Քանգը մի հաղորդագրություն է հրապարակել,որում հայտարարել է.« Դյաոյույդաոն վաղ ժամանակներից պատկանել է Չինաստանին,ինչը  պատմական ճշմարտություն է, և հնարավոր չէ փոխել այն»:

---

Ալիք

Երկրաշարժ՝ ՀՀ տարածքում

Այսօր՝ առավոտյան, տեղական ժամանակով ժամը 07:04-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.150 եւ արևելյան երկայնության 46.060 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Քաջարան քաղաքից 8 կմ. դեպի արևմուտք), օջախի 10 կմ. խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Ալիք

Իրանահայ պատանիները՝  Իրանի ժայռամագլցման «Ֆաջր գավաթ»-ի ոսկե և արծաթե մեդալակիրներ

Հ. Մ. «Սիփան» միությունը հինգշաբթի եւ ուրբաթ հիւրընկալեց Իրանի ժայռամագլցման «Ֆաջր գավաթ»-ի երրորդ շրջանի մրցաշարը, որտեղ իրանահայ շնորհաշատ պատանիներ Միլենա Միրզախանյանը եւ Վահե Խոդավերդյանը նվաճեցին չեմպիոնի եւ փոխչեմպիոնի կոչումները:

Մրցույթին մասնակցում էին Իրանի 13 շրջաններից ավելի քան 320 պատանիներ՝ մանուկների և կրտսեր պատանիների տարիքային կարգերում, որոնց թվում կային նաև Իրանի պատանիների ազգային հավաքականում հանդես եկող մարզիկներ:

Եզրափակիչ դուրս եկած իրանահայ չորս ժայռամագլցողներից երկուսին՝ Միլենային («Րաֆֆի») եւ Վահեին («Սիփան») հաջողվեց կանգնել պատվո պատվանդանի առաջին և երկրորդ հարթակներին:

---

News.am

ԿՀՎ նոր փոխտնօրենին քննադատում են կտտանքների միջոցով հարցաքննությունների համար

ԿՀՎ նոր փոխտնօրեն է դարձել հետախուզության հմուտ կադրային գործակալ, Թաիլանդում ԿՀՎ երբեմնի ղեկավարը, որը մասնակցել է ահաբեկչության մեջ կասկածվողներին ջրախեղդ անելու միջոցով հարցաքննելու գործողություններին: Ջինա Գասպելի թեկնածությունն ավելի վաղ պաշտպանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն հայտնել է, որ Ջինա Գասպելը նշանակվել է իր տեղակալ: Սա գերատեսչության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում է կին: Գասպելը արտասահմանում ծառայության մեծ փորձ ունի, այդ թվում՝ ԱՄՆ սահմաններից դուրս ԿՀՎ ռեզիդենտի պաշտոնում: Վաշինգթոնում նա մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել հատուկ ծառայությունում:

Նա նաեւ մասնակցել է հարցաքննության դաժան միջոցների գործածմամբ ԿՀՎ գաղտնի գործողություններին, այդ թվում՝ ջրախեղդ անելու միջոցով խոշտանգումներին (waterboarding): Չնայած, որ հարցաքննության այդ տեխնիկան արդեն մոտ 10 տարի չի կիրառվում, ԿՀՎ-ն այսօր էլ ստիպված է արձագանքել քննադատությանը, որը ԱՄՆ կառավարությունը որպես կտտանք էր դիտարկում այնքան ժամանակ, քանի դեռ Բուշ կրտսերի վարչակազմը հավանություն չտվեց այդ մեթոդին՝ որպես ահաբեկչության մեջ կասկածվողներին հարցաքննելու ձեւ:

Հայտնի չէ, թե Պոմպեոյի ընտրությունը արդյոք փորձ է վերականգնելու պրակտիկան, որից ԱՄՆ-ն ավելի վաղ հրաժարվել էր: