Մամուլի տեսություն 05-02-2017
Աշխարհի խոշոր , հատկապես եվրոպական երկրները պետք է շատ լուրջ վերաբերվեն Թրամփիզմի վտանգին, և ՄԱԿ-ն ու մարդու իրավունքների կառույցները թույլ չտան,որ այդ վտանգավոր քաղաքականությունները շարունակվեն:
Շարղ
Աշխարհը պետք է լուրջ ընդունի թրամփիզմի վտանգը
Թվում է ԱՄՆ գործող պետայրերը 21-րդ դարում ռասիստական հակամարդկային սկզբունքը դարձրել են իրենց համոզմունքների մի մասնիկը: Փաստորեն նրանք Հիտլերի նույն մտածելակերպն ունեն ,ով 20-րդ դարում աշխարհը հրի ու սրի քաշեց: Աշխարհի խոշոր , հատկապես եվրոպական երկրները պետք է շատ լուրջ վերաբերվեն Թրամփիզմի վտանգին, և ՄԱԿ-ն ու մարդու իրավունքների կառույցները թույլ չտան,որ այդ վտանգավոր քաղաքականությունները շարունակվեն: Բոլորը քաջ գիտեն ,որ ԻԼԻՊ-ի ելակետը Իսլամը չէ, և եթե իսլամն է, ապա այն վահաբիականների ու թալիբանիզմի իսլամն է,որի ելակետը Սաուդյան Արաբիան է ,որը չի ընդգրկվում այն երկրների ցանկում,որոնց քաղաքացիների դեմ ԱՄՆ-ի նախագահը արգելք է սահմանել այդ երկիր մտնելու համար: Մինչ այժմ Իրանից ոչ մի մուսուլման չի միացել ԻԼԻՊ-ին և իրանական իսլամը գթության , խաղաղության և բոլոր կրոնների հետևորդների հետ խաղաղ գոյակցության իսլամն է:
ԻՌՆԱ
Իրանը մուտքի վիզա կտրամադրի ամերիկացի ըմբիշներին
Իրանի ԱԳ նախարարության հատուկ հանձնաժողովը համաձայնվել է մուտքի վիզա տրամադրել ամերիկացի ըմբիշներին:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ասել է.«Հաշվի առնելով ԱՄՆ ֆեդերալ դատավորի հրամանագրով Դոնալդ Թրամփի էմիգրացիոն օրենքի սառեցումը և Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի ու ըմբաշարտի համաշխարհային ֆեդերացիայի դիմումները, ԱԳ նախարարության հատուկ հանձնաժողովը որոշել է ազատ ոճի ըմբշամարտի ԱՄՆ-ի ազգային հավաքականի մարզիկներին տրամադրել մուտքի վիզա՝ որպեսզի նրանք հնարավորություն ունենան մասնակցելու Քերմանշահում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը»:
Ռեսալաթ
ԱՄՆ պաշտպանության նախարարը վերջնագիր է ներկայացրել Չինաստանին
ԱՄՆ-Չինաստան առճակատումը հասել է զգայուն փուլի: Դոնալդ Թրամփից հետո, այս անգամ ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Ջեյմս Մատտիսի հերթն է հակադրվել Չինաստանին:
Նա մամլո ասուլիսի ժամանակ ասել է,որ ԱՄՆ-ն հավատարիմ է Չինաստանի հավակնած ճապոնական կղզիները պաշտպանելու իր հանձնառությանը:
Նա ասել է.«Պետք է պարզենք,որ մենք շարունակելու ենք «Սենկակու» կղզիների վերաբերյալ մեր երկարատև քաղաքականությունը: ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության դաշինքի հինգերորդ հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ն շարունակում է այդ կղզիները որպես Ճապոնիայի սեփականություն ճանաչել», նշել է Մատտիսը:
Ըստ Ճապոնիայի հետ անվտանգության դաշինքի 5-րդ հոդվածի՝ ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Ճապոնիայի տերիտորիան,որի մաս են կազմում «Սինկակու» կղզիները: Դա այն դեպքում, երբ Չինաստանը այդ անմարդաբնակ կղզիները իրենն է համարում և այն կոչում է Դյաոյույդաո : ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո, Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Լու Քանգը մի հաղորդագրություն է հրապարակել,որում հայտարարել է.« Դյաոյույդաոն վաղ ժամանակներից պատկանել է Չինաստանին,ինչը պատմական ճշմարտություն է, և հնարավոր չէ փոխել այն»:
---
Ալիք
Երկրաշարժ՝ ՀՀ տարածքում
Այսօր՝ առավոտյան, տեղական ժամանակով ժամը 07:04-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.150 եւ արևելյան երկայնության 46.060 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Քաջարան քաղաքից 8 կմ. դեպի արևմուտք), օջախի 10 կմ. խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
Ալիք
Իրանահայ պատանիները՝ Իրանի ժայռամագլցման «Ֆաջր գավաթ»-ի ոսկե և արծաթե մեդալակիրներ
Հ. Մ. «Սիփան» միությունը հինգշաբթի եւ ուրբաթ հիւրընկալեց Իրանի ժայռամագլցման «Ֆաջր գավաթ»-ի երրորդ շրջանի մրցաշարը, որտեղ իրանահայ շնորհաշատ պատանիներ Միլենա Միրզախանյանը եւ Վահե Խոդավերդյանը նվաճեցին չեմպիոնի եւ փոխչեմպիոնի կոչումները:
Մրցույթին մասնակցում էին Իրանի 13 շրջաններից ավելի քան 320 պատանիներ՝ մանուկների և կրտսեր պատանիների տարիքային կարգերում, որոնց թվում կային նաև Իրանի պատանիների ազգային հավաքականում հանդես եկող մարզիկներ:
Եզրափակիչ դուրս եկած իրանահայ չորս ժայռամագլցողներից երկուսին՝ Միլենային («Րաֆֆի») եւ Վահեին («Սիփան») հաջողվեց կանգնել պատվո պատվանդանի առաջին և երկրորդ հարթակներին:
---
News.am
ԿՀՎ նոր փոխտնօրենին քննադատում են կտտանքների միջոցով հարցաքննությունների համար
ԿՀՎ նոր փոխտնօրեն է դարձել հետախուզության հմուտ կադրային գործակալ, Թաիլանդում ԿՀՎ երբեմնի ղեկավարը, որը մասնակցել է ահաբեկչության մեջ կասկածվողներին ջրախեղդ անելու միջոցով հարցաքննելու գործողություններին: Ջինա Գասպելի թեկնածությունն ավելի վաղ պաշտպանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն հայտնել է, որ Ջինա Գասպելը նշանակվել է իր տեղակալ: Սա գերատեսչության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում է կին: Գասպելը արտասահմանում ծառայության մեծ փորձ ունի, այդ թվում՝ ԱՄՆ սահմաններից դուրս ԿՀՎ ռեզիդենտի պաշտոնում: Վաշինգթոնում նա մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել հատուկ ծառայությունում:
Նա նաեւ մասնակցել է հարցաքննության դաժան միջոցների գործածմամբ ԿՀՎ գաղտնի գործողություններին, այդ թվում՝ ջրախեղդ անելու միջոցով խոշտանգումներին (waterboarding): Չնայած, որ հարցաքննության այդ տեխնիկան արդեն մոտ 10 տարի չի կիրառվում, ԿՀՎ-ն այսօր էլ ստիպված է արձագանքել քննադատությանը, որը ԱՄՆ կառավարությունը որպես կտտանք էր դիտարկում այնքան ժամանակ, քանի դեռ Բուշ կրտսերի վարչակազմը հավանություն չտվեց այդ մեթոդին՝ որպես ահաբեկչության մեջ կասկածվողներին հարցաքննելու ձեւ:
Հայտնի չէ, թե Պոմպեոյի ընտրությունը արդյոք փորձ է վերականգնելու պրակտիկան, որից ԱՄՆ-ն ավելի վաղ հրաժարվել էր: