Մամուլի տեսություն 07-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53555-Մամուլի_տեսություն_07_02_2017
«Անսար Ալլահ» շարժումը Խոցել է Սաուդյան Արաբիայի սիրտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 15:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-02-2017

«Անսար Ալլահ» շարժումը Խոցել է Սաուդյան Արաբիայի սիրտը:

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարների ու բարձրաստիճան սպայակազմի  հանդիպումը և ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարելիք այցը։ Այսօր Իրանական մամուլը դրվատել է եմենցի ուժերի կողմից Ռիադի թիրախավորումը։ Թրամփի հարցը և Իրանի կողմից հակազդեցությունը ևս եղել են այսօրվա մամուլի ուշադրության կենտրոնում։ Իսկ մորեխների գրոհի մասին թերթերը նշել  են,որ  Իրանի հարավային և հարավ-արևելյան շրջաններում անձրևի   հորդառատ տեղումները կարող են հանգեցնել  մորեխների  զանգվածային  գրոհին։

Քեյհան

Խոցվեց Սաուդյան Արաբիայի սիրտը. «Անսար Ալլաh»-ն Ալե Սաուդի քիթը հողին տրորեց

Քեյհան օրաթերթը «Խոցվեց Սաուդյան Արաբիայի սիրտը. «Անսար Ալլաh»-ն Ալե Սաուդի քիթը հողին տրորեց» խորագրով հոդվածում նշելով ,որ հեղափոխականների հրթիռը հասել է Ռիադ գրել է«Սաուդյան Արաբիան 23 ամիս է, ինչ  ցամաքից, օդից ու ծովից ռմբակոծում է Եմենը:Մինչ այժմ քանի անգամ հավակնել է,թե ոչնչացվել է «Անսար Ալլահ» շարժման հրթիռային պահեստը և այս ընթացքում միշտ հաղթելու խոստում է տվել: Բայց այս ժամանակամիջոցում Ալե Սաուդը չի հասել իր նպատակներից և ոչ մեկին: Ալե Սաուդն այժմ փորձում է մի ելք գտնել իր ստեղծած ճահճից դուրս գալու համար: Բայց մոռացել է այն փաստը,թե անպայման չէ,որ պատերազմն սկսողը լինի պատերազմն ավարտողը»: Դեռ մի քանի օր առաջ էր, երբ Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի 7-րդ  ֆրեգատը ոչնչացվեց «Անսար Ալլահ»-ի «Բորկան-1» հրթիռով, ինչը մեծ սարսափ առաջացրեց Սաուդյան ճամբարում» գրում է Քեյհանը:

Նշենք,որ Սաուդյան Արաբիան գլխավորում է այն կոալիցիան, որը փորձում է Եմենում իշխանության բերել հրաժարական տված  նախագահ Աբդ Ռաբբե Մանսուր Հադիին: Նրան դիմակայում է «Անսար Ալլահ» շարժումը:

  

Համշահրի

Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշելով ,որ Կալիֆորնիա նահանգը դուրս է եկել վերահսկողությունից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.«Եթե այդ նահանգի իշխանությունները փորձեն չենթարկվել միգրացիոն քաղաքականություններին , դադարեցվելու է բյուջեի հատկացումն այդ նահանգին»:

Շարղ

Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն մինչ Բրիտանիա մեկնելն ասել է.«Պետք է Իրանի համար սահման ճշտել: Իմ նպատակն է՝ Բրիտանիա-Ամերիկա-Իսրայել միասնական ճակատ ստեղծել ընդդեմ Իրանի»:

Ռեսալաթ

Ո՞վ է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հնարավոր թեկնածուն 

 Ռուսաստանում որոշ աղբյուրների հաղորդմամբ արդեն hայտնի է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հնարավոր թեկնածվի անունը: ՌԴ փոխարտգործնախարար`  Անատոլի Անտոնովը կարող է զբաղեցնել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը, հայտնում է   Մոսկվայում լույս տեսնող  «Կոմերսանտ» թերթը :Ըստ թերթի՝ ակնկալվում է,որ այս տարի նշանակվեն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դեսպանները: Իհարկե ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել իր թեկնածվին Մոսկվայում այդ երկրի դեսպանի պաշտոնում նշանակելու համար: Անտոնովը, ով ավելի վաղ զբաղեցրել էր Ռուսաստանի պաշտպանության  փոխնախարարի պաշտոնը, մոտակա ամիսներին կարող է մեկնել Վաշինգտոն՝ փոխարինելով ներկայիս դեսպան Սերգեյ Կիսլյակին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2008-ի հուլիսից:Ըստ Կոմերսանտի տեղեկատվության՝ ՌԴ ԱԳ նախարարությունում չորս տարբեր աղբյուրներ հաստատել են  ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում Անտոնովի թեկնածության հարցը:

 News.am

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը հաջողություններ է գրանցել

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 7-ին:

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաեւ Ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաեւ արտասահմանյան մամուլին։ Լուծված է նաեւ մեսրոպատառ հայերենով  գրելուն խոչընդոտող  տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաեւ համապատասխան ծրագրերը»:

News.am

Ամերիկացի փորձագետ. Թրամփին հեշտ է կառավարելը

 

Մահմեդականների մուտքը արգելելու մասին ԱՄՆ նախագահ  Թրամփի հրամանագրի հետ կապված ֆիասկոն իսկական նվեր է ԻԼԻՊ-ի կամ Ալ–Ղաիդայի քարոզիչների համար։ Այս մասին Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահներ՝ Քլինթոնի և երկու Բուշերի օրոք անվտանգության հարցերով խորհրդական, ահաբեկչության հարցերով փորձագետ Ռիչարդ Քլարքը։

Մեկնաբանելով Սպիտակ տան ապագա արտաքին քաղաքականության ուրվագծերը, նա նշել է, որ «եթե նոր վարչախումբը շարունակի չհամաձայնեցնել իր քայլերը ԱՄՆ–ի պետքարտուղարության եւ Պենտագոնի հետ, ապա արտաքին քաղաքականությունը զրկված կլինի որեւէ ուղղվածությունից։ Մնում է հուսալ, ըստ նրա, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին կհաջողվի «վերադարձնել նավը հստակ ուղի»։

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք իրավիճակի սրումը Դոնբասում կապված է նախագահներ Պուտինի եւ Թրամփի միջեւ հեռախոսազրույցին, Ռիչարդ Քլարքը նշել է. «Թվում է, թե Պուտինը ցանկանում է փորձել Թրամփին։ Թե ինչպե՞ս կլինի նրա արձագանքը Ռուսաստանի կողմից ագրեսիային»։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ամերիկյան փորձագետը խորհուրդ է տալիս Թրամփին վերաբերվել ինչպես «ուշադրության պակաս ունեցող երեխայի»։ «Թրամփին հեշտ է կառավարելը։ Նա դրական է արձագանքում այն ամենին, ինչն ուղղված է իր ուռճացված էգոյին, առաջին հերթին՝ գովասանքի խոսքերին։ Համաշխարհային առաջնորդները պետք է օգտվեն նրա այդ փառասիրությունից։ Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի նրան հասցնել այն, որ առանձին քայլեր վնասում են նրա վարկանիշին, ներկայացնում նրան որպես հիմար»։