Մամուլի տեսություն 08-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53671-Մամուլի_տեսություն_08_02_2017
«Ոչ մի թշնամի չի կարող կաթվածահար անել Իրանի ժողովրդին։ Իրանցիներն այդ սպառնալիքներին կպատասխանեն ուրբաթ Բահմանի 22-ին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով քայլարշավի ընթացքում», ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2017 15:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-02-2017

«Ոչ մի թշնամի չի կարող կաթվածահար անել Իրանի ժողովրդին։ Իրանցիներն այդ սպառնալիքներին կպատասխանեն ուրբաթ Բահմանի 22-ին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով քայլարշավի ընթացքում», ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

 

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել ՝ Թրամփի սպառնալիքներին  ի պատասան` Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայտարարությունները։

Իսկ հայաստանյան մամուլն առանձնապես անդրադարձել է Հայաստանում փետրվարի 6–ին մեկնարկած ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրումներին,որը տևելու է մինչև  փետրվարի 16-ը, էմիգրանտների  հարցին և Թրամփի վարած արտաքին քաղաքականություններին:

Այսօր իրանական թերթերը նաև քննարկել են ԱՄՆ նոր կառավարության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին  քաղաքագետների հայտնած տեսակետներն ու վերլուծությունները, Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը և ներքին ու արտաքին այլ ուշագրավ հարցեր,որոնցից առանձնացրել ենք հետևյալները։

 

Ջամ-ե Ջամ

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարների ու բարձրաստիճան սպայակազմի հետ հանդիպման ժամանակ  Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը  քննադատելով Թրամփին ասել է, որ ԱՄՆ նոր նախագահը բացահայտել է այդ երկրի իրական դեմքը:

«Ոչ մի թշնամի չի կարող կաթվածահար անել Իրանի ժողովրդին։ Իրանցիներն այդ սպառնալիքներին կպատասխանեն ուրբաթ Բահմանի 22-ին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով քայլարշավի ընթացքում  (1979-ի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը)», - ասել  է մեծարգո առաջնորդը:

 

Շարղ

Կայացել է Թրամփ-Էրդողան առաջին հեռախոսազրույցը

Հղում անելով թուրքական Սաբահ թերթին Շարղը տեղեկացնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրի ղեկավարները կարևորել են ահաբեկչությանը դիմակայելու անհրաժեշտությունը:

 

Քեյհան

«Միջուկային հարցը  պատրվակ է, մենք իսլամական հեղափոխության սկզբունքի հետ խնդիր ունենք». Մայքլ Լեդին

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական՝ Մայքլ Լեդինը խոստովանել է,որ միջուկային հարցը լոկ պատրվակ է և ԱՄՆ-ն իրականում Իրանի հետ խնդիր ունի:Պատասխանելով միջուկային համաձայնության  ապագայի վերաբերյալ հարցին, Մայքլ Լեդինն ասել է.«Սա սխալ հարց է, քանի որ ԱՄՆ-ի խնդիրն ուղղակի Իրանն է , ոչ թե միջուկային համաձայնությունը: Կարևորն այն է,որ Իրանը չհովանավորի  ահաբեկչությունը  և բալիստիկ հրթիռներ ու ատոմային զենք չստեղծի:Անկեղծ ասած ամենաճիշտ գործը կլինի այն,որ Իրանը վերջ դնի «Մահ Ամերիկային» կարգախոսին», նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդականը:

 

Ռեսալաթ

Թրամփը կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարներ հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հանդիպմանը, որը կանցկացվի Եվրոպայում մայիսի երկրորդ կեսին։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: Որոշումն ընդունվել է  ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս այս ռազմական դաշինքը «հնամաշ ու ժամկետանց կառույց» է որակել  և քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։ Նշենք,որ ԱՄՆ-ի ներդրումը ՆԱՏՕ-ի բյուջեում կազմում է մոտ  70 տոկոս։

«Նրանք քննարկել են, թե ինչպես համոզել ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին կատարել դաշինքի ֆինանսավորման իրենց պարտավորությունները», - նշել է մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են ուկրաինական սահմանին ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը», - ասվում է հայտարարությունում։

---

 

News.am

Ավստրիայի ՊՆ․ ԵՄ արտաքին սահմանները բավականաչափ պաշտպանված չեն

Ավստրիայի իշխանությունները մի շարք միջոցառումներ կձեռնարկեն միգրանտների դեմ, որոնք Եվրոպայում են հայտնվում Բուլղարիայի կամ Հունաստանի տարածքից, հայտնում է գերմանական Die Welt թերթը։

«Մենք չենք հավատում, որ ԵՄ-ն բավականաչափ պաշտպանում է իր արտաքին սահմանները։ Այդ պատճառով էլ Ավստրիան 15 այլ պետությունների հետ միասին, որոնք այսպես կոչված բալկանյան երթուղու երկայնքով են տեղակայված, սերտ համագործակցություն է հարթում բալկանյան միգրացիոն երթուղու պաշտպանության գործողության շրջանակում»,- այս մասին պարբերականին հայտնել է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը։

Դոսկոցիլի խոսքով Բալկանների երկայնքով շարունակում է դիտվել «քրեական փոխադրողների ակտիվ գործունեություն ու միգրանտների զգալի քանակություն»։ «Հիմա Ավստրիա ամեն շաբաթ հինգ հարյուրից մինչեւ հազար փախստական է գալիս։ Եւ իրավիճակը ցանկացած պահի կարող է վատանալ»,- հայտնել է նախարարը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է,որ «Թուրքիայի հետ փախստականների հարցերով համաձայնագրին պետք չէ ապավինել»։ «Մենք պետք է լրջորեն նախապատրաստվենք նրան, որ Անկարան նորից կարող է բացել դարպասները փախստականների համար, ինչի մասին նախագահ Էրդողանն արդեն բազմիցս սպառնացել է։ Էրդողանը ԵՄ-ի համար անհուսալի գործընկեր է»,- շեշտել է Դոսկոցիլը։

Ավելին, նախարարը նշել է, որ Ավստրիայի կառավարությունը մշակում է օրենքի փոփոխություններ, որոնք  թույլ կտան ավստրիացի զինվորներին արտասահման ուղարկել ոչ միայն հումանիտար գործողությունների համար։ «Ապագայում Ավստրիան պատրաստ է ուղարկել իր զինծառայողներին ԵՄ ներսում ու դրա սահմաններից դուրս գտնվող պետություններ՝ ոչ միայն հումանիտար գործողությունների, այլեւ դրանց սահմանների պաշտպանության համար, եթե այդ երկրները խնդրեն այդ մասին»։

Ամփոփելով՝ Դոսկոցիլը նկատել է, որ «ԵՄ-ում ապօրինի միգրանտների թիվը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, ու նրանց պետք է ավելի ակտիվ արտաքսել»։ «Դեպորտացիայի կենտրոնները, ավելի խոշոր տուգանքները փախստականների կարգավիճակի մերժումներին հակազդելու համար, նաեւ ապօրինի միգրանտներին հատկացվող գումարների լուրջ կրճատումը կարող են համապատասխան միջոցառումներ դառնալ այդ նպատակի համար»,- հավելել է նա։

---