Սաուդյան Արաբիայում շիաների դեմ ճնշումները խստացվել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53721-Սաուդյան_Արաբիայում_շիաների_դեմ_ճնշումները_խստացվել_են
Սաուդյան Արաբիայի իշխաությունը շարունակում է խստացնել այդ երկրի շիա բնակչության դեմ գործադրվող սահմանափակումներն ու խտրականությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2017 09:07 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում շիաների դեմ ճնշումները խստացվել են

Սաուդյան Արաբիայի իշխաությունը շարունակում է խստացնել այդ երկրի շիա բնակչության դեմ գործադրվող սահմանափակումներն ու խտրականությունները:

Սաուդյան Արաբիայի Անձնագրային վարչությունը հայտարարել է, որ նոր պայմաններ են ձևավորել սաուդցիների Իրաք կատարելիք այցերի կապակցությամբ, ինչի համաձայն 40 տարեկանը դեռ չբոլորած տղամարդիկ չեն կարող մեկնել Իրաք: Եթե Սաուդյան Արաբիայի քաղաքացիները առանց վիզա ստանալու այցելեն Իրաք, կանխիկ տուգանք վճարելուց բացի, մինչև 3 տարի չեն կարող այդ երկրից դուրս գալ: Այդ սահմանափակությունները գործադրվում են Սաուդյան Արաբիայի արևելյան շրջանների շիա բնակչությունը դեմ, քանի որ շիաների մեծ մասը Իրաք են մեկնում ուխտագնացության նպատակով: Այդ եկրի սուննիների մեծ մասը ճամբորդում են Էմիրություններ, Բահրեյն և Քաթար:

Սաուդյան Արաբիայի 30 մլն. բնակչության 10-15 տոկոսը շինաեր են:   Մեծ թվով շիաներ բնակվում են Մեդինա և Մեքքա քաղաքներում: Սակայն շիաների մեծամասնությունը բնակվում է երկրի արևելյան շրջաններում: Այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան իր եկամուտի մեծ մասը ձեռք է բերում այդ եկրի արևելյան շրջանների նավթահորերից,  շիաները այդ երկրի բնակչության ամենազրկված խավն են համարվում: Զրկվածությունից բացի Սաուդյան Արաբիայի շիաները նաև սաուդական թագավորական ընտաքինի կողմից ենթարկվում են խտրականությունների: Սաուդյան Արաբիայի կառավարությունը երկիրը ղեկավարում է թայֆայական մոտեցմամբ, այդ իսկ պատճառովմ երկրի իշխանական համակարգում շիաները ոչ մի լուրջ դիրք չեն զբաղենում: Սաուդյան Արաբիայի կառավարությունը այն դեպքում է բացասական դիրքորոշում որդեգրել Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի շիա բնակչության նկատմամբ, երբ   վստահ է, որ նրանց ու Իրանի շիաների ոչ մի կապ գոյություն չունի  միջև: Հետևաբար Սուդյան Արաբիայի կողմից շիաների նկատմամբ գործադրվող ճնշումները չեն առնչվում Իրանի հետ նրանց կրոնական ընդհանրությանը:  Սաուդյան թագավորական ընտաքինը սկզբունքորեն դեմ է շիաներին, նույնիսկ այդ երկրում  բնակվող շիաներին:

Սաուդյան Արաբիայի անձնագրային վարչության հաղորդագրության մասին կարող ենք ասել, որ այն հիշեցնում է Սիոնիստական ռեժիմի կողմից որդեգրված նույնօրինակ քաղաքականությունը, երբ այդ ռեժիմը արգելել էր 40-ը չբոլորած տղամարդկանց մուտքը Ալ-Աղսա մզկիթ: Վերջին տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի միջև ռազմավարական նմանություններն ավելացել են: Սաուդյան Արաբիայի անձնագրային վարչության կողմից հրապարակված հաղորդագրությունը  բացառում է կանանց, այն դեպքում, երբ կանայք նույնիսկ  երկրի ներսում առանց ամուսինների ուղեկցության չեն կարող ճամբորդել: Հետևաբար հաղորդագրության մեջ կանաց բացառելը չի նշանակում, որ նրանք կարող են  Իրաք մեկնել: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայում կանանց համար սահմանված օրենքները, կանայք ևս անուղղակի կերպով զրկվում են Իրաք ճամբորդելու իրավունքից: Սաուդյան Արաբիայի կառավարությունը այն դեպքում է արգելում դեպի սրբավայրեր կատարվող ուխտագնացությունները, երբ կրոնական ազատությունը այն կարևոր ազատություններից է, որ կարևորվել է բոլոր կոնվենցիաներում ու միջազգային կարևոր փաստաթղթերում: