Ընդլայնվում են Իրան-Եվրամիություն ռազմավարական համագործակցությունները
Իրանի իսլամական հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի հետ հանդիպման ժամանակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ընդգծել է էներգետիկայի և տնտեսական տարբեր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: «Իրանը նշանակալի դեր ունի տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման գործում», հստակեցրել է նա:
Երկու երկրի միջև բանկային հարաբերությունների հաստատումը, տնտեսական գործունեության ճանապարհին առկա խոչընդոտների վերացումը և առևտրային հարաբերությունների ծավալների մեծացումը կազմել են Իրանի և Հունգարիայի պաշտոնատարների հանդիպման առանցքները: Այս շրջանակում Հունգարիայի արտահանումների զարգացման բանկը (Էքզիմ Բանկ) երկու երկրի առևտրային փոխանակումների ծավալման շրջանակում 85 միլիոն եվրո արժողությամբ վարկային գիծ է հատկացրել Իրանին: Իրանի և Հունգարիայի միջև ստորագրվել է տնտեսական, մշակութային և սպորտի ոլորտներում համագործակցության վեց փաստաթուղթ՝ Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարների ներկայությամբ:
Բուդապեշտում կայացած հանդիպմանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունները և նրա կողմից Իրան-Եվրոպա հարաբերությունների ոլորտում համագործակցության ամբողջ պոտենցիալների օգտագործման կարևորումը ուշադրության են արժանի: Օրբանի հայտարարությունները կարելի է գնահատել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, Իրան-Եվրոպա հարաբերությունների ընդլայնման շրջանակում: Ներկայումս Իրանը և Եվրոպական երկրները մտել են համագործակցությունների նոր փուլ , որոնցից կարևորագույնը ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն է: Եվ այս բոլորը վկայում է այն մասին ,որ Իրան-Եվրոպա երկխոսությունը քննադատական մակարդակից անցել են ռազմավարական համագործակցության մակարդակին: Իհարկե ԱՄՆ-ն համաձայն չէ Իրանի և Եվրոպայի միջև նման հարաբերություններին, ուստի տարբեր պատրվակներով փորձում է խոչընդոտել դրանց ընդլայնմանը: Սակայն Եվրոպան իր դիրքորոշումներով ապացուցել է, որ չի կարող ընդմիշտ ենթարկվել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններին: ԵՄ-ի արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ավելի վաղ ասել էր.«Եվրամիությունը վճռակամ է ընդլայնել իր հարաբերությունները Իրանի հետ»: ՍԻ ԷՆ ԷՆ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի դիրքորոշմանը, նա ասել էր,«Այս համաձայնությունը ոչ թե երկկողմ այլ բազմակողմ համաձայնագիր է ,որը վավերացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակում»:
Ամենայն վստահությամբ կարելի է ասել ,որ ԵՄ-ը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանում Իրանի դերակատարությանը : Իրանը և եվրոպական երկրները միգուցե բոլոր պարագաներում միևնույն տեսակետը չունենան,բայց տարածաշրջանի խոշոր հարցերում երկու կողմի դիրքորոշումներում կան ընդհանրություններ: