Մամուլի տեսություն 10-02-2017
Բահմանի 22-ի քայլարշավին իր միլիոնանոց մասնակցությամբ, Իրանի ժողովուրդն ապացուցեց, որ ողջ է իսլամական հեղափոխությունը և իր վեհ նպատակների ուղղությամբ է ընթանում:
Ջամ-ե Ջամ
Այսօր Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի օրն է
Այսօր՝ իրանական բահման ամսվա 22-ը, փետրվարի 10-ն, Իրանի իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակի 38-րդ տարեդարձի օրն է:Այսօր Իրանում տեղի է ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձին նվիրված բազմամիլիոնանոց քայլարշավ: Հեղափոխության տարեդարձը Իրանում նշվում է ամեն տարի բահմանի 22-ին նշանավորելով միապետության տապալումը 1979թ. և Իսլամական հանրապետության հաստատումը, որի հիմնադիրն է՝ հոգելույս Իմամ Խոմեյնին։ Իսլամական հեղափոխության 38-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսությունները տևում են 10 օր` իրանական բահման ամսի 10-22-ը: Բահմանի 22-ը պաշտոնապես կոչվում է «Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ համերաշխության համաժողովրդական դրսևորման և Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի գաղափարներին հավատարմության օր»: Այսօր Իրանի ժողովուրդն իր ուխտակցությունը վերահաստատեց ԻԻՀ-ի մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնիի իդեալների և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի հետ:
Շարղ
Եմենում հազարավոր երեխաներ մահանում են թերսնման պատճառով
Եմենում ընթացող պատերազմը և տիրող հումանիտար ճգնաժամը շարունակվում է միջազգային հանրության անտարբերության ներքո։ Այս մասին պատասխանատու կառույցների ,այդ թվում ՄԱԿ-ի կողմից հրապարակվող սահմանափակ զեկույցները վկայում են այդ երկրում տիրող ահավոր վիճակի մասին։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2015 թվականի մարտից ի վեր Եմենի վտարանդի նախագահ՝ Աբդ Ռաբեին իշխանության վերադարձնելու պատրվակով այդ երկիրը օդային ու ցամաքային հարձակման է ենթարկել։ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալներով՝ Եմենում ավելի քան երկու միլիոն երեխաներ թերի են սնվում, նրանց գրեթե մեծ մասը տառապում է հյուծման սուր տեսակից։ Թերսնումը Եմենի մշտական խնդիրներից է, որին բախվում են Եմենի բնակիչները։ «Սակայն պատերազմը ավելի է խորացրել իրավիճակը։ Եմենի երեխաները տառապում են թերսնման սուր տեսակի պատճառով։ 2014-ից սկսած՝ այդ ցուցանիշը ավելացել է գրեթե կրկնակի»,- հայտնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Եմենի բնակչության նույնիսկ մեկ երրորդը բուժօգնության դիմելու հնարավորություն չունի։ Երկրում բուժհաստատությունների կեսից ավելին չեն գործում, իսկ դեղորայքի պակասը շատ աղետալի է։ Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ առնվազն մեկ երեխա է մահանում հիվանդությունից, որը կարելի է կամ կանխել, կամ բուժել և այս բոլորն իրականանում է միջազգային հանրության անտարբերության ու լռության ներքո։
News.am
Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի 6 ուղերձները․ Aksam
Թուրքական Aksam պարբերականն անդրադարձել է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցին՝ շեշտելով, թե 45 րոպե տեւած խոսակցությունը եղել է դրական ու անմիջական մթնոլորտում։
Պարբերականը հեռախոսազրույցի բովանդակությունը բաժանել է 6 հատվածի՝ դրանք ուղերձներ անվանելով։
1. Ստեղծվում է սերտ համագործակցություն։ Թրամփը շեշտել է ռազմավարական գործընկեր ու դաշնակից տերմինը Թուրքիայի համար։
2. Երկու ղեկավարները համակարծիք են եղել ահաբեկչության դեմ պայքարում։ Էրդողանը հորդորել է Թրամփին՝ չաջակցել Սիրիայի քրդերից կազմված YPG-ին* ։
3. Հեռախոսազրույցում Էրդողանի հաջորդ հորդորը եղել է Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը։
4․ Էրդողանն իր խոսքում հասկացրել է, որ պետք է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել։ Երկու առաջնորդները համաձայնության են եկել Սիրիայի Էլ-Բաբում ու Ռաքքայում միասին գործել։
5․ Զրույցում կողմերը բացի քաղաքականից խոսել են նաեւ տնտեսական համագործակցության բարձրացման անհրաժեշտության մասին, քանի որ դժգոհ են եղել ներկա վիճակից։
6. Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի առաջին այցը կլինի Թուրքիա։ Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են ԿՀՎ տնօրենի այցի շուրջ։
Թուրքական Aksam-ը հրապարակման վերջում նշել է, թե Սպիտակ Տան աղբյուրները հայտնել են, թե մինչ այժմ Թրամփի ունեցած ամենաարդյունավետ ու անկեղծ զրույցը եղել է Էրդողանի հետ։
*(YPG ․-քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ)
---
News.am
Die Zeit․ Վաշինգթոնից ստացվող ազդանշանները Բրյուսելի համար համազոր են պատերազմ հայտարարելուն
Այն պահից սկսած, ինչ Դոնալդ Թրամփը սկսել է իր պաշտոնավարումը, Յուրկա Կատայնենի՝ Եվրահանձնաժողովի զբաղվածության, ներդրումների ու մրցակցության հարցերով փոխնախագահի աշխատանքն ավելացել է, գրում է Die Zeit-ը։
Նա հանդիպում է Հնդկաստանի, Չինաստանի ու Պարսից ծոցի երկրների կառավարությունների ներկայացուցիչների հետ, քննարկելով ավելի սերտ համագործակցության հեռանկարները։ «Օրերս Կատայնենը Բեռլինում զրուցել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի ու էկոնոմիկայի նախարար Բրիգիտա Ցիփրիսի հետ։ Խոսքը մասնավորապես այն անհրաժեշտ քայլերի մասին է, որոնք ԵՄ-ին կօգնեն պատրաստվել իր պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերին՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր առճակատմանը»։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո միացյալ Եվրոպան եղել է ամերիկյան արտաքին քաղաքականության կենտրոնական հենասյունը,- գրում է հեղինակը,-Հիմա, ըստ երեւույթին, Վաշինգթոնի տեսակետները փոխվել են։ Թրամփը բրեքսիթը անվանել է «ֆանտաստիկ» ու հայտնել, որ ԵՄ-ն ստեղծվել է աեւտրային հարցերում ԱՄՆ-ին շրջանցելու համար։ Բրյուսելում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուն մի անգամ նույնիսկ ԵՄ-ն համեմատել է ԽՍՀՄ-ի հետ, որի փլուզմանը ամերիկացիներին էին նպաստել»։
Բեռլինից ստացվող տեղեկությունններով՝ Թրամփն արդեն իր էմիսարներին է ուղարկել եվրոպական առանձին պետություններ՝ առեւտրային համաձայնագրեր կնքելու։ Նման առաջարկ է ստացել նաեւ Բեռլինը։ Այս քայլերը Եվրահանձնաժողովը գնահատում է որպես աֆրոնտ, քանի որ ըստ եվրոպական պայմանագրերի, միջազգային առեւտրին առնչվող հարցերը հենց եվրահանձնաժողովի իրավասության դաշտում է»։ Բրյուսելի համար Վաշինգթոնից ստացվող ազդանշանները համազոր են պատերազմ հայտարարելուն, գրում է հոդվածագիրը։
«Այնտեղ որտեղ ամերիկացիները հեռու են քաշվում, եվրոպացիները պետք է համարձակություն դրսեւորեն։ Պատահական չէ, որ ԵՀ-ն մի քանի օր առաջ հայտնել է Մեքսիկայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու նոր համաձայնագիր կնքելու մտադրության մասին։ Այսպիսով ԵՄ-ն կարող է դառնալ այն միջազգային առեւտրային կարգերի երաշխավորը, որ հենց ամերիկացիներն էին ստեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ու որից նրանք հիմա հրաժարվում են։
Նոր հայեցակարգի վերջնական տարբերակը Բրյուսելը ծրագրում է մշակել մինչեւ մարտի վերջ։ Թրամփի իշխանության գալուց հետո Եվրոպայում ճակատի հին գծերը ջնջվում են։ Արեւելաեվրոպական երկրները, որոնք առճակատման էին գնում Բրյուսելի հետ միգրացիոն ճգնաժամում, հիմա փորձում են մերձենալ Եվրոպայի հետ, քանի որ վստահ չեն, որ կարող են ապավինել Ամերիկային, որպես իրենց անվտանգության երաշխավորի»։
Իսկ Գերմանիան ԱՄՆ հետ հնարավոր առեւտրային պատերազմի ֆոնին ավելի շահագրգռված է դառնում ներքին շուկայի կայունությամբ, որը, եթե հաշվենք բնակչության քանակով, նույնիսկ Բրիտանիայի դուրս գալուց հետո շարունակում է ավելի մեծ լինել, քան ամերիկյանը։