Մամուլի տեսություն 12-02-2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում է եղել Շվեդիայի վարչապետի Իրան կատարած առաջին պաշտոնական այցը և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ նրա հանդիպումը:
Համշահրի
Շվեդիայի վարչապետի առաջին այցը Իրան
Իսլ.հեղափոխության հաղթանակից ի վեր, առաջին անգամ պաշտոնական այցով Թեհրան է ժամանել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը: Նա հանդիպել է Իսլ. հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեիի, Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի և երկրի այլ պաշտոնատարների հետ: Ռոհանի-Լյովեն հանդիպման ժամանակ կարևորվել է Իրանի և Եվրամիության միջև տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը:
---
Ալիք
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի Իսլ. հեղափոխության տարեդարձի կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել Իսլ. հեղափոխության առաջնորդ այաթ. Ալի Խամենեիին և Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
Ջամե Ջամ
ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովը NTV հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հեզբոլլահին, որը հովանավորվում է Իրանի կողմից և պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ:
---
Իրանի Դատական իշխանության խոսնակը տեղեկացրել է,որ երկու հոգի ձերբակալվել են «Պլասկո» առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի գործով:
---
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հակաիրանական քայլերի շրջանակում , օրակարգում է ներառել Իրանի իսլամական հանրապետության դեմ տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ խորհրդակցության անցկացումը: Նա հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետի և Քուվեյթի Էմիրի հետ:
---
Ռեսալաթ
Մարին Լե Պենը փորձում է հետևել Թրամփի օրինակին
Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լե Պենն այս օրերին փորձում է նմանվել Դոնալդ Թրամփին և Պոպուլիստական կողմնորոշման շրջանակում շահել ընտրողների ձայները:Դա այն դեպքում,երբ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուների վիճակն այնքան էլ մխիթարական չէ: Ֆրանսիայի քաղաքացիները այդ երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի հրաժարականն են պահանջել: Հրապարակված սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնը ընտրությունների առաջին փուլում առաջին տեղը զիջում է անկախ թեկնածու Մաքրոնին: Երկրորդ փուլում առաջ է անցնում Մարին Լե Պենից: Իսկ Մարին Լե Պենը առաջին փուլում առաջատարի դիրքում է՝ ստանալով ձայների 25 տոկոսը, նրան հաջորդում է անկախ թեկնածու և «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մաքրոնը: Հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիոնը 20 տոկոս ձայներով երրորդ տեղում է:
Վերջերս Լե Պենը հանդես է եկել էմիգրանտների մուտքը Ֆրանսիա սահմանափակելու մասին կոշտ հայտարարությամբ: Նա նույնիսկ ասել է.«Եթե ես հաղթեմ ընտրություններում կարգելեմ մուսուլմանների մուտքը Ֆրանսիա»:
---
Թաբնաք
Շտայնմայերը ով խիստ դեմ է Թրամփին դառնում է Գերմանիայի նախագահ
Կիրակի՝ փետրվարի 12-ին, Գերմանիայի դաշնային ժողովը նոր նախագահ է ընտրում: Որպես կանոն, ժողովը 4 տարին մեկ է տեղի ունենում՝ պետության ղեկավարին ընտրելու համար: Այն կազմված է 1260 պատվիրակներից: Նրանք նախագահին ընտրում են քաղաքական կուսակցությունների առաջադրած թեկնածուներից: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, Քրիստոնեա-դեմոկրատական միությունից և Քրիստոնեա-սոցիալական միությունից կազմված իշխող կոալիցիան նախագահի թեկնածու է առաջադրել երկրի ԱԳ նախկին նախարար ` 61-ամյա Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին, որը սիրված է այդ երկրում, քանի որ նրան խոստացել են աջակցել ոչ միայն կոալիցիայի, այլև ընդդիմադիր Ազատ դեմոկրատական կուսակցության և «կանաչների» պատվիրակները, որոնք սեփական թեկնածու չեն առաջադրել: Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Թրամփին անվանել է «
---
Galatv.am
Սպիտակ տունը հետաքննում է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մանրամասների արտահոսքը.The Wall Street Journal
«Սպիտակ տունը հետաքննում է, թե ինչպես են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օտարերկրյա առաջնորդների հետ երկխոսության բովանդակության որոշ տվյալներ հայտնի դարձել լրատվամիջոցներին, հայտնում է աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան»,- գրում է The Wall Street Journal-ը:
«Այդ տեղեկատվության հրապարակումը մի շարք արձանագրությունների եւ օրենքների ակնհայտ խախտում է»,- ասել է պաշտոնյան՝ չնշելով, թե որ օրենքներն են խախտվել: «Մասնավորապես, արտահոսքը բացահայտում է Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի որոշ մանրամասներ»,- գրում է թղթակից Քերոլ Է. Լին:
«Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը դատապարտել է 2010թ.-ին նախկին նախագահ Օբամայի հետ կնքած համաձայնագիրը, որով Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում սահմանափակվում էր միջուկային մարտագլխիկների քանակը՝ անվանելով դա վատ գործարք ԱՄՆ-ի համար: Reuters-ը գրել է երկու ամերիկացի գործող պաշտոնյաների եւ մեկ պաշտոնաթող պաշտոնյայի մասին, ովքեր տեղյակ են եղել խոսակցության մասին»:
«Reuters-ի հոդվածում ասվում է, որ Պուտինի հետ երկխոսության ժամանակ Թրամփն ընդհատել է զրույցը, որպեսզի իր օգնականներից իմանա, թե որն է քննարկվող համաձայնագրի էությունը: Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Reuters-ի ձեւակերպումը սխալ է. իրականում հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը պարզապես կարծիք է լսել»,- ասվում է հոդվածում:
«Համաձայնագրում, որը հայտնի է որպես СНВ-III, ներառված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջուկային հզորության նվազեցման կետը: Կողմերը համաձայնել են մինչեւ 2018թ.-ի փետրվարը նվազեցնել ռազմավարական մարտագլխիկների քանակը մինչեւ 1550-ի, իսկ կրիչներինը եւ ծանր ռմբակոծիչներինը՝ մինչեւ 800-ի»,- մեկնաբանում է ամերիկյան պարբերականը: