Մամուլի տեսություն 16-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54382-Մամուլի_տեսություն_16_02_2017
Այսօր հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում տեղի ունեցավ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան քառասունքի արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2017 15:56 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 16-02-2017

Այսօր հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում տեղի ունեցավ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան քառասունքի արարողությունը:

 

 Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում է եղել փետրվարի 15-ին արևելյան Ատրպատականի հազարավոր բնակիչների  հետ հանդիպման ժամանակ Ազգային հաշտության վերաբերյալ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայտարարությունները: Այսօր իրանական թերթերը նաև անդրադարձել են  ԻԻՀ նախագահի Օման և Քուվեյթ կատարած ուղևորությանը և Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան քառասունքի օրվան ու նրա քաղաքական ու հասարակական գործունեությանը:

Այսօր լույս տեսած թերթերից քաղել են հետևյալ լուրերը:

Շարղ

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին երեկ Ատրպատականի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էԲահմանի 22-ին Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված քայլարշավին ժողովրդի միասնական ու բուռն մասնակցությունը բարձր պահեց հեղափոխության, համակարգի և Իրանի պատիվը»Անդրադառնալով վերջերս երկրում արծարծվող ազգային հաշտության թեմային, Գերապատիվ առաջնորդն ասաց.«Մի՞թե մարդիկ խռով են  միմյանցից,որ ուզեն հաշտվել: Ոչ մի խռովություն չկա»:

Ջամե Ջամ

Փետրվարի  15-ին Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մեկ օրյա այցով եղել է Օմանում և Քուվեյթում:Օմանի մայրաքաղաք Մասկատում նախագահ Ռոհանիին և նրան ընկերակցող պատվիրակությանը դիմավորել է այդ երկրի թագավոր Սուլթան Ղաբուսը, որից հետո կայացել է երկու առաջնորդների երկկողմ ապա նաև ընդլայնված ձևաչափով հանդիպումները:Օրվա երկրորդ կեսին ԻԻՀ  նախագահը  մեկնել է Քուվեյթ, ուր հանդիպել է այդ երկրի  էմիր Շեյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի հետ:Հանդիպմանը, կողմերը տարաշարջանում անվտանգության և կայունության ամրապնդման համար կարևորել են տարածաշրջանի երկրների միջև երկխոսությունն ու համադրված գործակցությունը:

 Համշահրի

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ՝ Մարիա Զախարովան արձագանքելով Սպիտակ Տան հաղորդագրությանն ասել է.«Մոսկվան երբեք իրեն պատկանող տարածքները չի վերադարձնում: Ղրիմը պատկանում է՝ Ռուսաստանին»:

Իրան

Օմանի ԱԳ նախարարն ընդգծել է,որ սաուդացիների և Իրանի միջև տարաձայնությունները մշտական չեն: Սաուդացիները մշտապես տարաձայնություն չունեն Իրանի հետ և Իրանն էլ փաստորեն միշտ չէ ,որ տարաձայնություն ունի Սաուդացիների հետ: Որոշ տարաձայնություններ կան ,որոնք անցյալում էլ եղել են: 

Ջոմհուրի Էսլամի

 ՌԴ փոխարտգործնախարար՝ Գենադի Գատիլովը նշելով,որ Եմենում տիրող աղետը չի զիջում Սիրիայում տիրող ճգնաժամին ու իրականացվող դեպքերին , ասել է.« «Այն ինչ տեղի է ունենում Եմենում, ահավոր է, դա հումանիտար աղետ է»: 

 

Ռեսալաթ

Գերմանիայում աճել են  ահաբեկչության   դեպքերը

Այս օրերին գերմանացի պաշտոնյաները և գերմանական լրատվամիջոցները տեղեկացրել են այդ երկրում անվտանգության ճգնաժամի սրման մասին: Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը Շպիգել թերթում լույս տեսած հոդվածում Գերմանիայի կառավարությանն ու նահանգների ղեկավարներին  կոչ է արել համագործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում:

 

Ժամանակ

Ովքե՞ր են ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուները

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։ Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է եւ ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։

Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չեն ստանալու։ Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարեւոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Թերթի տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձեւավորման, հաստատման փուլում եւ ամենակարեւորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»:

 

Hayeli.am

Ավելի քան 9000 ամերիկացի ստորագրել է Սորոսին ԱՄՆ-ից արտաքսելու մասին խնդրագիրը

Ավելի քան 9000 ամերիկացի ստորագրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագիրը միլիարդատեր Ջորջ Սորոսի մուտքը ԱՄՆ արգելելու համար: 

«Նախագահ Թրամփ, մենք խնդրում ենք Ձեզ արգելել Ջորջ Սորոսի մուտքը երկիր: Մենք խնդրում ենք արգելել Ջորջ Սորոսին և նրա ընտանիքի անդամներին գործարարությամբ զբաղվել երկրում, աջակցել քաղաքական գործիչներին ու նրանց հիմնադրամներին: Խնդրում ենք թույլատրել նրա ձերբակալությունն այն բանի համար, որ նա մարդիկ էր վարձում բողոքի ակցիաների ու ապստամբությունների մասնակցելու համար: ... Չի կարելի թույլ տալ, որ Ջորջ Սորոսը մնա ԱՄՆ-ում և շարունակի ակտիվ աշխատել, որ սաբոտաժի ենթարկի ու քայքայի մեր երկիրը»,- ասվում է Change.org կայքում հրապարակված տեքստում:

Հունվարին ԱՄՆ մայրաքաղաքում  ընդդեմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կանանց քայլերթ անցկացվեց, որին մասնակցող մոտ 50 կազմակերպությունների ֆինանսավորել էր ամերիկացի ֆինանսիստ և գործարար Ջորջ Սորոսը: Ընդ որում `նա չի հերքում, որ իր գումնարներով էին կազմակերպվել Ուկրիանայի նարնջագույն հեղափոխությունը և Եվրամայդանը:

 

Հրապարակ օրաթերթը

Ովքե՞ր են ընդգրկված ՀՀԿ ցուցակում

Հրապարակ օրաթերթը գրում է.Երեկ ՀՀԿ-ն հրապարակեց իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը։ Ընդհանուր ցուցակում, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, լինելու է 63 կամ 64 հոգի։ Շարմազանովն ասաց, որ նրանց մեջ այս անգամ եւս կլինեն ՀՀԿ-ի հետ համագործակցող ուժերի ու կառույցների ներկայացուցիչներ։ Մասնավորապես, ջավախքյան երկու կառույցներից՝ «Ջավախք հայրենակցական միությունից» եւ «Վիրահայերի միասնությունից» ՀՀԿ ցուցակի 30 եւ 31-րդ տեղերում կլինեն Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը։ Նրանցից առաջ կլինեն Գագիկ Մելիքյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արման Սաղաթելյանը, 25-րդ տեղում կլինի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, 26-րդ տեղում՝ Միհրան Հակոբյանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանը 17-րդ հորիզոնականում է։ Ցուցակում է նաեւ վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանը։ Առաջին տասնյակից հետո անցողիկ տեղեր կզբաղեցնեն նաեւ Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, գենդերի հարցերով զբաղվող Ջեմմա Բաղդասարյանը։ Առաջին 40 տեղերում կլինեն նաեւ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Հովհաննես Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահրամ Մկրտչյանը, Կարեն Բեքարյանը, Հայկ Բաբուխանյանը։ Տեղ կունենա նաեւ ՄԻԱԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանը։ Ցուցակում նորահայտ կանայք կան, այստեղ է նաեւ Տարոն Մարգարյանի օգնականը՝ Մարիա Բարեղամյանը, Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահ Հասմիկ Ավոյանը, ԱԺ լրատվականից՝ Լուսինե Թունյանը, Կարեն Ավագյանի աշխատող Արուսյակ Պողոսյանը: