Մամուլի տեսություն 19-02-2017
Լոնդոնը շարունակում է հովանավորել Սաուդյան Արաբիային:
Շարղ
«Միջուկային համաձայնագիրը կարևոր գործոն է միջազգային խաղաղության և կայունության պահպանման համար»:Այս մասին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ «ՄԱԿ-ը և անձամբ ես պաշտպանում ենք Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը», ասել է նա:
Ջամե Ջամ
Ամերիկյան «Նյու յորք թայմս» թերթը,որը երրորդ ամենատարածված թերթն է ԱՄՆ-ում գրել է.«Թրամփը իր մանկական քայլերով և երկրի ազգային անվտանգությունը խաթարելով , ԱՄՆ-ն վերածում է ավերակի»:
Համշահրի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը նշել է, որ պաշտոնական Մոսկվան վստահ է, որ Իրանն ամբողջությամբ կատարում է Միջուկային գործարքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները:Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի իր ներգրավվածությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում:
Իրան
Փետրվարի 18-ին Փարիզի հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն Տեոյի: Հիշեցնենք, որ Տեոյին ձերբակալել էին մի քանի շաբաթ առաջ։ Տղային բռնաբարելու համար մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուս երեքին մեղադրել են բռնի գործողությունների մեջ։
Ռեսալաթ
Լոնդոնը շարունակում է հովանավորել Սաուդյան Արաբիային
Բրիտանիան շարունակում է ուղղակիորեն պաշտպանել սաուդական և վահաբիական ահաբեկչությունը,ինչը վկայում է Բրիտանիայի կառավարության ու այդ երկրի քաղաքական գործիչների ինքնության մասին: Գարդիան օրաթերթը քողազերծել է Բրիտանիայի արտաքին գործերի և առևտրի նախարարների միջև գաղտնի նամակագրությունները,որոնք ցույց են տալիս,որ Բորիս Ջոնսոնը չնայած Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործություններին, այդ երկրի առևտրի նախարար՝ Լիամ Ֆոքսից պահանջել է շարունակել զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա: Նշենք,որ 2016 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիան ահռելի կորուստներ պատճառած հարձակում էր իրականացրել Եմենում սգո արարողության մասնակիցների վրա: Այդ դեպքից հետո հանրային կարծիքի ճնշման արդյունքում Բրիտանիայի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել էր զենքի վաճառքը Արաբիային: Սակայն Ջոնսոնը 2016 թվականի նոյեմբերին Ֆոքսին հղած նամակում պահանջել էր շարունակել զենք արտահանել Սաուդյան Արաբիա:
Armlur.am
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի ժողովրդական «Սասունցի Դավիթ» ճյուղը։
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։
Armradio.am
Խորհրդարանական ընտրությունները՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում
Ինչ ազդեցություն կունենան ապրիլյան խոհրդարանական ընտրությունները արտաքին քաղաքական վեկտորների ընտրության հարցում եւ ինչ կեցվածք Հայաստանի նկատմամբ կորդեգրեն գերտերությունները։ Ներկայացնում ենք հայ և ռուս քաղաքագետների դիտարկումները:
Արդյոք շահագրգռվա՞ծ են արտաքին ուժերը ՀՀ-ում ապրիլին նախատեսված ընտրություններով: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ՀՀ գտնվելով ՀԿ-ում և կարևոր աշխարհաքաղաքական դիրք գրավելով, բնականաբար, հետաքրքիր է և ՌԴ, և ԱՄՆ-ի, և ԵՄ-ի համար: Այդ տերությունների ներկայությունը ՀՀ-ում անշուշտ տեսանելի կլինի:
Բացի դա՝ ԱՄՆ-ում ու ՌԴ-ում լուրջ հայկական համայնքներ կան, որոնք իրենց լծակներով ազդում են Երևանի հանդեպ այդ երկրների վարած քաղաքականության վրա: ԵՄ համար էլ մեր երկիրը կարևոր է որպես ԱԳ ծրագրում ընդգրկված երկիր:
Բոլոր այդ երեք գերտերությունները, քաղաքագետի կարծիքով, բնականաբար կուզեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ տեսնել ՀՀ-ում:
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ, անդրադառնալով հարցին, նկատեց, որ լիակատար անկախությունն չգիտի, թե որտեղ կարող է լինել: «ՌԴ- ն նույնպես լիովին անկախ չէ, իհարկե կան ազդեցություններ, օրինակ ՌԴ տնտեսության նկատմամբ պատժամիջոցները: Ի սեր Աստծո՝ դա չի նշանակում, թե կառավարում են ՌԴ-ը: Պարզապես հարցը կախվածության ու փոխկապվածության մասին է: ԱՄՆ էլ շատ հարցերում Չինաստանից կախվածություն ունի»,- հստակեցրեց նա, շարունակելով. «Իհարկե որոշակի կախվածություն Երեւանը Մոսկվայից ունի՝ հենց միայն տարբեր քաշային կարգերում լինելու հանգամանքը հաշվի առնելով: Սա ոչ լավ է, ոչ վատ, պարզապես այդպես է: Չեմ կարծում, թե Հայաստանի ներքին օրակարգի հարցը Կրեմլի գլխավոր թեման է, որ Կրեմլում ոչ ուտում, ոչ խմում են և ուզում է, որ այս կամ այն կուսակցությունը հաղթի»:
Իհարկե, տարբեր գունավոր հեղափոխությունների մտավախություններ կան։ Դրանք սակայն մի փոքր ուռճացված են՝ ասաց՝ պարզաբանելով, որ եթե ինչ-որ բան տեղի է ունենում Ուկրաինայում՝ դա չի նշանակում, թե նույնը պետք է լինի նաև ՀՀ-ում:
Կոնկրետ Հայաստանում, Մարկեդոնովի խոսքով, փողոցային քաղաքականության ավանդույթներ կան, որոնք ավելի վաղ են ի հայտ եկել, քան՝ գունավոր հեղափոխություն հասկացությունը։ Նա հիշատակեց ղարաբաղյան շարժմանը նախորդող իրադարձությունները։
«Դրանք կան։ եղել են ու լինելու են: Սա փոքրիկ հանրապետություն է, որտեղ իշխանության եւ հասարակության միջեւ տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Ուղղակի քաոսի, անհասկանալի կերպարների հայտնվելու մտավախություն կա»։
Ռուս քաղաքագետը նշեց, թե իրեն հաճախ հարցնում են որ ՀՀ-ում կարող են իշխանության գալ մարդիկ, նոր սերնդից են, և որոնք ՌԴ մասին քիչ գիտեն: Սակայն հարցը Ռուսաստանի մասին իմացությունը չէ: Կան քաղաքական իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել՝ ասաց՝ բացատրելով, «Այդ մարդիկ երկու- երեք օր կաշխատեն նախագահի աշխատակազմում ու կհասկանա, որ առանց ՌԴ անհնար է: Վառ օրինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ հակասովետական մարդ էր, ԽՍՀՄ քանդման լոկոմոտիվը: Բայց նաև այն մարդն է, ով Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական գործընկերներ դարձրեց: Հայաստանում կարողանում են ռուսականը տարբերակել խորհրդայինից»,- ասաց նա: