Մամուլի տեսություն 21-02-2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել փետրվարի 21-ի առավոտյան,Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանությանը նվիրված 6-րդ համագումարի բացումը ու իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի ելույթը: Այսօրվա թերթերը նաև անդրադարձել են Իրանի հարավային հատվածում ջրհեղեղի և աերոզոլների հետևանքով խնդիրների կապակցությամբ Մեծարգո առաջնորդի զգուշացմանը, տարածաշրջանային հարցերին և Իրանին հակադրվելու նպատակով սիոնիստների հետ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ընկերակցությանը:
Այսօր իրանական և հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում է եղել նաև մայրենի լեզվի միջազգային օրը:
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999-ի նոյեմբերի 17-ին։ 2000 թվականից փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր:
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:
Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:
Համշահրի
Դժվարին օրեր են սպասվում Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելին
Շուլցն առաջ է անցել Մերկելից
Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը ծանր օրեր է թիկունքում թողնում: Վերջին շաբաթներում իջել է նրա վարկանիշը:Այդ բոլորով հանդերձ Մերկելն 4-րդ անգամ իր թեկնածությունն է առաջադրել Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու համար: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարթին Շուլցը նախապատվությունների ցուցանիշով դարձել է երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների շրջանում: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք շաբաթ օրը հրապարակել են ԲԻԼԴ թերթում: Հարցվածների 33 տոկոսը իր ձայնը կտա Սոցիալ-դեմոկրատական թեկնածվի օգտին ,իսկ 32 տոկոսը ցանկանում է այդ պաշտոնում վերստին տեսնել նրա գլխավոր մրցակցին՝ Անգելա Մերկելին:Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին, ինչից հետո կձևավորվի կառավարություն և կընտրվի Գերմանիա կանցլերը:
Շարղ
Ֆրանսիացիները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ քաղաքական գործիչների
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ի նշան բողոքի՝ հատկապես այդ երկրի նախագահի թեկնածուների մոտ առկա պետական կոռուպցիայի դեմ: Մարդիկ առավելաբար բողոքում են Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկու տարբեր կուսակցությունների թեկնածուներ՝ Ֆրանսուա Ֆիոնի և Մարին Լը Պենի դեմ՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ: Ցուցարարները պահանջում են թեկնածուները հեռանան քաղաքական դաշտից: Նշենք,որ Ֆիոնը որպես պահպանողականների թեկնածու արդեն անցած ամսվանից իր կնոջ հարցով հայտնվել է սկանդալի մեջ:
Ալիք
ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 14 փորձագետներին կմիանան 28 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ
Հղում անելով Tert.am-ին Ալիք օրաթերթը գրում է.- ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը`ԺՀՄԻԳ-ը, երեկվանից սկսել է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ արդեն հանդիպումներ են ունեցել ԱԳՆ-ի և ԿԸՀ-ի հետ։
«Շնորհակալ եմ իշխանությունների՝ մեզ այստեղ հրավիրելու համար և լիահույս ենք, որ կաշխատենք իշխանությունների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ և լիահույս ենք, որ նրանց գործունեությունը մեզ համար կլինի թափանցիկ»,-ասաց նա:
Ըստ դեսպան Յան Պետերսենի ՝ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը բաղկացած է 13 պետություններ ներկայացնող 14 փորձագետներից, որոնք երեկվանից աշխատանքի են անցել։
«Անդրադառնում ենք բոլոր այն խնդիրներին, որոնք մեր զեկույցներում ներկայացնելու ենք։ Հաջորդ շաբաթ մեզ կմիանան երկարաժամկետ 28 դիտորդներ, որոնք երկյակներով կտեղակայվեն ողջ երկրի տարածքում։ Հաջորդ շաբաթվա կեսից նրանք մեզ կզեկուցեն իրենց դիտարկման տարածքում արձանագրած զարգացումների մասին։ Քվեարկության օրվան մոտ ակնկալում ենք, որ մեզ կմիանան 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք կարձանագրեն քվեարկության ընթացքը։ Այդ թիմը ենթակա է հաստատման, երբ կստանանք հաստատում գործուղումների վերաբերյալ»,-ասաց նա: Դեսպանն ասաց, որ ՀՀ-ում 11-րդ անգամ են դիտորդական առաքելություն իրականացնում և այդ դիտարկումն իրականացնում են ԺՀՄԻԳ-ի մեթոդների համաձայն։
News.am
Թուրքիան լրտեսում է Գյուլենի կողմնակիցներին ամբողջ Եվրոպայում․ Der Spiegel
Թուրքիայի կրոնական կազմակերպությունների լրտեսական գործունեության շուրջ սկանդալը դուրս է գալիս Գերմանիայի սահմաններից։ Ըստ Der Spiegel-ի՝ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին Անկարա տվյալներ են հաղորդել նաեւ եվրոպական որոշ երկրների թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների աշխատակիցներ, մասնավորապես՝ Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների ու Բելգայի։
Ըստ փաստաթղթերի՝ թուրքական իշխանություններին «փոխանցվել են ոչ միայն մարդկանց անուններ, այլ կասկածներ՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային եւ ուսանողական կազմակերպությունների վերաբերյալ, որոնք ենթադրաբար կարող են կապ ունենալ Գյուլենի շարժման հետ»։ Օրինակ՝ Բեռնում Անկարայի դեսպանատունն իր հաշվետվության մեջ գրել է, որ «բռնություն կիրառելուն պատրաստ Գյուլենի շարժման ակիվիստները փախել են Թուրքիայից եւ հիմնավորվել Շվեյցարիայում»։
Պարբերականը հիշեցնում է, որ սկանդալի պատճառն է Գերմանիայում Թուրք-իսլամական միության կրոնական հաստատությունների՝ հնարավոր լրտեսությամբ զբաղվելը։