Մամուլի տեսություն 23-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55038-Մամուլի_տեսություն_23_02_2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել   Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանմանը նվիրված համագումարի եզրափակիչ հաղորդագրությունը,որում ընդգծվել է   Պաղեստինի ամբողջական տարածքի ազատագրման  և  Պաղեստինի հարցը իսլամական  աշխարհի գերակայությունը դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական թերթերն անդրադարձել են նաև Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ծավալված թեմաներին, Խուզիստան նահանգում աերոզոլների հարցին, Սաուդյան Արաբիա-Թուրքիա հակաիրանական տրամադրություններին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2017 16:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-02-2017

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել   Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանմանը նվիրված համագումարի եզրափակիչ հաղորդագրությունը,որում ընդգծվել է   Պաղեստինի ամբողջական տարածքի ազատագրման  և  Պաղեստինի հարցը իսլամական  աշխարհի գերակայությունը դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական թերթերն անդրադարձել են նաև Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ծավալված թեմաներին, Խուզիստան նահանգում աերոզոլների հարցին, Սաուդյան Արաբիա-Թուրքիա հակաիրանական տրամադրություններին :

 

Ալիք

Այսօր Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Վարդանանց տոնը

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել  է Ս. Վարդանանց  զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:

 

Ռեսալաթ

Կարլ Բիլդտի պատասխանը Թրամփին

Շվեդիայի նախկին ԱԳ նախարար՝ Կարլ Բիլդտն արձագանքել է ԱՄՆ նախագահի վերջերս արած հայտարարություններին:

Նա իր թվիթերյան էջում գրել է.«Անցած տարի Ֆլորիդայում գտնվող Օռլանդոյում իրականացված ոճրագործությունները հիսուն տոկոսով գերազանցում են Շվեդիայում իրականացված ոճրագործություններին: Բիլդտը նաև անուղղակիորեն Թրամփի մասին արտահայտնվելով ասել է,որ նա չնայած գտնվում է հորի մեջ,բայց դարձյալ շարունակում է փորել հորը:

Հիշեցնքնենք,որ փետրվարի 17-ին Թրամփը  խոսքեր  է հնչեցրել այն խնդիրների մասին, որոնց բախվել է Շվեդիան ներգաղթյալների պատճառով: «Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Շվեդիայում: Շվեդիա` ով կարող էր մտածել: Նրանք բազմաթիվ մարդկանց են բերել, որոնք խնդիրներ ունեն, որոնց մասին նրանք անգամ պատկերացում չունեին», - հայտարարել էր Թրամփը` ելույթ ունենալով Ֆլորիդայում: Դոնալդ Թրամփը ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ն վատ մտքեր ունեցող մարդկանց կարիք չունի։ Ավելի վաղ Ստոկհոլմը խնդրել էր ԱՄՆ-ի իշխանություններին բացատրել փետրվարի 17-ին Թրամփի հնչեցրած խոսքերն այն խնդիրների մասին, որոնց բախվել է Շվեդիան ներգաղթյալների պատճառով:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել` Ֆլորիդա նահանգում ունեցած ելույթի ընթացքում հիշեցնելով փախստականների հետ կապված Շվեդիայում առաջացած խնդիրների մասին: «Իմ հայտարարությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Շվեդիայում, Fox News հեռուստաընկերության հաղոդրաշարին հղում էր, որի ընթացքում բարձրաձայնվել էր Շվեդիայում փախստականների խնդրի մասին»,իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:

 

Tert.am

Ֆրեզնոյում կներկայացվի Գրիգոր Նարեկացու տաղերի թարգմանությունը

Փետրվարի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում կկայանա Գրիգոր Նարեկացու տաղերի թարգմանությունների շնորհանդեսը, որի հեղինակը դոկտոր Աբրահամ Տերյանն է:Asbarez-ի հաղորդմամբ` շնորհանդեսը կանցկացվի Ֆրեզնոյի ցուցահանդեսների սրահի հայկական թանգարանում: Նշվում է, որ երկուշաբթի օրը նաև Մեծ պահքի առաջին օրն է: Այդ օրը Հռոմեական կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Նարեկացու օրը, որը հայտնի է «Մատյան ողբերգության» աշխատությամբ:

 

Շարղ

Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է հանրաքվե անցկացնել Ուկրաինայում

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է այդ երկրի արևելքում շարունակվող հակամարտության կարգավորման միջոցներ։ Կիևի կողմից Մինսկի համաձայնությունների չկատարման դեպքում նա խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել Դոնբասի կարգավիճակի շուրջ: Յանուկովիչն առաջարկել Է ՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին 2014-ի փետրվարի 21-ի պայմանագրի չորրորդ կետի համաձայն  ստեղծել  Եվրախորհրդի հատուկ հանձնախումբ,Մայդանում կատարված հանցագործությունների հետաքննություններ անցկացնելու համար:

 

 

Համշահրի

Հյուսիսային Կորեայի դիվանագետը կասկածվում է Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության գործով կասկածյալներից մեկը Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան 2-րդ քարտուղարն է՝ 44-ամյա Հյոն Գվան Սոնը։Սպանության գործը հետաքննող մալայզիացի իրավապահները պարզել են, որ մյուս կասկածյալը ևս հյուսիսկորեացի է և կապ ունի Air Koryo ավիաընկերության հետ: Հայտնի է, որ մալայզիական կողմն արդեն դիմել է Հյուսիսային Կորեայի դեսպանին՝ կասկածյալներին հարցաքննելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

 

 

Galatv.am

Շուրջ 6 մլն. փախստական ցանկանում է մուտք գործել Եվրոպա. Bild

 «Միջերկրածովյան երկրներում շուրջ 6 մլն. փախստականներ սպասում են դեպի Եվրոպա «ճամփորդությունը» շարունակելու իրենց հնարավորությանը»,-գրում է Bild հանդեսը: Նման թվային տվյալներ է պարունակում գերմանական հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցը:

«Միայն Թուրքիայում, փաստաթղթի համաձայն, փախստականների ընդունման կենտրոններում տեղավորվել է 2,93 մլն. մարդ, 710 հզր. փախստական կա Հորդանանում եւ մոտ 1,2 մլն. Լիբիայում: Եւս 80 հզր. փախստական սպասում է այսպես կոչված «բալկանյան երթուղում», նրանցից միայն 63 հզր.-ը գտնվում են Հունաստանի տարածքում»:

«Շատ փախստականներ Կենտրոնական Աֆրիկայի երկրների քաղաքացի են: Նրանք Եվրոպա են ցանկանում մեկնել Մալիի, Նիգերի, Ալժիրի եւ Լիբիայի տարածքներով: Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Մալին եւ Նիգերը փակեն տրանզիտային երթուղիները եւ միջոցներ ձեռնարկեն փախստականներ տեղափոխող անձանց դեմ»:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցն Ալժիր չեղարկվել է այդ երկրի նախագահի հիվանդության պատճառով: Ալժիրի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Մերկելը ծրագրել էր փախստականների հարցով համաձայնագիր կնքել՝ Թուրքիայի հետ կնքված պայմանագրի օրինակով»,-եզրափակում է պարբերականը:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

: