Մամուլի տեսություն 28-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55516-Մամուլի_տեսություն_28_02_2017
Իրանցի ռեժիսոր՝ Ասղար Ֆարհադին ասել է.«Իմ ներկայությունը կլինի անարգալից քայլ իմ երկրի և մյուս վեց երկրի նկատմամբ, որոնց քաղաքացիների մուտքն արգելվում է ԱՄՆ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 15:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-02-2017

Իրանցի ռեժիսոր՝ Ասղար Ֆարհադին ասել է.«Իմ ներկայությունը կլինի անարգալից քայլ իմ երկրի և մյուս վեց երկրի նկատմամբ, որոնց քաղաքացիների մուտքն արգելվում է ԱՄՆ»:

 

 Շարղ

 «Օսկար»­ի մրցանակաբաշխությունը  և Ասղար Ֆարհադիի ուղերձը

Այն դեպքում երբ աշխարհում քաղաքական գործիչները խոսում են պատերազմից, սպառնալիքից ու բռնությունից ,Իրանը  հանդես է գալիս  մշակույթի լեզվով: Ինչպես գիտեք փետրվարի 27-ին «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ։ Ֆարհադին չի ցանկացել ժամանել Կալիֆորնիա՝ ստանալու արձանիկը, ուստի դա արել են նրա ներկայացուցիչները։ Ֆարհադին ընտրել էր այնպիսի ներկայացուցիչներ,որոնք  կխոսեին տիեզերքից ,որտեղ չկան սահմաններ։ Իրանցի առաջին կին տիեզերագնաց Անուշե Անսարին և ՆԱՍԱ-ի նախկին տօրեն Ֆիրուզ Նադերին ստացան մրցանակը: Անուշե Անսարին ընթերցեց Ֆարհադիի ուղերձը,որում նա դատապարտել այն օրենքները, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում ճանապարհորդել աշխարհում:«Իմ ներկայությունը կլինի անարգալից քայլ իմ երկրի և մյուս վեց երկրի նկատմամբ, որոնց քաղաքացիների մուտքն արգելվում է ԱՄՆ: Աշխարհի բաժանումը «մեր» և «մեր թշնամիների» միջև վախ է առաջացնում, ռեժիսորները համերաշխություն են ստեղծում «մեր միջև» և «մյուսների», ինչն այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մեզ»ասված է Ֆարհադիի ուղերձում:

Իր պարգևը ռեժիսորը նվիրել Է էմիգրանտներին։

 

Ալիք

Գնահատվել է Իրանի հոգեբուժության ասպարեզում դոկտ. Հարմիկ Դավթյանի ներդրած մեծ ավանդը

 

Փետրվարի 26-27-ին, Իրանի հոգեբույժների միության նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ, Իրանի բժշկական գիտությունների ազգային թանգարանում կայացել է Հոգեկան առողջության գիտական 7-րդ խորհրդաժողովը:

Ընդունված կարգի համաձայն՝ այս տարի եւս գնահատվել են Իրանի հոգեբուժության ասպարեզի երախտավորները:

Համագումարի երկրորդ օրը, Իրանի հոգեբուժության ասպարեզում իր ներդրած մեծ ավանդի համար գնահատվել է իրանահայ ճանաչված հոգեբույժ, ազգային-հասարակական գործիչ եւ վաստակավոր մտավորական հանգուցյալ դոկտ. Հարմիկ Դավթյանը:

Նրա մեծ ավանդի մասին արտահայտվել է դոկտ. Մուստաֆա Մոինը, իսկ նրա ընտանիքի անունից հուշանվերն ստացել է Իրանի հոգեբույժների միության նախագահ դոկտ. Ահմադ Ջալիլին:

 

 

News.am

 2017-ի գարնանը Հայաստանում կանցկացվի նանոտեխնոլոգիաների հայ-իրանական ֆորում

2017-ի գարնանը Հայաստանում կանցկացվի նանոտեխնոլոգիաների հայ- իրանական ֆորում։ Այս մասին News.am–ի թղթակցին հայտնել է տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։

Նա նշել է, որ վերջերս Իրան էր այցելել հայկական պատվիրակության հետ ու կարողացել է գնահատել այդ երկրի ձեռքբերումները նանոտեխնոլոգիաների ոլորտում։ «Մենք շատ տպավորված ենք։ Ճիշտ է, զգացվում է ֆունդամենտալ մասի պահանջ։ Եվ դա հենց այն խորշն է, որը կարող են զբաղեցնել մեր մասնագետները։ Իսկ մենք հիմա ունենք լավ հետազոտողներ, բայց քիչ են գործող նախագծերը։ Մենք կարող ենք միավորել մեր ուժեղ կողմերը»,- նկատեց Տարասյանը։

Փոխնախարարի հետ միասին Իրան էին այցելել նաեւ Ռուս- հայկական համալսարանի մաթեմատիկայի ու տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Ղազարյանը ու գիտության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանք իրանցի գործընկերներին ներկայացրել են Հայաստանում տեսական մշակումների մակարդակը։

Իրանում հյուրերին ցույց են տվել Շարիֆ համալսարանը՝ երկրի առաջատար տեխնոլոգիական բուհերից մեկը, որը համագործակցում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ։ Ցույց են տվել նաեւ նանոտեխնոլոգիաների դպրոցական լաբորատորիաները՝ մոտավորապես նույնը, ինչ հիմա Հայաստանում անում են ռոբոտեխնիկայի ոլորտում։

Այցի ընթացքում նախաստորագրվել է նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ Ակնկալվում է, որ այն կստորագրվի Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցելության ժամանակ։ Այն կստորագրեն Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարն ու Իրանի փոխնախագահը, որը համակարգում է նանոտեխնոլոգիաները։ Հայկական կողմից արդեն կան առաջարկներ գործողությունների ծրագրի վերաբերյալ։

«Դրանից հետո մենք ուզում ենք անցկացնել ոլորտային բիզնես ֆորում՝ կամ Գյումրիում, կամ Երեւանում։ Ամենայն հավանականությամբ մինչեւ 2017-ի ապրիլ»,- հայտնել է Տարասյանը։

 

Ռեսալաթ

Մարտի 16-ին տեղի կունենա Մերկել-Մակրոն հանդիպումը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու ՝ Էմանուել Մակրոնը մարտի 16-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ,-այս մասին հաղորդում է  Ռեսալաթ թերթը։Ըստ թերթի հանդիպումը տեղի կունենա Բեռլինում։ Այդ հանդիպումն այն դեպքում է տեղի ունենում երբ ԵՄ-ի ղեկավարները մտահոգ են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների   շեմին տիրող մթնոլորտի համար:  Վերջերս անցկացված հարցումների արդյունքների համաձայն՝ առաջին փուլում կհաղթեր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, ում օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 26․5 տոկոսը: Ֆրանսիայում աջ ծայրահեղականների աճը ծանր պայմաններ է ստեղծել միասնական Եվրոպայում իշխող ավանդական հոսանքների համար: Նման պայմաններում հատուկ նշանակություն կարող է ունենալ Մերկելի և Մակրոնի հանդիպումը,քանի որ Մերկելն ու Մակրոնը նույն մտահոգությունն ունեն: Նրանք ցանկանում են կանխել աջ ծայրահեղական հոսանքի հաղթանակը Ֆրանսիայում,ինչը կարող է ազդել միասնական Եվրոպայում քաղաքական, հասարակական ու անվտանգության հավասարությունների վրա:  Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին։