Մամուլի տեսություն 02-03-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55720-Մամուլի_տեսություն_02_03_2017
Այսօր   Իմպերիալիստական համակարգն  ու  նրա սիոնիստական գործընկերները վահաբաիականության սկզբունքով հանդես են գալիս տարածաշրջանի թե՛ սուննի և թե՛ շիա ժողովուրդների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2017 16:22 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 02-03-2017

Այսօր   Իմպերիալիստական համակարգն  ու  նրա սիոնիստական գործընկերները վահաբաիականության սկզբունքով հանդես են գալիս տարածաշրջանի թե՛ սուննի և թե՛ շիա ժողովուրդների դեմ:

 

Ջամե Ջամ

Ժամանակակից դարի վահաբիականներն ընդդեմ շիաների ու սուննիների

Վահաբիականության ու ԻԼԻՊ խմբավորման միջև կապի մասին ամերիկյան The Huffington Post օրաթերթում  տպագրված վերլուծական հոդվածում ասված է.«Սաուդյան Արաբիայում իշխանավորների միջև երկպառակտում է առաջացել: Ոմանք հաստատելով շիա պետությունների դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մղած պայքարը այն համարում են շիաների և սուննիների միջև պատերազմ, իսկ մնացած սաուդցիները վախենում են ԻԼԻՊից, հիշեցնելով Աբդոլազիզի դեմ «վահաբիական եղբայրների» ապստամբությունը, որը  1920-ական թթ.-ի վերջերին  մոտ էր քայքայել վահաբիականությունն ու Ալե Սաուդին:Շատ սաուդցիներ խորապես մտահոգ են ԻԼԻՊ-ի  ծայրահեղական  գաղափարների  կապակցությամբ:Այսօր մենք տեսնում ենք, որ  Իմպերիալիստական համակարգն  ու  նրա սիոնիստական գործընկերները վահաբաիականության սկզբունքով հանդես են գալիս տարածաշրջանի թե՛ սուննի և թե՛ շիա ժողովուրդների դեմ: Այնուամենայնիվ մենք նաև ականատես ենք սաուդցիների երիտասարդ ու անխոհեմ ԱԳ նախարար՝ Ադիլ Ալ Ջուբեյրի զառանցանքներին: Ալ Ջույբերը Մյունխենի անվտանգության համաժողովում Իրանին մեղադրել  է տարածաշրջանի ճգնաժամերին միջամտելու  և ահաբեկչությունը հովանավորելու մեջ:  Քաղաքական հարցերի դիտորդները կասկածի տակ են դրել Սաուդյան իշխանավորների, մասնավորապես Ադիլ Ալ Ջուբեյրի բանականությունը: Ուստի քաղաքական դաշտում Սաուդյան Արաբիայի հայտարարած դիրքորոշումները մեկնաբանվում են Իրանաֆոբիայի նախագծի շրջանակում:   

 

Ռեսալաթ

 

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար .«Իսրայելն  առաջարկում է Սաուդյան Արաբիային հակաիրանական  դաշինք կազմել»

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանը հայտնել է,որ Իսրայելն առաջարկում է Սաուդյան Արաբիային  Իրանի դեմ դաշինք ստեղծել: Հղում անելով Մեհր գործակալությանը, Ռեսալաթը գրում է.-Die Welt-ին տված հարցազրույցում Սիոնիստական ռեժիմի պատերազմի  նախարար Ավիգդոր Լիբերմանը  հավակնել  է․-«Սունիական պետություններում հասկացել են, որ ամենալուրջ վտանգը ներկայացնում է ոչ թե Իսրայելը, սիոնիզմը կամ  հրեաները, այլ Իրանը»: Այդ պետությունների շարքին Լիբերմանը  դասել է Պարսից ծոցի երկրները, առաջին հերթին Սաուդյան Արաբիան: Լիբերմանը հավակնել է․-«Իսրայելը  ուժեղ երկիր է, եւ մենք ի վիճակի ենք մեզ պաշտպանել: Ես մտածում եմ, որ արաբական պետությունները Իսրայելի կարիքն ավելի շատ ունեն և պետք է մնան մեր կողքին»:Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը նաև ասել է.«Ես կարծում եմ եվրոպական պետությունները շատ զգուշավոր են մոտենում Միջինարևելյան տարածաշրջանի հակամարտություններին ,մինչդեռ Եվրոպան կարող է ավելի արդյունավետ դերակատարությամբ հանդես գալ այս հարցում»:

 

Ժամանակ

Թոմ դե Վաալ. «Գարնանը լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել». «Ժամանակ»

Կարնեգի հիմնադրամի  ավագ հետազոտող, Հարավային Կովկասի  հարցերի փորձագետ  Թոմաս դե Վաալը «Ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է, որ վերջին օրերին լարվածությունը, որ նկատվում է հայ-ադրբեջանական  շփման գծում,  վատ նախաճաշ է այն բանի, որ գարնանը  լայնածավալ  ռազմական գործողությունները կարող են  վերսկսվել  հակամարտության գոտում։ 

Փորձագետի խոսքերով՝  հակամարտության սրման  պարագայում  Ռուսաստանը  ակնհայտորեն  ամենաազդեցիկ խաղացողն է դառնալու։

«Բայց նաև հետկուլիսյան  դիվանագիտություն է  ընթանում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ խողովակների  միջոցով,  որոնք զգուշացնում են  կողմերին, թե ինչ վտանգ է պարունակում նոր հակամարտությունը, որը կարող է բռնվել գարնանը  կամ ավելի վաղ։  Այդուհանդերձ, եթե կողմերից մեկը  կամ երկուսը ցանկանում են կռվել, շատ քիչ բան կա, որ կարող է  նրանց կանգնեցնել»,- թերթի հետ զրույցում ասել է Թոմաս դե  Վաալը։  

 

Armedia.am

Գերմանացի պատգամավորները պահանջում են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը Գերմանիա

Եվրահանձնաժողովն Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին, իսկ գերմանացի պաշտոնյաները պահանջել են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը Գերմանիա՝ «Die Welt» գերմանական թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը «Die Welt»-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան հավատարիմ մնա իրավական պետության սկզբունքներին: Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայում բազմաթիվ լրագրողների կալանավորմամբ և ահաբեկչության մասին օրենքի կամայական կիրառմամբ»:

Ձախակողմյան կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Սեվիմ Դաղդելենը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Էրդողանի և նրա մերձավորների նկատմամբ: Թուրքական արմատներ ունեցող գերմանացի պատգամավորը պահանջել է արգելել Թուրքիայի նախագահի ու կառավարության անդամների մուտքը Գերմանիա, ինչպես նաև առկախել ԵՄ անդամակցության համար Անկարայի հետ տարվող բանակցությունները:

Գերմանիայի «Սոցիալ-քրիստոնեական միություն կուսակցության» արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Հանս-Փեթեր Ուհլն էլ, անդրադառնալով Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Էրդողանի՝ Գերմանիա հնարավոր այցի մասին խոսակցություններին, ասել է. «Հատկապես Յուջելի դեպքից հետո հանրահավաք անցկացնելու նպատակով Էրդողանի Գերմանիա կատարելիք հնարավոր այցը չի կարող քննարկման թեմա դառնալ»:

Կանաչների կուսակցության համանախագահ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էլ քննադատել է կանցլեր Անգելա Մերկելի մեղմ արձագանքը գերմանական թերթի թղթակցի վերաբերյալ:

Մերկելը ցավալի և հիասթափեցնող էր անվանել Յուջելի ձերբակալությունը` հույս հայտնելով, որ վերջինը կարճ ժամանակում ազատ կարձակվի: