Մամուլի տեսություն 05-03-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56012-Մամուլի_տեսություն_05_03_2017
Այսօր Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Ադրբեջանի նախագահի Թեհրան կատարած այցը և ԻԻՀ նախագահի հետ նրա հանդիպումը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված միջազգային մրցություններում Իրանի բանակի ըմբշամարտի հավաքականի փայլուն հաղթանակը, Իրանում  ծառատունկի օրվա նշանակությունը և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններ: Իսկ Հայաստանյան մամուլի էջերն ողողվել են այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ լուրերով: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 16:45 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 05-03-2017

Այսօր Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Ադրբեջանի նախագահի Թեհրան կատարած այցը և ԻԻՀ նախագահի հետ նրա հանդիպումը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված միջազգային մրցություններում Իրանի բանակի ըմբշամարտի հավաքականի փայլուն հաղթանակը, Իրանում  ծառատունկի օրվա նշանակությունը և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններ: Իսկ Հայաստանյան մամուլի էջերն ողողվել են այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ լուրերով: 

 

Շարղ

Մերկել-Թրամփ հանդիպումը տեղի կունենա Սպիտակ Տանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Վաշինգտոն մարտի 14-ին և կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է «Դոյչե վելե»-ն: Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ չեն հայտնում: Նշվել է, որ հանդիպումը կդառնա առաջինը երկու երկրների ղեկավարների համար Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: Հանդիպումը տեղի է ունենում այն դեպքում երբ  Թրամփի և Մերկելի մոտ բացակայում են բարեկամական հարաբերությունները: Այդիսկ պատճառով շատ ենթադրություններ են արվել  այդ հանդիպման վերաբերյալ:

 

Hayastan24.com

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց

 

Հայաստանում այսօր պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին կմասնակցեն 5 կուսակցություն` Հանրապետական (ՀՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) և Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ):

Ընտրություններին կմասնակցեն 4 նախընտրական դաշինք՝ «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ելք» և «Ծառուկյան դաշինք»։

ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ ցուցակը՝ Արմեն Ռուստամյանը, «Հայկական վերածնունդը»՝ Արթուր Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը ՝ Խաչատուր Քոքոբելյանը, Կոմկուսի՝ Վազգեն Սաֆարյանը: «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ծառուկյան դաշինք»-ը՝ Գագիկ Ծառուկյանը, «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքը՝ Սեյրան Օհանյանը «Ելք» դաշինքը՝  Էդմոն Մարուքյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընդհանուր առմամբ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու: Նոր Սահմանադրությամբ խորհրդարանը նվազագույնը 101 պատգամավոր է ունենալու, ևս չորս տեղ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին: Ըստ ոստիկանության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ 2 միլիոն 564 հազար 734-ն է։

 

 

Համշահրի

Երեքշաբթի օրը տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի խորհրդի 147-րդ hերթական նիստը՝ Ալժիրի նախագահությամբ: Համշահրի թերթը հղում անելով «Ալ Շարղ Ալ Օսաթ» վերտարածաշրջանային թերթին գրել է.«Արաբական պետությունների լիգայի(ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ահմեդ Բին Հելլին հայտնել է, որ լիգայի խորհրդի նիստում քննարկվելու են քաղաքական,տնտեսական ,սոցիալական  ոլորտներում արաբական երկրների համատեղ գործունեության հետ կապված հարցեր, Պաղեստինի հարցը, Սիրիայում , Լիբիայում, Եմենում և Իրաքում տիրող ճգնաժամերը, ահաբեկչության դեմ պայքարը, Հորդանանում արաբական երկրների գագաթնաժողովի օրակարգը , արաբական երկրների նկատմամբ Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները և Արաբական պետությունների լիգայի ընդլայնման ու բարեփոխման հարցը: 

 

 

Ռեսալաթ

Բողոքի ցույցեր Հունաստանում

Հունաստանում զանգվածային ցույցեր են կազմակերպվել: Ցույցերի մասնակիցները բողոքում են երկրում տիրող տնտեսական ճգնաժամի և ֆինանսական անմխիթար իրավիճակի դեմ: Հունաստանում տնտեսական կոշտ քաղաքականությունների շարունակումը հանգեցրել է հույն քաղաքացիների զայրույթին ու դժգոհության աճին:Քաղաքացիներ,որոնք կարծում էին թե Ալեքսիս  Ցիպրասի կառավարության իշխանության գալով,իրենք ավելի լավ պայմաններ են ունենալու:

Այն դեպքում, երբ Հունաստանի կառավարությունը և միջազգային վարկատուները բանակցություններ են վարում տնտեսական կոշտ քաղաքականությունների շրջանակում  նոր միջոցառումներ կիրառելու  շուրջ,Աթենքում  հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացնում այդ քաղաքանությունների դեմ: Ցույցերը կազմակերպվել են աշխատավորական ձախամետ արհիմության կողմից: Ակցիային մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ: Ցույցը տեղի է ունեցել Հիլթոն հյուրանոցի առջև ,որտեղ հանդիպում էին անցկացնում Հունաստանի կառավարության նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամի և եվրոգոտու երկրների ներկայացուցիչները: Նրանք հակաճգնաժամային նոր միջոցներ էին քննարկում տնտեսական կոշտ քաղաքականության շրջանակում:Շատ մեծ տարաձայնություններ կան Հունաստանի կառավարության և միջազգային կառույցների միջև՝ կապված էներգետիկայի ոլորտում և աշխատանքային շուկայում բարեփոխումներ իրականացնելու հետ:

 

 

Ալիք

Օբաման հերքել է գաղտնալսման մասին Թրամփի մեղադրանքները

Հղում անելով Tert.am-ին Ալիք օրաթերթը գրում է.- Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը  հայտարարել է,որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա վարչակազմի ներկայացուցիչները չեն գաղտնալսել երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին:

«Ոչ նախագահ Օբաման, ոչ էլ Սպիտակ տան պաշտոնյաներից որևէ մեկը երբևե հրահանգ չեն արձակել ԱՄՆ քաղաքացիներից և ոչ մեկի նկատմամբ գաղտնալսում իրականցվելու մասին: Ցանկացած ենթադրություն հակառակի մասին պարզապես կեղծիք է», - ընդգծել է Լյուիսը:

Նա նաև նշել է, որ նախկին նախագահական վարչակազմը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության իրականացրած անկախ հետաքննություններին:
Այսպիսով, Օբամայի ներկայացուցիչը հերքել է Թրամփի հնչեցրած մեղադրանքը, որի մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր այսօր ավելի վաղ: Վերջինս թվիթերյան իր էջում Օբամային «վատ տղա» էր անվանել` մեղադրելով իրեն գաղտնալսելու մեջ:

 

 

Galatv.am

Շվեդները վստահ չենոր շուրջ 2 դար տեւած խաղաղությունը 

կպահպանվի

«Շվեդներն արդեն վաղուց գիտեն, որ ի վիճակի չեն ինքնուրույն պաշտպանել իրենց երկիրը: Այդ փաստով պայմանավորված, նրանց մոտ վերջին շրջանում ավելի շատ է անվստահություն նկատվում»,- գրում է Զիլկե Բիգալկեն գերմանական Sueddeutsche Zeitung թերթում:

Յոթ տարի առաջ երկրում չեղյալ հայտարարվեց ընդհանուր պարտադիր զինապարտությունը, քանի որ դա համարվում էր խիստ թանկարժեք եւ հնացած գործընթաց: Չէ՞ որ, վերջիվերջո, Շվեդիայում արդեն ավելի քան 200 տարի խաղաղություն է տիրում:

Սակայն այժմ շվեդները դրանում վստահություն չունեն: Ղրիմյան ճգնաժամից հետո շվեդ բնակչության շրջանում աճում են մտավախությունները, որ նոր հակամարտությունը կարող է բաժին հասնել հենց իրենց: Ռուսաստանը պարբերաբար զննում է իր հարեւան երկրի սահմաններն ինքնաթիռների, նավերի եւ սուզանավերի օգնությամբ:

Այսպես, արդեն ընթացիկ տարվա ամռան ամիսներին երիտասարդ շվեդներն ու շվեդուհիները ստիպված կլինեն զինծառայության անցնել: Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, հետեւաբար չի կարող ակնկալել դաշինքի օգնությունը: Երկար ժամանակ շվեդները դա համարում էին խաղաղության իրենց երաշխիքը, քանի որ նրանք ոչ մի դաշինքի կազմում չկային:

«Պարտադիր զինծառայության վերադարձը քայլերից մեկն է: Բացի դրանից, պաշտոնական Ստոկհոլմը ավելացրել է իր ռազմական բյուջեն, խորացրել է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի, ԱՄՆ-ի եւ հյուսիսային հարեւանների հետ»,-եզրափակում է Sueddeutsche Zeitung-ի հոդվածագիրը: