Մամուլի տեսություն 07-03-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56194-Մամուլի_տեսություն_07_03_2017
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երբ ցանկանա կարող է գնալ Գերմանիա, իսկ եթե նրան չթողնեն մտնել այդ երկիր,ապա ինքը ոտքի կհանի աշխարհը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 15:26 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 07-03-2017

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երբ ցանկանա կարող է գնալ Գերմանիա, իսկ եթե նրան չթողնեն մտնել այդ երկիր,ապա ինքը ոտքի կհանի աշխարհը:

 

 

Այսօր Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ լուրերը

Մարտի 6-ին Դիմադրության մշակույթի ոլորտի գործիչները հանդիպել են  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեիի հետ։Իր ելույթում գերապատիվ առաջնորդն ասել էԹշնամու նկատմամբ երբեք թույլի դիրքում հանդես չգալ»։

 

Այսօր Թեհրանում մեկնարկել է բանիմացների խորհրդի հինգերորդ շրջանի երկրորդ նստաշրջանը:

 

Իրանի սպորտի և երիտասարդների հարցերով նախարար ՝ Սոլթանի Ֆարը հանդիպել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։« Իրանը ցանկանում  է սպորտի ոլորտում ևս ընդլայնել իր համագործակցությունը  Հայաստանի հետ»,-ասել է Իրանի սպորտի նախարարը։

 

Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ-երի գլխավոր շտաբերի ղեկավարները Սիրիայում և Իրաքում տիրող  ճգնաժամի հարցով հանդիպում են ունեցել Թուրքիայի Անթալիա քաղաքում, այս մասին հայտնում է  ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

Իրաքի ուժերն  Մոսուլում  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումից հետ են վերցրել գլխավոր կառավարական շենքը և այն շրջապատող կառավարական շենքերի համալիրը:

***

Ռեսալաթ   

Էրդողանը կոշտ հայտարարություն է արել Մերկելի  հասեցին

«Աշխարհը ոտքի կհանեմ գերմանացիների դեմ».Էրդողան

Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է․- «Եթե ուզեմ` կգնամ Գերմանիա: Եթե դռնից ներս չթողնեք՝ ամբողջ աշխարհը ոտքի կհանեմ»։

«Մենք կարծում էինք ,որ Գերմանիայում վերացել է Նացիզմը ,բայց հասկացանք,որ դա այդպես չէ», հավելել է Էրդողանը։Նշենք,որ  գերմանական լրատվամիջոցները պահանջում են թույլ չտալ Էրդողանի մուտքը երկիր, քանի  որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Ավելի ուշ Գերմանիայի իշխանությունների կողմից այդ երկիր այցելած Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդաղի՝ թուրքական համայնքի հետ հանդիպման ու ելույթի չեղարկումը վրդովվեցրել էր Թուրքիայի իշխանություններին, ինչից հետո Էրդողանը Գերմանիայի այս քայլը նացիստական էր որակել, ասելով, որ  սրանք Թուրքիայում մի ահաբեկչի պարգևատրում են պատվո շքանշանով։ Ցավոք Գերմանիայի կառավարությունը այդ ահաբեկչին ում լրագրող են համարում և Թուրքիայի նախարարին դնում են մեկ նժարի վրա», նշել է Թուրքիայի նախագահը։

***

Ալիք

5 ուժ ունի խորհրդարան անցնելու պոտենցիալ. Gallup

Հղում անելով Yerkir.am-ին Ալիք օրաթերթը գրում է․-«Երեկ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց վերջին հետազոտությունը` «Քաղաքական կուսակցություններ և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:

Թե ո՞ր ուժին կընտրեն համամասնական ցուցակով, եթե առաջիկա կիրակի տեղի ունենային ընտրությունները, հարցման մասնակիցները պատասխանել են` «Ծառուկյան» դաշինք`26,4 տոկոս, ՀՀԿ`22,8 տոկոս, «Ելք» դաշինք` 4,3 տոկոս, ՀՅԴ` 3,9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 3,4 տոկոս, «Հայկական վերածնունդ»` 2,7 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ` 2,6 տոկոս, ՕՐՕ` 1,8 տոկոս, Կոմկուս` 1 տոկոս: Հրաժարվել է պատասխանել 14 տոկոսը, դժվարացել է պատասխանել 17 տոկոսը:

Արամ Նավասարդյանը շեշտեց, որ այս ցուցանիշները վերաբերում են համամասնական ցուցակին, և ամեն ինչ կարող է փոխվել թե' քարոզարշավի, թե' ռեյտինգային թեկնածուների լավ աշխատանքի արդյունքում:

Նա նաև նշեց, որ առաջին հինգ ուժերը խորհրդարան անցնելու  պոտենցիալ ունեն, մնացածների դեպքում դժվար է կանխորոշել, մանավանդ, որ դաշինքների դեպքում տոկոսային շեմը 7-ն է: Ըստ Նավասարդյանի` նոյեմբերին կատարված հետազոտությունների ժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցանիշները գրեթե հավասար էին, ընդ որում` մարզերում ԲՀԿ-ն ուներ բարձր ցուցանիշ, իսկ Երևանում` ՀՀԿ-ն:

«Սա անսպասելի ցուցանիշ չէ, որ ԲՀԿ-ն առջևում է, թեև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարբերությունը 3 տոկոս է, և քարոզարշավն ու ռեյտինգային թեկնածուները կարող են շատ բան փոխել այս ցուցանիշներում»,- ասաց Արամ Նավասարդյանը:

***

 

 

Շարղ

Արաբական պետությունների լիգայի նիստում տարաձայնություն է առաջացել Իրաքի ու Կատարի միջև

 

Արաբական պետությունների լիգայի 147-րդ նիստաշրջանում տարաձայնություն է առաջացել մշտական ներկայացուցիչների մակարդակում:Այդ մասին հաղորդում են դիվանագիտական աղբյուրներ:

Հղում անելով «Սումերիա Յուզ»-ին ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է,որ այդ տարաձայնությունը այն կետի պատճառով է,որ Կատարի առաջարկությամբ ներառվել է նիստի օրակարգում: Կետը վերաբերում է Իրաքում առևանգված Կատարի քաղաքացիներին: Արաբական աղբյուրների հաղորդմամբ՝ Կատարն առաջին անգամ է այդ հարցով նախագիծ առաջադրել,ինչին խիստ դեմ է հանդես եկել Իրաքը: Հատկապես ,որ այդ նախագիծը անուղղակիորեն վկայում է այն մասին,որ արաբական երկրներն այդ հարցով  դատապարտում են Իրաքին:

 

 

Armenpress.am

ԵՄ-ն խստացրել  է արտաքին սահմաններին փաստաթղթերի հսկողության նորմաները

Եվրամիության խորհուրդը որոշում Է ընդունել հանրակցության շենգենյան անայցագիր գոտու արտաքին սահմաններին, ներառյալ ցամաքային սահմանապահ կետերում, նավահանգիստներում, կայարանների եւ օդանավակայանների տերմինալներում մշտական հսկողության նորմաների խստացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ:

Այսուհետեւ հանրակցության բոլոր երկրները պարտավոր են կատարել բոլոր ժամանողների եւ մեկնողների, ներառյալ այն անձանց համընդհանուր համակարգված ստուգումներ, ովքեր անայցագիր մուտքի իրավունք ունեն եւ Եվրամիության քաղաքացիների ստուգումներ՝ Շենգենյան տվյալների պահոցում (SIS) նրանց տվյալների եւ Ինտերպոլի՝ գողացված եւ կորսված փաստաթղթերի տվյալների պահոցում տվյալների առկայության վերաբերյալ:  

«Արտաքին սահմաններին հսկողության խստացումը կարեւոր քայլ Է ահաբեկչական սպառանալիքի նվազեցման եւ մեր քաղաքացիների պաշտպանությանի բարձրացման ուղղությամբ: Արտաքին սահմաններին համակարգված ստուգումները թույլ կտան զգալիորեն նվազեցնել մեր ներքին անվտանգության սպառնալիքները, մասնավորապես, օտարերկրացի ահաբեկիչների եւ վերադարձող զինյալների կողմից»,- ասված Է Խորհրդի հայտարարության մեջ:   

«Վերադարձող զինյալներ» ասելով ԵՄ-ի խորհուրդը նկատի ունի առաջին հերթին եվրոպացի քաղաքացիներին եւ արաբական ծագմամբ ռեզիդենտներին, որոնք Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում, ներառյալ Լիբիայում, Սիրիայում  եւ Իրաքում, մարտական գործողություններին գործուն մասնակցություն են ունեցել  ահաբեկչական խմբավորումների  շարքերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: