Մամուլի տեսություն 09-03-2017
Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի շարունակումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է համարվում:
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել, ծառատնկության շաբաթվա առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտությունները և նրա կողմից երկու պտղատու ծառերի տնկումը, Իրանի մայր բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու և անտառները շահամոլներից պաշտպանելու անհրաժեշտության մասին գերապատիվ առաջնորդի հայտարարությունը , Իրանում առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ ծավալված հայտարարությունները և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններ,որոնցից առանձնացրել ենք հետևյալները:
Համշահրի
Բրիտանիայի ԱԳ նախարար՝ Բորիս Ջոնսոնը այցելել է օկուպացված Պաղեստին և հանդիպել է Իսրայելի նախագահի և Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարի հետ: Ջոնսոնը հանդիպում է ունեցել նաև այդ ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ՝ Մահմուդ Աբբասի հետ:
Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է,որ ԻԼԻՊ-ի մի անդամ է սպանվել Ռիադում ,իսկ մեկն էլ ձերբակալվել է:
Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը աշխատանքից ազատել է իր խորհրդականին Բրեքզիթին դեմ հանդես գալու պատճառով:
Շարղ
Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության թեկնածու՝ Ֆրանսուա Ֆիյոնը մեղադրվել է առանց տոկոսադրույքի 50 հազար եվրո արժողությամբ վարկ վերցնելու և այն գաղտնի պահելու մեջ: Այդ վարկը 2013 թվականին ֆրանսիացի առևտրականի կողմից տրվել էր Ֆրանսուա Ֆիյոնին:
Լիբիայի պաշտոնապես ճանաչված խորհրդարանի նախագահը հաշվի առնելով այդ երկրի ծանր պայմանները հանդես է եկել վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչով:
Ջամե Ջամ
Հյուսիսային Կորեայի հետ Մալայզիայի հարաբերություններում ծագած լարվածություններից և երկու երկրի դեսպանների իրենց երկիր վերադառնալուց հետո, Մալայզիայի վարչապետը հայտարարել է,որ իր երկիրը չի պատրաստվում փակել իր դեսպանատունը Հյուսիսային Կորեայում և վերջ դնել այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններին:
Ալիք
Թուրք լրագրողը վեպ է գրել 1915 թվականի թուրք աղայի կողմից որդեգրված հայ աղջկա մասին
Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նյուեր Լազoղլուի հեղինակած «Սրտիս փիրուզը» վեպի շնորհանդեսը: Այս մասին, ըստ «Ակունք»-ի՝ տեղեկացնում է «ermenihaber.am»-ը:
Գիրքը պատմում է 1915-ին (Հայոց Ցեղասպանության ժամանակ-«Ակունք»-ի ԽՄԲ.) թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի մասին:
Ըստ թուրքական «Sabah» թերթի՝ Լազօղլուն hայտնել է, որ վեպի գլխավոր հերոսը` Փիրուզը, եղել է իր տատիկի մտերմուհին, իսկ պատմությունը ինքը լսել է հերոսուհու աղջկանից:
Հեղինակը նշել է, որ այս պատմությունը վեպի է վերածվել հենց Փիրուզի ընտանիքի ցանկությամբ:
Լոյս է տեսել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90ամյա հոբելյանի բացառիկ համարը
Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը:
Շուրջ 450 էջից բաղկացած բացառիկ համարը ներկայացնում է պարբերականի պատմությունը, անցած ուղին:
Բացառիկ համարը լույս է տեսել 1500 օրինակ, կտրամադրվի հայրենագիտական կենտրոններին, լրատվամիջոցներին, նրանց, ովքեր աշխատակցել են թերթին:
Ռեսալաթ
Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացիան շարունակվում է
Սիոնիստական օկուպանտ և մանկասպան ռեժիմը շարունակում է իր անօրինական քայլերն Պաղեստինում: Դա այն դեպքում ,երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը լռություն է պահպանում Թելավիվի այդ քայլերի դեմ: Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելն ավելի ամրապնդել է այդ գործընթացը: Ի դեպ նաև այս հարցով մահացու լռություն է պահպանում Արաբական պետությունների լիգան: Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարար՝ Ռիադ Ալ Մալեքին դատապարտել է Պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի շարունակումը:
Նա ասել է.«Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի շարունակումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է համարվում»:
«Պաղեստինի ժողովուրդը տառապում է Իսրայելի կողմից իր տարածքների օկուպացման և այդ ռեժիմի թշնամական քայլերի պատճառով: Օկուպացված տարածքներում Իսրայելի ոչ-կառուցողական քայլերը կանխում են Պաղեստինյան անկախ պետության ստեղծումը» հավելել է նա: Ալ Մալեքին Արաբական պետությունների լիգային և միջազգային հանրությանը կոչ է արել ջանքեր գործադրել պաղեստինցիների տարածքներում Սիոնիստական ռեժիմի օկուպացիային վերջ դնելու ուղղությամբ: Դա այն դեպքում ,երբ Արաբական պետությունների լիգան ոչ թե ոչ մի քայլ չի վերցրել Պաղեստինի ժողովրդի արդար իրավունքների վերականգման ուղղությամբ ,այլև նրա որոշ անդամները և նրանց գլխավորող Սաուդյան Արաբիան շարունակում են իրենց համագործակցությունները Թելավիվի հետ՝ պաղեստինցիներին հալածելու համար:
Armedia.am
Սելինա Դողանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը։
Նա խորհրդարանում կնոջ իրավունքների հետ կապված ելույթի ժամանակ քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում կնոջ իրավունքների համար պայքարած հայ կանանց չեն հիշատակում, հաղորդում է PanArmenian-ը՝ «Ակոս»-ին հղումով:
Սելինա Դողանը պնդել է, որ եթե հիշատակում են Հալիդե Էդիփին, ապա պետք է հիշատակել նաև Զաբել Եսայանին, 14 տարի առանց ընդհատման կանանց ամսագիր հրատարակած Հայկանուշ Մարկին, ակտիվիստներ Էլբիս Կեսարացյանին, Սրբուհի Դուսափին, Զաբել Ասատուրին։ Սելինա Դողանն իր ելույթի ժամանակ կարճ անդրադարձել է նաև հիշյալ հայ կանանց կենսագրությանն ու գործունեությանը։