Մամուլի տեսություն 12-03-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56694-Մամուլի_տեսություն_12_03_2017
Ռիադը  մշակում է մոտ հինգ միլիոն ներգաղթյալներին արտաքսելու ծրագիր
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 16:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-03-2017

Ռիադը  մշակում է մոտ հինգ միլիոն ներգաղթյալներին արտաքսելու ծրագիր

Համշահրի

Սաուդյան Արաբիան ծրագրում է  հինգ միլիոն ներգաղթյալի արտաքսել երկրից

Սաուդյան Արաբիան  մշակում է  իր բնակչության մոտ 20 տոկոսին՝ մոտ հինգ միլիոն անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ծրագիր:Այդ որոշումը քննարկվում է երկրի Խորհրդատվական վեհաժողովում պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ:Al Hayat թերթի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ ներգաղթյալները կպահանջեն իրենց երկրի քաղաքացիություն հանձնել: 2012-ից մինչև 2015 թվականը պետությունից արտաքսվել է 243 հազար պակիստանցի՝ որոշները իսլամական ահաբեկչության մեջ  մեղադրանքով:

 

 

Ռեսալաթ

ԱՄՆ-ին անհանգստացնում է Վիտալի Չուրկինի մահվան պատճառը

Ամերիկացի պաշտոնյաները  ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ՝ Վիտալի Չուրկինի մահվան պատճառի բացահայտման կապակցությամբ  դրսևորել են իրենց մտահոգությունը: Հարց է ծագում, թե  ամերիկացի պաշտոնյաներն ինչու են անհանգստանում այդ խնդրով: Թվում է, որ մոտ ապագայում ավելի շատ տեղեկություններ կբացահայտվեն Չուրկինի մահվան պատճառի մասին, և այդ ժամանակ էլ կբացահայտվի ամերիկացի պաշտոնյաների մտահոգության պատճառը:

Վիտալի Չուրկինը մահացել է 2017 թվականի փետրվարի 20-ին` 65 տարին լրանալուց մեկ օր առաջ: Նա ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր գրեթե 10 տարի: Նշենք, որ  Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառները չեն հրապարակվի, ելնելով դիվանագիտական  և անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքներից, որովհետև Չուրկինի անձեռնմխելիությունը շարունակվում է նաև նրա մահից հետո»:

Նախնական տվյալներով Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից:

 

Շարղ

ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղյակ չի եղել Մեքսիկայի ԱԳ նախարարի այցի մասին

Ամերիկացի մի պաշտոնյա ասել է,որ ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղյակ չի եղել Մեքսիկայի ԱԳ նախարարի  և Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի հանդիպման մասին: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ՝ Մարկ  Թոները նշել է,որ ինքը տեղյակ չի եղել Մեքսիկայի ԱԳ նախարարի Վաշինգտոն կատարած ուղևորության մասին: Այս լուրն այն դեպքում է հրապարակվել ,երբ  ավելի վաղ հաղորդվել է,որ ԱՄՆ Պետդեպարտամենտը այդ երկրի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում լուսանցք է մղվել :

 

Ալիք

Վիկ Դարչինյան հաղթել է նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի 43-րդ հաղթանակը ստացվել է տպավորիչ:

Ավստրալիայում կայացած մենամարտում 41-ամյա Դարչինյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Թաիլանդը ներկայացնող 33-ամյա  Մանոտ Կոմպուտին:

Դա Վիկ Դարչինյանի կարիերայի 52-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Վանաձորցի բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2016-ի հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում նոկաուտով պարտվել էր մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսին:

 

Շարղ

Իրաքի բանակը  ԻԼԻՊ-ից ազատագրել է արևմտյան Մոսուլի ավելի քան մեկ երրորդը


Իրաքի ԶՈՒ –երը  «ԻԼԻՊ » ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Մոսուլ քաղաքի արևմտյան մասի ավելի քան մեկ երրորդը:

«Արևմտյան Մոսուլի ավելի քան մեկ երրդորը գտնվում է մեր ստորաբաժանումների վերահսկողության տակ», - հայտնել է գեներալ-մայոր Մաան Ալ- Սաադին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ  ԻԼԻՊ-ը  վերահսկում է Մոսուլ  նահանգի տարածքի 15 տոկոսը:

 

Tert.am 

«Բրիտանիան ԵՄ-ի կազմից  դուրս կգա 2019 թվականի մարտին», հայտնել է Brexit-ի հարցերով նախարարը

 Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա 2019 թվականի մարտին: Այդ մասին հայտարարել է Brexit-ի  հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսը. գրում է:


«Բրիտանիան միությունից դուրս գալու գործընթացը Բրյուսելի հետ կավարտի 2019 թվականի մարտին»,- ասել է նախարարը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը մարտի 14-ին:

 

Tert.am

Թուրքիան մտադիր է Նիդեռլանդներին միջազգային դիվանագիտության դաս տալ. Էրդողան

Թուրքիան պատրաստ է Նիդեռլանդներին միջազգային դիվանագիտության հիմունքներ սովորեցնել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հրաժարվել են Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին թագավորության տարածք մուտք գործել և արգելափակել են ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով թուրք նախարար Ֆատմա Բետուլ Սայան Կայայի մուտքը Ռոտերդամում երկրի հյուպատոսություն: Այդ մասին կիրակի օրը Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Reuters-ը:


«Նրանք կվճարեն երկկողմանի հարաբերություններին վնասելու համար և կիմանան, թե ինչ է դիվանագիտությունը: Մենք նրանց միջազգային դիվանագիտություն կսովորեցնենք»,- ասել է Էրդողանը:

 

Եվրոպայում թուրք քաղաքական գործիչների ելույթների շուրջ լարվածությունը պահպանվում է արդեն երկու շաբաթ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր աջակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Ռոտերդամում թուրքական հյուպատոսության դիմաց: Տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցան մեքենաներ են կիրառել մարդկանց ցրելու և հանրահավաքը դադարեցնելու համար:


Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆատիմա Բետուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:


Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել է Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն պատրաստվում էր Նիդեռլանդներում բնակվող թւորք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն ընդլայնում են նախագահի լիազորությունները: Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին:


Ռուտեն իր որոշումը մեկնաբանել է՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգուկանոնը: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդերլանդների քայլն անպատասխան չի մնա։ 


Նիդերլանդների իշխանությունները բացի այդ «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային:  Իշխանությունները նախարարին ոստիկանության ուղեկցությամբ հետ են ուղարկել Գերմանիա, որտեղից նա ժամանել էր ավտոմեքենայով:

 

News.am

Թուրքական մամուլը Էրդողանի` Մոսկվա այցը «պատմական եւ յուրահատուկ» է համարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա այցը` ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու եւ Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար, թուրքական կնիքի մեծ ուշադրույթանն է արժանացել, սակայն լրատվամիջոցների գնահատականները բավականին զուսպ են, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Sabah պարբերականը Էրդողանի` Մոսկվա այցը եւ երկար ընդմիջումից հետո Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացումը «պատմական պահ» է անվանում: «Մենք տեսնում ենք երկու կողմերի ցանկությունը` չձգձգել ութ տարվա նախկին արդյունավետ եւ ամուր ուղիներին հարաբերությունները վերադարձնելու գործընթացը` ռուսական ինքնաթիռի կողմից ութ վայրկյան օդային տարածքը խախտելու պատճառով: Ռուսաստանը մեր որեւէ մի շարքային հարեւան չէ», - նշում է պարբերականը:.

Milliyet  պարբերականը կարծում է, որ «Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացումը օգնել է հաղթահարել երկու երկրների միջեւ «եղանակի» կարգավորման զգալի տարածությունը»:

«Բիզնեսի համար կչեղարկվեն վիզաները, Պուտինը ռուս զբոսաշրջիկներին վստահեցրել է Թուրքիայի անվտանգության հարցում: Արագանում է ԱԷԿ-ի եւ «Թուրքական հոսք»-ի իրացման գործընթացը: Սիրիայի շուրջ առաջնորդներն ընդհանուր դիրքորոշում ունեն: Բայց, հավանաբար, այժմ ամենակարեւոր եւ գլխավոր հարցը մեր հարավային սահմանների մերձակայքում «Դեմոկրատական միության» շրջաններն են», - գրում է պարբերականը:

Էրդողանի այցը Մոսկվա «շարքային չէր», գրում է Türkiye պարբերականը: Այն  «վերսկսեց 2010-ին սկիզբ առած Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստի պրակտիկան»: Սակայն թերթն ուշադրություն է հրավիրում այդ այցի նշանակությանն ու Եվրոպայի արձագանքին: «Այն, որ այժմ 2015-ի ճգնաժամից հետո նիստը նորից տեղի ունեցավ, մինչճգնաժամային հարաբերություններին վերադառնալու նշան է: Հենց այդ պատճառով էլ Էրդողանի Մոսկվա այցը համաշխարհային մամուլի եւ հատկապես Եվրոպայի ուշադրության կենտրոնում է», - գրում է պարբերականը: