Մամուլի տեսություն 16-03-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57062-Մամուլի_տեսություն_16_03_2017
  Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդը Նովռուզի՝ Իրանական նոր տարվա կապակցությամբ  շնորհավորել  է   Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 11:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-03-2017

  Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդը Նովռուզի՝ Իրանական նոր տարվա կապակցությամբ  շնորհավորել  է   Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին:

 

Ալիք

Շնորհավորանք  Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդին

Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ `  Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը Իրանական Նոր տարվա 1396 թվականի՝ Նովռուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիին.

Ուղերձում ասված է.

«Այաթ. Ալի Խամենեի

Հոգեւոր առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ

առաջնորդ Իրանի Իսլամական յեղափոխութեան

Նոռուզի տօնի առիթով աղօթասացութեամբ շնորհաւորում ենք ձեզ յանուն մեր ժողովրդի եւ յատկապէս Թեհրանի հայոց թեմի եւ ի սրտէ մաղթում ձեզ առողջութիւն, արեւշատութիւն եւ իմաստուն ղեկավարութիւն։

Թող նոր տարին շնորհազարդէ ձեզ եւ ձեր հոգեւորական ու աշխարհական բոլոր գործակիցները։

Այս օրերի տարածաշրջանային իրադարձութիւնների մէջ, ձեր իմաստուն ղեկավարութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը լաւագոյն կերպով իր դրական եւ խաղաղարար դերով իր ներդրումը ունի եւ ունենալու է խաղաղութեան ամրագրման գործընթացում։

Մեզ համար մեծ հաճոյք էր եւ պատիւ միանգամայն, որ Պաղեստինի զօրակցութեան ի խնդիր կազմակերպած համագումարին անձամբ ձեր հետ զրուցելու երջանիկ պատեհութիւնը ունեցանք։

Աստւած պահէ ու պահպանէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր հոգեւոր եւ աշխարհական ղեկավարութեամբ եւ ժողովրդով»։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

 

 Շարղ

 Վաղեմի ընկերոջ վերադարձը

Սաուդյան Արաբիայի արքայազնի տեղակալը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ` Դոնալդ Թրամփի  հետ:

Եթե  Բարաք Օբամայի նախագահության շրջանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, մասնավորապես Իրանի հետ միջուկային գործարքը մարտահրավեր էին նետել երկու ավանդական դաշնակիցների հարաբերություններին, ապա այսօր Թրամփի իշխանության գալով պատկերը փոխվել է: Սաուդյան կառավարության ավագ խորհրդականը Բլումբերգին տված հարցազրույցում նշել է,որ Արաբիայի արքայազնի տեղակալի և ԱՄՆ-ի նախագահի հանդիպումը շրջադարձային և պատմական նշանակություն ունի երկու երկրի հարաբերություններում: Ռոյթերսի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում Թրամփի և Մոհամմեդ  Բին Սալմանի հանդիպման առանցքը  կազմել են տնտեսական հարաբերությունները և Սիրիայի զարգացումները: Կողմերը նաև խորհրդակցել են Եմենի  իրադարձությունների և Իրանի հրթիռային ծրագրի շուրջ: Վերջիններս հավակնել են թե Թեհրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք է  համարվում: Ինչպես Սաուդյան ավագ խորհրդականն է հավակնել, կողմերը համաձայնության են եկել Իրանի նկատմամբ թշնամական դիրքորոշումներ որդեգրելու շուրջ:

Նշվում է թե կողմերը քննարկել  են Արաբիայում ներդրումների հնարավորություններն ու սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերը։ Հանդիպումը կայացել է Սպիտակ տանը։ Սակայն Դոնալդ Թրամփն ու Սալմանը չեն պատասխանել լրագրողների հարցերին։

 

 Ռեսալաթ

Թուրքիան  Եվրոպային սպառնում է չեղարկել  միգրացիոն համաձայնագիրը

Հաշվի առնելով Եվրամիության անդամ երկրներում թուրք նախարարների քարոզչական ելույթների արգելման հարցով  Թուրքիայի և Եվրոպայի միջև ծագած լարվածությունները , Անկարան Բրյուսելին սպառնացել է չեղյալ հայտարարել ԵՄ-ի հետ կնքված միգրացիոն համաձայանգիրը։ Հղում անելով գերմանական«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ»թերթին, Ռեսալաթ թերթը գրում է․-«Թուրքիայի և Նիդերլանդների միջև ծագած լարվածության պատճառով, Անկարան ԵՄ-ին սպառնում է կոպիտ քայլերով։Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը մոտ ժամանակներս չչեղարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը՝ թուրքական կողմը կվերանայի ավելի վաղ ԵՄ-ի հետ կնքած միգրացիոն համաձայնագիրը: «Մեր համբերությունն էլ անսպառ չէ: Մեր քաղաքացիներն էլ իրենց սպասելիքներն ունեն այս հարցում»,- ասել է Չավուշօղլուն, որը նաև հայտարարել է, որ «Եվրոպան դեպի անդունդն է գլորվում», և ԵՄ-ն փլուզման եզրին է:

Մյուս կողմից  Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը կոչ է արել վերանայել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը:

Չելիքը նշել է, որ կարծում է՝ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան վերագնահատի իր միգրացիոն գործարքը Եվրամիության հետ, քանի որ պարզ է դարձել, որ Եվրամիությունը չի պահի իր խոստումը Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցում, հավակնել է նա:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ՝ Կլաուդիա Ռոթը  վերջերս գերմանական կայքին տված հարցազրույցում անդրադառնալով Թուրքիա-ԵՄ լարվածություններին , պահանջել էր չեղարկել միգրացիոն համաձայնագիրը։ Նա Էրդողանին անվանել էր անպատասխանատու խաղամոլ և բռնապետ ,ում համար ամեն ինչից կարևոր Սահմանադրության փոփոխումն է։

 

 

Ալիք

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Վրուբելի նկարը վերադարձնելու համար

Հղում անելով «panorama.am»-ին  Ալիք օրաթերթը գրում է․- ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միխայիլ Վրուբելի նկարը վերադարձնելու համար:  «Հատուկ շնորհակալություն մեծ նկարչի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռ 1995-ին»,-ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով, Ռուսաստանի համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ այն գտնվել է, և Պուտինը հայտարարել է նկարչի գործը Հայաստանին վերադարձնելու մտադրության մասին: Կտավը եղել է Երևանում Ռուսական արվեստի թանգարանում: Հայաստանի մշակույթի նախարարությունը կտավը գնահատվել է մի քանի հարյուր հազար դոլար:

 

News.am

Փորձագետ․Նիդեռլանդների հետ միջադեպն Անկարայի համար լավ քարոզչական հարթակ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կօգտվի Նիդեռլանդների հետ տեղի ունեցած միջադեպից, որպեսզի Եվրոպային ժողովրդավարության դաս տա, համարում է ֆրանսիացի փորձագետ Ժան Մարկուն, փոխանցում է Liberation–ը։

«Թուրքիայի իշխող կուսակցությունն ու նախագահ Էրդողանը, ի տարբերություն իր նախորդների, միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել սփյուռքը։ Էրդողանը հասկանում է, որ սփյուռքի ձայները պետք չէ անտեսել»,- համարում է փորձագետը ։

«Դեռ մի քանի տարի առաջ կարելի էր միայն ուրախանալ, որ թուրքական սփյուռքը հետաքրքրվում է իր հայրենիքում տեղի ունեցող ընտրություններով։ Բայց այսօր իրավիճակն այլ է՝ Թուրքիան զարգանում է դեպի բռնապետություն եւ սփյուռքում հայտնվում են նաեւ քաղաքական աքսորյալներ։ Եվ որոշ եվրոպական երկրների սկսել է մտահոգել այն, ինչ տեղի է ունենում իրենց տարածքում՝ ի՞նչ է դա ՝ բազմակարծիք ընտրական քարոզչություն, թե քարոզչություն հօգուտ Արդարության եւ զարգացման կուսակցության․․․»,- գրում է Մարկուն։

«Գերմանիայի հետ Թուրքիան դիվանագիտական ճգնաժամ չէր ստեղծի, ինչպես Նիդեռլանդների դեպքում արեց։ Նիդեռլանդները ԵՄ-ի ամենափոքր երկրներից է , միաժամանակ այստեղ կարելի է նաեւ մեծ արձագանք առաջացնել։ Ըստ երեւույթին Էրդողանը միտումնավոր է գնում սրման՝ նրա համար դա լավ հնարավորություն է եվրոպացիներին ժողովրդավարության դաս տալու այն պահին,  երբ իր սեփական երկրում հանրաքվե է ծրագրվում՝ ժողովրդավարության մակարդակը նվազեցնելու նպատակով․․․ Նա ուզում է եվրոպական երկրներին դնել բարդ դրության մեջ հենց այն պահին, երբ նրանց երկրների ժողովրդավարությանը սպառնում են պոպուլիստական շարժումները»,- մեկնաբանում է փորձագետը։

«Բայցեւայնպես Թուրքիան ձգտում է պահպանել Արեւմուտքի հետ հարաբերությունները ։ Նրա մերձեցումը Ռուսաստանի հետ երկարաժամկետ չէ, Թրամփի օրոք Թուրքիան Ամերիկայից ոչինչ չի հաջողեցնի ստանալ՝ ոչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը, ոչ էլ քրդերին ամերիկյան աջակցության դադարեցումը։ Սիրիայում ԻՊ դեմ նրա հարձակումն ագելափակված է․․․ Թուրքիան պետք է կարգի բերի իր գործերը, իսկ Նիդեռլանդների հետ տեղի ունեցած միջադեպը լավ քարոզչական հարթակ է»,- համարում է փորձագետը։

«Դիվանագիտական հարաբերությունները ժամանակավորապես կվատանան։ Սակայն չեն խզվի։ Թուրքիան մնում է ԵՄ անդամակցության թեկնածու, ու ԵՄ անդամ երկրի հետ նրա հարաբերությունների վատացումը ավելորդ խնդիր կստեղծեր։ Իսկ ահա կառավարական մամուլը այս միջադեպից օգտվելով ցուցադրում է, որ թուրքերը ժողովրդավարական ժողովուրդ են, իսկ Արեւմուտքը չի հարգում ժողովրդավարությունը»,- ամփոփում է Մարկուն