Բահրեյնում շարունակվում են ժողովրդի բռնաճնշումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57538-Բահրեյնում_շարունակվում_են_ժողովրդի_բռնաճնշումները
Ալ-Խալիֆայի ռեժիմը շարունակում է ճնշել Բահրեյնի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 14:18 Asia/Tehran
  • Բահրեյնում շարունակվում են ժողովրդի բռնաճնշումները

Ալ-Խալիֆայի ռեժիմը շարունակում է ճնշել Բահրեյնի ժողովրդին:

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի հաղորդման համաձայն՝ օրերս երկրի տարբեր շրջաններում ժողովրդական բողոքի խաղաղ ցույցեր են անցկացվել:

Հաղորդման համաձայն՝ Ալե-Խալիֆայի ռեժիմը ճնշել է ժողովրդական բողոքի ցույցերը: Բահրեյնի անվտանգության ուժերը ձերբակալել են տասնայակ ցուցարարների  և նրանց դեմ կիրառել են ռետինե գնդակներ:

Բահրեյնի ժողովուրդը պահանջում է ժողովրդավարական կարգեր հաստատել այդ երկրում և վերջ տալ խտրականությանը: Բահրեյնի ռեժիմը երկրում հաստատել է բռնատիրական կարգեր: Բռնաճնշումները ավելացնելով, Ալե Խլիֆայի ռեժիմը փորձում է սաստել այդ երկրի ժողովրդավարական շարժումը: Բահրեյնցիները պահանջում են վերջ տալ Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից կիրառվող խտրական, պառակտիչ և մենատիրական քաղաքականությանը:

Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից երկրի հարստությունը և ուժը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնանալը պատճառ է դարձել, որ այդ երկրի ժողովուրդը ընդվզի իշխող կարգերի դեմ: Բահրեյնի ժողովրդական շարժումը մեկնարկել է 2001 թ.-ի փետրվարի 14-ին:

Ներքին լեգիտիմության բացակայությունը և իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքը  պատճառ են դարձել, որ Ալե Խալիֆայի ռեժիմը իր քաղաքական գոյատևման համար հենվի տարածաշրջանային և վերտարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի օգնության վրա:

Բահրեյնի ռազմավարական և աշխարհագրական դիրքը և նավթայն ռեսուրսները պատճառ են դարձել, որ արևմտյան իմպերիալիստական ուժերը փորձեն իրենց տիրապետությունը հաստատել այդ երկրում: Ալե Խալիֆայի ռեժիմը անվտանգության քաղաքականություն է վարում այդ երկրի հեղափոխականների նկատմամբ: Ժողովրդի արդար պահանջներին գոհացում տալու և այդ երկրի ճգնաժամը կարգավորելու փոխարեն, Ալե-Խալիֆայի ռեժիմը փորձում է Արևմտյան ուժերի և հատկապես ԱՄՆ-ի օգնությամբ ճնշել ժողովրդի արդար պահանջները:

Ժողովրդավարության հավակնորդ արևմտյան երկրները ելնելով իրենց շահերից և անտեսելով մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը Պարսից ծոցի արաբական երկրներում, շարունակում են հովանավորել արաբական երկրների իշխանություններին, այդ թվում՝ Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմին:

ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայումը տարածաշրջանում և Բահրեյնում,  արգելում է Ալե-Խալիֆայի ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործությունները հրապարակվեն արևմտյան զանգվածային լրտվամիջոցներում և հասանելի դառնան  միջազգային հանրությանը:

Արևմուտքի կողմից հովանավորվող Ալե-Խալիֆայի ռեժիմը ողբերգական պայմաններ է ստեղծել Բահրեյնի ժողովրդի համար: Նման պայմաններում Բահրյնի ժողոուրդը ատում է Ալե-Խալիֆային և նրան հովանավորող ԱՄՆ-ին: