ՄԱԳԱՏԷ-ն պահանջել է ավելացնել գործակալության բյուջեն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57608-ՄԱԳԱՏԷ_ն_պահանջել_է_ավելացնել_գործակալության_բյուջեն
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն անդրադառնալով գործակալության նյութական իրավիճակին, զգուշացրել է, որ եթե 2018 թ. ԱՄՆ-ն և այլ երկրները չավելացնեն գործակալությանը հատկացվելիք բյուջեն, ապա գործակալությունը չի կարող վերահսկել Իրանի միջուկային գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2017 13:36 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն պահանջել է ավելացնել գործակալության բյուջեն

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն անդրադառնալով գործակալության նյութական իրավիճակին, զգուշացրել է, որ եթե 2018 թ. ԱՄՆ-ն և այլ երկրները չավելացնեն գործակալությանը հատկացվելիք բյուջեն, ապա գործակալությունը չի կարող վերահսկել Իրանի միջուկային գործողությունները:

Ամանոն նշել է, որ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, ամերիկացի պաշտոնյաներից պահանջել է 2018 թ.-ին 2/1 տոկոսով ավելացնել ՄԱԳԱՏԷ-ի տարեկան բյուջեն: 2018 թ.-ին ՄԱԳԱՏԷ-ի բյուջեն կազմում է 400 միլիոն դոլար: 

Իրականում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր պատրականություններից մեկը ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի միջուկային գործողությունները վերահսկելն է: Այս հանձնառությունը մեծացրել է ՄԱԳԱՏԷ-ի ծախսերը, որին հաստատված բյուջեն չի բավարարում: 

Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու համար ՄԱԳԱՏԷ-ն տարեկան 10 միլիոն դոլար բյուջեի կարիք ունի:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի պետքարտուղարության և միջազգային գործողությունների տարեկան բյուջեն մեկ երորդով կրճատել է: Մյուս կողմից Թրամփը քննադատել է Իրանի և Վեցյակի միջև կայացած միջուկային համաձայնությունը: Հարց է ծագում, որ եթե Թրամփը փորձի չեղարկել ՀԳՀԾ-ն, ապա ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողական աշխատանքների համար հատկացված բյուջեն ինչ կլինի:  

Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ն ավելի անտարբեր է միջազգային կառույցների հանդեպ ունեցած իր հանձնառությունների նկատմամբ: ԱՄՆ-ի նոր վարչակազմը բազմիցս սպառնացել է, որ եթե ՄԱԿ-ը չքայլի Վաշինգտոնի շահերի ուղղությամբ, ապա ԱՄՆ-ն կհրաժարվի ֆինանսավորել այդ միջազգային կառույցին: ՄԱԿ-ի տարեկան բյուջեի 22 տոկոսը հատկացվում է ԱՄՆ-ի կողմից:

Ներկայումս ՄԱԿ-ը և նրան ենթակա կառույցները մեծ մարտահրավերի առջև են կանգնած: Եթէ ՄԱԿ-ը հրաժարվի կատարել ԱՄՆ-ի ցանկությունները, ապա Վաշինգտոնը մեծ ճնշումներ կգործադրի այդ կառույցի վրա:

ԱՄՆ-ը, որ ներկայումս  աշխարհի առաջին գերուժը լինելու հավակնոթյուն ունի, փորձում է իր տիրապետությունը հաստատել այդ կառույցի, հատկապես Անվտանգության Խորհրդի վրա: ԱՄՆ-ը փորձում է ՄԱԿ-ից օգտվել իր շահերի ապահովման ուղղությամբ և չի հանդուրժում ՄԱԿ-ի  անհամաձայնությունը:

Սակայն ներկայումս իրավիճակը հիմնական փոփոխության է ենթարկվել:

Այժմ,  5+1 խումբը և Վաշինգտոնի այլ գործընկերները պատրաստ չեն չեղարկել ՀԳՀԾ-ն և աշխարհի այլ երկրները ևս ցանկանում են վերջ տալ ԱՄՆ-ի ազդեցությանը միջազգային գործընթացների վրա: